Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՇԽԱՐՀ


Վաշինգտոնը պետք է խոսի Մոսկվայի հետ

Երկխոսությունը Ռուսաստանին դիվանագիտական ելք կտա, որը չի անցնի Պեկինով

Պատժամիջոցների կիրառումից 6 տարի անց ոչ Ղրիմը, ոչ Արեւելյան Ուկրաինան, ինչպես «The National Interest»-ում գրել է Ազգային շահերի կենտրոնի ավագ գիտաշխատող, «Խելացի իշխանություն. դիվանագիտության ու պատերազմի միջեւ» գրքի հեղինակ Քրիստիան Ուիտոնը, մոտ չեն Ուկրաինայի հետ վերաինտեգրմանը։ Բացի այդ, պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը հիմա է կիրառում, Ամերիկային ավելի շատ են վնասում, քան Ռուսաստանին, քանի որ գլխավոր շահառուն Չինաստանն է։ ԱՄՆ-ը պետք է ընդունի այդ իրողությունը եւ շարունակի հարաբերությունները Մոսկվայի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկախ այն բանից, թե դա ինչպիսի գնահատականների է արժանանում, խորհում է աշխարհում իր երկրի տեղի մասին։ Ամերիկացիները հասկանում են, որ իրենք եւս պետք է մտածեն այդ մասին, առավել եւս, որ Չինաստանի հետ երկարատեւ հակամարտությունը սրվում է։
Մոսկվայում նացիստական Գերմանիայի նկատմամբ տոնած հաղթանակի 75—ամյակի տոնակատարության նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «National Interest» ամսագրում մեծ հոդված է տպագրել։ Նա պատմել է այդ պատերազմում Խորհրդային Միության կրած մեծ կորուստների, այդ թվում՝ 27 մլն խորհրդային քաղաքացիների մահվան մասին եւ արդարացրել խորհրդային ղեկավարությանը, որը գործարք կատարեց Հիտլերի հետ, որպեսզի ժամանակ շահի՝ պաշտպանությունը կառուցելու համար։
Եվրոպայի ու ԱՄՆ—ի արտաքին քաղաքական էլիտան կվրդովվի Պուտինի փաստարկումներից, այդ թվում նաեւ՝ նկատառումից, որ Բրիտանիան եւ եվրոպական այլ երկրներ նույնպես գործարք էին կնքել նացիստների հետ։ Քրիստիան Ուիտոնը կարծում է, որ «Խորհրդային Միության կազմում բալթյան երկրների ընդգրկման վերաբերյալ նրա կեղծ մեկնաբանությունը նվազեցնում է մյուս ռեւիզիոնիստական փաստարկների նշանակությունը», փաստարկներ, որոնք պետք է հետաքրքիր լինեն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմաբաններին ու փորձագետներին։
Բայց ինչ էլ մտածեն պատմության վերաբերյալ Պուտինի հայացքների մասին, նրա մտադրությունները պարզ են՝ հետեւողականորեն հասնել համաշխարհային մեծագույն տերությունների միջեւ երկխոսությանը՝ որպես տարաձայնությունների լուծման ու հակամարտությունների նվազեցման միջոց։ Ճիշտ ժամանակին Պուտինի գրած մեծ հոդվածը մարդկանց ծանոթացնում է ժամանակակից աշխարհի վերականգնման, ինչպես նաեւ այս աշխարհում Ռուսաստանի տեղի մասին մտորումների հետ։
Արեւմուտքը Ռուսաստանին հիմքեր չի տալիս՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունը, եւ նրա համար դժվար կլինի մտածել առավել «հսկա» պլան, որպեսզի Մոսկվային մղի Պեկինի գիրկը։ Վաշինգտոնը հավատարիմ է ռուսական բիզնեսի տարբեր հատվածների, պաշտոնյաների ու առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցների բարդ համակարգին։ Դատելով ամեն ինչից՝ Ռուսաստանի ու Չինաստանի համագործակցությանն են կոչված սահմանափակումները էներգետիկ ընկերությունների նկատմամբ, ինչը պրագմատիկ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարուստ բնական ռեսուրսները եւ հսկայական թվով բնակչություն ունեցող նրա հարեւանի անընդհատ աճող էներգետիկ պահանջները։
Այս պատժամիջոցներից շատերը Վաշինգտոնը կիրառում է այն պատճառաբանությամբ, որ Ռուսաստանը 2014 թ. ներխուժել է Ուկրաինա ու գրավել Ղրիմը։ Բայց հիմա ժամանակն է մտածելու՝ այդ պատժամիջոցներն արդյոք իմաստ ունե՞ն։
«Պուտինը շատ զգույշ գործեց՝ Արեւելյան Ուկրաինայի այս երկու շրջանները մտնելու համար ընտրելով ոչ մեծ տարածքներ՝ էթնիկ ռուս բնակչության մեծ քանակով ու ռուսախոսների բացարձակ գերակշռությամբ։ Նրա քայլը Խորհրդային Միության բռնի վերականգնման նախաբան չէր, այլ փորձ՝ ստիպելու Ուկրաինային, որ զիջումների գնա եւ չմտնի ՆԱՏՕ—ի կազմ։ Պուտինի կողմից Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ, որին 1783—ից հետո նա հիմնականում պատկանել է, ռազմավարական առումով շատ ավելի կարեւոր էր այն իմաստով, որ իր նպատակին հասնելու համար նա ընտրել է էթնիկ ռուսների գերակշիռ մեծամասնությանն ու ռուսախոսներին»,–գրել է Քրիստիան Ուիտոնը՝ Պետդեպարտամենտի նախկին ավագ խորհրդականը։
Այսօր նույնիսկ խոսք չի կարող լինել Ուկրաինայի կազմ նշված տարածքների վերադարձի մասին, որովհետեւ դրա համար պատերազմ է պահանջվում, որն Ուկրաինան ու Եվրոպան չեն ցանկանում կամ ի վիճակի չեն վարել։ ԱՄՆ—ը, եթե նույնիսկ առաջվա պես կարծում է, որ այդ տարածքները վիճելի են, եթե նույնիսկ համոզված է, որ ապագայում պիտի հասնի այդ հարցի կարգավորմանը, պետք է երկխոսություն սկսի Մոսկվայի հետ։
Պուտինը գրել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել զենքի նկատմամբ վերահսկողության հարցը։ Նույնիսկ եթե այդ հարցի լուծման գործում բեկումը քիչ հավանական է, երկխոսությունը Մոսկվային դիվանագիտական ելք կտա, որը չի անցնի Պեկինով։ ԱՄՆ—ն ու Ռուսաստանը կարող են աշխատել հանուն տիեզերքի յուրացման՝ վերականգնելով նախկին համագործակցությունը։
Համագործակցության նպատակը չպետք է լինի պարտադիր հսկայական բեկումը, այլ պարզապես այն բանի խելամիտ հույսը, որ Ռուսաստանը չեզոք մնալու խթան կունենա եւ չի օգնի ԱՄՆ—ի հակառակորդներին։ Մոսկվան առաջվա պես կարող է որոշ հարցերի շուրջ գործակցել Չինաստանի հետ, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում։ «Կարող է գործակցել նաեւ մեզ հետ՝ աջակցելու ԱՄՆ-ի հետ կամ չեզոք մնալու այն հարցերում, որոնք մենք շատ կարեւոր ենք համարում»,— համոզված է հոդվածագիրը։ Այդ իրավիճակը շատ գայթակղիչ կարող է լինել Ռուսաստանի համար, որը, ըստ իր տեսակետի, կհայտնվի հավասարակշռված վիճակում։ Ավելի մոտ կլինի Վաշինգտոնին ու Պեկինին, քան նշված երկուսը՝ միմյանց, ուստի եւ կարող է շատ ավելին ստանալ եւ Չինաստանից, եւ ԱՄՆ-ից, եթե նրանք մրցակցեն՝ ՌԴ—ի աջակցությունը ստանալու համար։
Բոլորին ծանոթ է Ուինսթոն Չերչիլի արտահայտությունը, ըստ որի՝ Ռուսաստանը «հանելուկ է՝ ծածկված գաղտնիքով», բայց այդ արտահայտությունը նաեւ շարունակություն ունի. «… բայց, հնարավոր է, բանալին, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Այդ բանալին Ռուսաստանի ազգային հետաքրքրություններն են»։ Չերչիլը կարող էր զսպել իր խոր ատելությունը Խորհրդային Միության նկատմամբ հանուն համագործակցության այն ոլորտում, որում իր ու Մոսկվայի շահերը համընկնում էին։
Ելնելով այն բանից, թե ինչ է գրված Պուտինի հոդվածում, նա, հավանաբար, հասկանում է իրատեսական համագործակցության գործնական արժեքն ու նպատակահարմարությունը։ Քանի որ Ամերիկան, վերջապես, կհասկանա այն պայքարի մասշտաբը, որը վարում է Չինաստանի հետ, չափազանց կարեւոր է ՌԴ-ին մոտենալ իրատեսական սպասումներով՝ հաշվարկելով արդյունքները, որոնք պետք է ծառայեն երկու երկրի հետաքրքրություններին։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

24-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO