Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՇԽԱՐՀ


«Գազպրոմը» դատի կտա Գերմանիային

«Գազպրոմը» հայտարարել է, որ դատի կտա Գերմանիային այն բանի համար, որ չի ազատել ռուսական ընկերության վիճելի գազատարը էներգետիկ շուկաները կարգավորող Եվրամիության կանոններից։ Այս մասին գրել է «The Telegraph»-ը։
Գերմանական կարգավորողը վերջերս որոշում է կայացրել, որ «Հյուսիսային հոսք-2»-ը պարտավոր է համապատասխանել մրցակցության եվրոպական չափորոշիչներին՝ համաձայն ԵՄ-ի Երրորդ էներգափաթեթի, որը կարգավորում է էներգետիկ մոնոպոլիաները, ինչի պատճառով «Գազպրոմը» կարող է զգալի կորուստներ ունենալ։ 2009 թ. մտցված այդ փաստաթղթում ասվում է, որ գազի առաքողը, այս դեպքում՝ «Գազպրոմը», չի կարող գազամուղ ունենալ։ Այդ որոշումը տեսականորեն նշանակում է, որ «Գազպրոմը» ստիպված կլինի իր գազամուղային հնարավորությունների կեսը զիջել Ռուսաստանում գործող գազի անկախ առաքիչներին։
Գերմանական կողմը տեղյակ է եղել գազատարի շինարարության պլաններին, սակայն ընդառաջ է գնացել Եվրահանձնաժողովին, որը նախօրեին փոխել է շինարարության մասին օրենքը։
«Հյուսիսային հոսք—2»—ը ստորջրյա գազամուղ է 11 մլրդ դոլար արժողությամբ, որը կոչված է կրկնապատկել եվրոպական խոշորագույն տնտեսությանը ռուսական բնական գազի առաքումը։ Սակայն նախագիծը բախվել է ընդհատումների, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփի կիրառած պատժամիջոցների պատճառով։
Այժմ «Գազպրոմի» շվեյցարական դուստր ընկերությունը, որը կանգնած է նախագծի հետեւում, քննադատել է գերմանական էներգետիկ կարգավորողի որոշումը՝ չհրաժարվել ԵՄ—ի կանոններից՝ որպես «խտրական» եւ «հիմնական օրենքի սահմանադրական երաշխիքներին» հակասող։
Գազատարը, որի շինարարությունը պետք է ավարտվեր այս տարվա վերջին, ունակ է տարեկան 55 մլրդ խմ գազ առաքել։
Քանի որ գազատարը կապված է բացառապես ՌԴ նավթահանքերի հետ, «Գազպրոմը» հայտարարել է, որ ոչ մի այլ առաքիչ չի կարող օգտագործել այն։
Սկզբում «Գազպրոմը» հույս ուներ օգտագործել եվրոպական օրենսդրության մեջ առկա սողանցքը, որը նույն ընկերությանը թույլատրում էր վերահսկել ինչպես գազատարը, այնպես էլ առաքվող գազը, քանի դեռ գազատարը ափին չէ։ Արդյունքում Բալթիկ ծովի հատակին կառուցեց «Հյուսիսային հոսք—2»—ը՝ հատելով Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի ու Գերմանիայի ջրերը։
Սակայն 2017 թ. Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կձգտի փակել այդ սողանցքը։ Երկու տարի անց Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ կողմ քվեարկեց ծովային նախագծերի ընդգրկմանը նույն նորմատիվ բազայում, որը փաստացի խորտակեց «Հյուսիսային հոսք-2»-ը։
Այն բանից հետո, երբ «Գազպրոմին» մերժեցին ազատել այս նոր կանոնից, ակնկալվում է, որ այժմ այն կդիմի Դյուսելդորֆի Գերագույն դատարան, որը, ամենայն հավանականությամբ, այն կհասցեագրի ԵՄ-ի դատական բարձրագույն մարմնին՝ Եվրոպական դատարանին։

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

24-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO