Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պայքար հանուն մարդկայնության եւ ճշմարտության հաղթանակի

Լրանում է Ռաֆայել Լեմկինի 120-ամյակը

Այսօր լրանում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի 120-ամյակը։ Նա մեծ ներդրում է ունեցել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության հարցում, սակայն նրա գործունեության մեջ շրջադարձային նշանակություն ունի «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը։ Որքանո՞վ է տեղյակ հայ ընթերցողը եւ ուսումնասիրողը գիտնականի աշխատանքներին եւ գործունեությանը։ Ինչպե՞ս են անդրադառնում թուրք ժխտողականները Լեմկինի գիտական գործունեությանը։ Իրավագետի գործունեությանը վերաբերող այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Նարեկ Պողոսյանի հետ։
–Ինչպե՞ս սկսվեց Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ Լեմկինի գործունեությանը նվիրված Ձեր հետազոտական աշխատանքը։
–Իրավագետ Ռաֆայել Լեմկինը մեծ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության՝ որպես առանձին գիտական ճյուղի ձեւավորման եւ զարգացման գործում։ Նա իր ողջ գիտական գործունեությունը ծառայեցրել է ցեղասպանություն հանցագործության սահմանման եւ կանխարգելման նպատակին։ Չնայած որ վերջինս ընդամենը 59 տարվա կյանք է ունեցել, սակայն ահռելի գիտական ժառանգություն է թողել։ Լեմկինի գործունեությունը եւ թողած ժառանգությունը հետազոտելու հետ կապված հետաքրքրությունը պայմանավորված է այն բանով, որ ես փորձեցի ավելի խորը հասկանալ, թե Հայոց ցեղասպանության խնդիրն ինչպիսի դերակատարություն է ունեցել վերջինիս համար։
–Որքանո՞վ է տեղյակ հայ ընթերցողը եւ ուսումնասիրողը գիտնականի աշխատանքներին ու գործունեությանը։ Կարո՞ղ ենք, արդյոք, տարիների հեռավորությունից վերարժեւորել Լեմկինի գործունեությունը։
–Հարկ է նշել, որ գիտական շրջանակների կողմից ցեղասպանագիտության շուրջ հետազոտություններ կատարելու հետաքրքրության աճին զուգահեռ, 2000—ական թթ. սկսած հիմնաքարային նշանակություն ստացավ Լեմկինի գործունեության եւ գիտական ժառանգության ուսումնասիրության անհրաժեշտությունը, քանի որ վերջինիս գործունեության արդյունքում է սկզբնավորվում ցեղասպանագիտությունը՝ որպես առանձին գիտաճյուղ։ Ուստի եւ հրապարակվեցին մենագրություններ ու այլ բազմաթիվ հետազոտություններ, որոնք նվիրված էին Լեմկինի ինքնակենսագրությանը եւ նրա կողմից կատարված գիտական աշխատանքներին։ Եվ չնայած այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, այնուհանդերձ, Լեմկինի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ժառանգության ամբողջական ուսումնասիրությունն անկյունաքարային նշանակություն ունի մեզ համար։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ հայ հանրության մի զգալի հատված մինչ օրս պատշաճ կերպով տեղեկացված չէ Լեմկինի գործունեությանը։ Թերեւս անհրաժեշտ է աշխատանքներ տանել հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է իրավագետի գործունեությունը վերարժեւորելուն, ապա նշենք, որ վերջինս իր ողջ գործունեությունը նվիրեց ազգային, կրոնական եւ ռասայական խմբերի ոչնչացումը հետազոտելու եւ այդ հանցագործությունը կանխելու գործին։ Եվ չնայած ցեղասպանությունը կանխարգելելու եւ դատապարտելու մեխանիզմների ստեղծման գործում Լեմկինը տարիների ընթացքում բազմաթիվ անհաջողությունների հանդիպեց, բայց այդ անհաջությունները չկոտրեցին նրան, եւ նա նույն կերպ շարունակեց իր պայքարն այնքան ժամանակ, մինչեւ որոշակի հաջողության հասավ։ Սակայն մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները շարունակվում են նաեւ այսօր, եւ ցեղասպանության կանխարգելմանն ուղղված պայքարն առավել քան արդիական է նաեւ մեր օրերում։ Լեմկինի՝ նպատակաուղղված պայքարի օրինակը ոգեշնչող պետք է լինի նաեւ մեզ՝ հայերիս համար, քանի որ մեր ազգը 20—րդ դարի սկզբին դարձել է այդպիսի հրեշավոր ոճրագործության զոհը։
–Իրավագետ Ռաֆայել Լեմկինը մեծ ներդրում է ունեցել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության հարցում, սակայն նրա գործունեության մեջ շրջադարձային նշանակություն ունի «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը ինչով է կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ։
–Ռաֆայել Լեմկինը դեռ մանկուց հետաքրքրվում էր տարատեսակ ջարդերի եւ ցեղասպանությունների պատմությամբ, սակայն միջազգային քրեական իրավունքով զբաղվելու եւ լեզվաբանությունը թողնելու համար նրա կյանքում խթան է եղել Հայոց ցեղասպանությունը՝ հատկապես երիտթուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքը։ 1921 թ., երբ Լեմկինը սովորում էր Լվովի համալսարանում, նրա ուշադրությունն է գրավում Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության գործը։ Եվ նա հետագայում նշում է, որ իր մեջ միտք առաջացավ, որ այդ հանցագործությունը պետք է պատժվի ոչ թե զոհերի կողմից, այլ՝ դատարանի։ Այլ կերպ ասած՝ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ողբերգական ճակատագիրը հաստատում է նրա այն տեսակետը, թե պետք է ստեղծել միջազգային օրենք, որպեսզի ազգային կամ կրոնական փոքրամասնությունների կանխամտածված ու համակարգված ոչնչացումը պետության կողմից դառնա պատժելի հանցագործություն։ Եվ արդեն 1933 թ. Մադրիդում գումարված քրեական իրավունքի հիմնահարցերին նվիրված 5—րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ Լեմկինն առաջին անգամ առաջարկեց ստեղծել բազմակողմ կոնվենցիա եւ մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն։ Վերջինս իր զեկույցում առանձնացնում էր «բարբարոսություն» հանցագործությունը՝ որպես կրոնական կամ ազգային խմբերը ոչնչացնելու գործողություն, եւ «վանդալիզմ» հանցագործությունը, որն իրենից ենթադրում է մշակույթի գործերի ոչնչացում։ Սակայն նրա առաջարկները մերժվեցին, եւ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թ. նոյեմբերին «Առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» (Axis Rule in Occupied Europe) աշխատության մեջ նա ներկայացրեց «ցեղասպանություն» (Genocide) եզրույթը եւ սահմանեց այդ հանցագործության հայեցակարգը։
–Դուք նշեցիք, որ Ռաֆայել Լեմկինի գիտական գործունեության մեջ Հայոց ցեղասպանության թեման հատուկ կարեւորություն ունի։ Լեմկինը էական դերակատարություն է ունեցել նաեւ 1948 թ. դեկտեմբերի 9—ի ՄԱԿ—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմման գործում։ Արդյոք 1948 թ. կոնվենցիան ա՞յն էր, որին հասնելու համար պայքարում էր Լեմկինը։
–Ինչպես նշեցի, դեռեւս 1933 թ.՝ Մադրիդի կոնֆերանսի ժամանակ, Ռաֆայել Լեմկինն առաջարկել էր ստեղծել մարդկային խմբերի ոչնչացումը դատապարտող միջազգային կոնվենցիա։ Սակայն իր առաջարկների մերժումից հետո էլ նա շարունակեց գործունեությունը ազգային, կրոնական, ռասայական խմբերի սպանությունները միջազգային հանցագործություն սահմանելու ուղղությամբ, եւ անգամ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին ներկայացրեց միջազգային կոնվենցիա կազմելու մասին իր առաջարկը։ Բայց, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանր փուլում էր, ցեղասպանական գործողությունները կանխարգելող միջազգային պայմանագրի կնքումը տեղի ունեցավ մի քանի տարի հետո՝ 1948 թ. դեկտեմբերի 8—ին։ Լեմկինը գործուն մասնակցություն է ունեցել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի նախագծի կազմման գործում, եւ դրանում արտացոլում են գտնում նաեւ վերջինիս տեսակետները, սակայն հարկ է ընդգծել, որ նրա առաջարկներից շատերը՝ այդ թվում եւ մշակութային ցեղասպանության մասին դրույթը, տեղ չգտան կոնվենցիայի վերջնական տարբերակում։ Այնուամենայնիվ, կոնվենցիայի ընդունումը եւ վավերացումը վերջինս համարում էր մեծ հաղթանակ մարդկության համար։ Այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրի շուրջ Լեմկինի անհանգստությունը հանգեցրեց այն բանին, որ նա իր առջեւ հստակ նպատակ դրեց, որպեսզի Թուրքիան լինի կոնվենցիան վավերացնող առաջին երկրներից մեկը։
–Ինչպե՞ս են անդրադառնում թուրք ժխտողականները Լեմկինի գիտական գործունեությանը։ Ձեր հետազոտությունը ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ժխտողականության դեմ պայքարում։
–Թուրքական պետությունը շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը, որն առավել հիմնավոր դարձնելու համար ժխտողականների կողմից փորձ է արվում ամեն կերպ նենգափոխել Հայոց ցեղասպանության թեմայի բացառիկ նշանակությունը Ռաֆայել Լեմկինի գործունեության մեջ։ Եվ այդ նպատակով տարբեր ժխտողական շրջանակների միջոցով փորձում են առաջ քաշել մի շարք կեղծ թեզեր՝ մի կողմից նպատակ ունենալով «հիմնավորել», թե Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս նկատի չի ունեցել Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից ներկայացնել, թե Լեմկինն իր աշխատություններում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, բայց ոչ այն համատեքստում, ինչ ներկայացված է Ցեղասպանության կոնվենցիայում։ Իմ հետազոտության մեջ ցույց եմ տվել թուրքական թեզերի սնանկ լինելը։ Եվ կարծում եմ, որ Լեմկինի գործունեության մասին փաստերը կարեւոր դեր ունեն տարբեր հարթակներում ժխտողական թեզերը չեզոքացնելու համար։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

24-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO