Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Հանդիպում գյուղատնտեսների հետ

Օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակից եղան աշխատակազմի գյուղվարչության աշխատակիցները եւ շրջանի հարավային ու հյուսիսային թեւերի համայնքներն սպասարկող գյուղատնտեսները։
Քաշաթաղը գյուղատնտեսական շրջան է, եւ կարեւորվում է գյուղատնտեսների դերը հողօգտագործողների, բնակչության հետ աշխատելիս։ Ծանոթանալով գյուղատնտեսների հետ՝ Ա. Սարիբեկյանն անդրադարձավ այս ոլորտում առկա խնդիրներին, հացահատիկի արտադրությանը, որի ցուցանիշն այս տարի ցածր է։ Հիմնական պատճառն անցած աշնան չոր եղանակն է, սակայն առկա է նաեւ մարդկային գործոնը՝ ագրոտեխնիկական կանոնների ոչ ճիշտ պահպանումը։ Այժմ շրջանի հացահատիկի արտերում կատարվում է բերքահավաք, սակայն կա կոմբայնների պակաս։ Այս հարցի լուծումը, ըստ գյուղոլորտի պատասխանատուների, պետք է պետականորեն կատարվի։
Ըստ գյուղատնտեսների՝ անցած աշնանը գարի ավելի շատ է ցանվել, քան ցորեն։ Բացի այդ, երաշտի պատճառով ցանքատարածքների մեծ մասում հասկերը հասունացել են։ Եթե անցած տարիներին հարավից հյուսիս մոտ մեկ ամսվա տարբերությամբ էին հասկերը հասունանում, ապա այս տարի՝ կապված գլոբալ տաքացման հետ, ավելի կարճ ժամանակում են հասունացել։ Քննարկվեցին շրջանում պտղատու այգիների քանակի ավելացման, ոռոգման համակարգերը կարգավորելու հարցերը։ Կարեւորվեց դրենաժների մաքրումը, նորերի կառուցումը, որ հողատարածքներն ազատվեն եղեգնից ու մացառներից։ Քննարկվեցին նաեւ հողատարածքների ավելի ճիշտ, ժամանակին եւ ագրոտեխնիկական կանոնների պահպանմամբ օգտագործման, ոռոգման ջրատարների կանոնավորման եւ այլ հարցեր։
Ա. Սարիբեկյանը հորդորեց եւ պահանջեց, որ գյուղատնտեսներն այսուհետ առավել աշխատեն։ Ներկա դրությամբ շրջանում կա մոտ 2800 հա ջրովի հողատարածք, եւ եթե ջրի վարձավճարները ժամանակին ու ըստ մակերեսի հավաքագրվեն, հնարավոր կդառնա մայր առուները հիմնանորոգել, նորերը կառուցել։ Ինչ վերաբերում է համայնքային ջրատարներին, դրանք պետք է կարգավորվեն համայնքների ուժերով։ Գյուղատնտեսներն իրենց հերթին կարեւորեցին՝ հողօգտագործողները ճիշտ մշակեն ցանքատարածքները, ժամանակին արվի պարարտացումը, պահպանվի ցանքաշրջանառությունը, սեւ ցելի հարցը եւ այլն։ Առավել կարեւորեցին պայքարը վնասատուների, հատկապես գնայուկ բզեզի դեմ։ Խորհրդակցությանը ներկա էին աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, շրջվարչակազմի ղեկավարի օգնական Իննա Բաբայանը, գյուղվարչության գլխավոր մասնագետներ Հրայր Սարգսյանը, Լենա Սարաջյանը։ Պահանջվեց՝ այսուհետ գյուղատնտեսները 3 ամիսը մեկ ներկայացնեն հաշվետվություն՝ կատարած աշխատանքների վերաբերյալ։
Շրջվարչակազմի ղեկավարի հաջորդ հանդիպումը «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ աշխատակիցների հետ էր։ Ներկա էին ՓԲԸ տնօրեն Սուրեն Աբրահամյանը, գլխավոր ճարտարագետ Կարեն Դանիելյանը, ոռոգման ջրացանցի սպասարկման պատասխանատու Արամայիս Խաչատրյանը եւ նույն ցանցի հսկիչները։ Հանդիպման հիմնական նպատակը ոռոգման ցանցի բարեկարգման խնդիրներն էին։ Քննարկվեցին բնակչությանը հուզող այլ հարցեր եւս։ Հանդիպումից հետո զրուցեցի Ա. Խաչատրյանի հետ։ Տեղեկացրեց՝ ոռոգման ցանցի ընդհանուր վիճակը բավարար է։ Կան որոշ խնդիրներ, որոնց լուծման համար շրջվարչակազմի ղեկավարը տվել է հանձնարարականներ։ Այս օրերին ոռոգման ջրի խնդիր կա Երիցվանքի գյուղական համայնքում, որոշ ցանքատարածքներ տուժել են ջրի պակասից, բնակիչները դժգոհում են։ Ա. Խաչատրյանը նշեց՝ 3-4 օրում հարցը կլուծվի, եւ ցանքատարածքները կոռոգվեն։ Արդեն 3 շաբաթ է՝ շրջանի հարավային թեւում ոռոգման հիմնական ջրատարների վրա աշխատանք է կատարվում։ Այս հարցում շրջանին օժանդակել է ԱՀ կառավարությունը՝ ժամանակավորապես տրամադրելով 2 էքսկավատոր, որոնք աշխատում են Արծվաշենի եւ Վարդաբացի գյուղական համայնքների տարածքում։ Օրեր առաջ ՓԲԸ-ի տեխնիկաները մաքրել եւ նորոգել են Վուրգավան-Այգեհովիտ ջրատարը, աշխատում են այլ ուղղություններում։ Նշված աշխատանքներին զուգահեռ՝ ընկերության տեխնիկական միջոցները բարեկարգում են շրջանի ճանապարհները։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

24-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO