Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Արգելադրման գործիքակազմը կփոխվի

Այն կարող է կիրառվել 200 հազար դրամը գերազանցող չկատարված հարկային պարտավորության դեպքում

ՊԵԿ շարունակական զարգացումն ապահովելու նպատակով մշակվել է պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թթ. զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։ Ռազմավարական այս ծրագրի ընդունմամբ ակնկալվում է շարունակական աշխատանքների արդյունքում զարգացնել հարկային եւ մաքսային մարմինների կարողությունները, գնահատել եւ կրճատել հարկային ճեղքը, նպաստել հարկ վճարողների կարգապահության բարձրացմանը՝ ապահովելով հարկային եկամուտների կայուն աճ։
Օրինակ՝ ՊԵԿ—ը նախատեսում է ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ։ Իսկ ի՞նչ է, ներկայիս գործիքակազմն արդյունավետ չէ՞։
ՊԵԿ—ի պարզաբանման համաձայն՝ հարկային օրենսգրքով կանոնակարգում կա նախատեսված։ Այն է՝ «եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու»։
Բայց խնդիրն այն է, որ, դարձյալ ըստ ՊԵԿ—ի, այս կանոնակարգումը հնարավոր չէ կիրառել պրակտիկայում, քանի որ փաստացի հարկային մարմնի համար նշված ապացուցման պարտականությունը կատարելու համար բավարար եւ անհրաժեշտ փաստական հանգամանքները իրականում հնարավոր չի լինում արձանագրել։ Ինչի հետեւանքով հարկային մարմնի կողմից իրականացվող արգելադրման վարչարարությունը «վտանգված է դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու»։
Ուրեմն՝ ի՞նչ է որոշել ՊԵԿ—ը։ Պատասխանը հետեւյալն է. «Կարեւորելով արգելադրման գործիքակազմի կիրառումը հարկային պարտավորությունների կատարման ապահովման գործընթացում, ինչպես նաեւ նպատակ ունենալով հստակեցնել եւ ամրագրել իրավական որոշակիության սկզբունքը արգելադրման կիրառման իրավական կարգավորման շրջանակներում, նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ դրույթը։ Եվ փոխարենը նախատեսել, որ արգելանքը կարող է կիրառվել յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում չկատարված հարկային պարտավորություններ ունենալու համար այն դեպքում, եթե գանձման վարույթ հարուցելուն նախորդող 365 օրվա ընթացքում նշված հարկ վճարողի նկատմամբ հարուցված է եղել 200 հազար դրամը գերազանցող չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարույթ»։
Այս ամենին ուղղված անհրաժեշտ քայլերը հետեւյալը կլինեն. նախ՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կարվեն, տեխնիկական առաջադրանքներ կմշակվեն, ծրագրային ապահովման փորձարկում եւ ներդրում կլինի։ Ինչքանո՞վ արդյունավետ կլինի այս վերոհիշյալ փոփոխությունը՝ արգելանքի կիրառության վերանայման հետ կապված։ Ցուցանիշը գնահատվելու է «կատարված է» կամ «կատարված չէ» կարգավիճակով։ Եվ, պարզվում է, գնահատվելու է 2025 թ.։

Էլեկտրոնային առեւտրի հսկողությունը կընդլայնվի

Ամբողջ աշխարհում եւ մեր երկրում նույնպես մեծ թափ է ստանում էլեկտրոնային առեւտուրը։ Իսկ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ներկայումս ավելի են ընդլայնվում էլեկտրոնային առեւտրի մասշտաբները։
Սա իր հերթին մարտահրավերներ է առաջացնում հարկային մարմինների համար՝ էլեկտրոնային եղանակով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, էլեկտրոնային առեւտրի բացահայտման եւ պատշաճ հսկողության տեսանկյունից։ Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ի մի բերել էլեկտրոնային առեւտրի հարկմանն առնչվող օրենսդրական կարգավորումները եւ նոր կարգավորումների առաջարկներ ներկայացնել։ Ըստ այդմ, էլեկտրրոնային առեւտրի հսկողության գործիքակազմը կընդլայնվի։ Չափելի ցուցանիշի գնահատումը կարվի տարեկան պարբերականությամբ։

Կգնահատվեն հարկային ներուժը, ստվերն ու ճեղքը

Միջազգային պրակտիկայում կիրառվում են հարկային պոտենցիալի գնահատման տարբեր մեթոդաբանություններ, ինչը հնարավորություն է տալիս տարբեր եղանակներով գնահատել տնտեսության հարկային ներուժի եւ ստվերայնության մակարդակը։ Մեր ՊԵԿ—ն էլ մտադիր է տնտեսության հարկունակ ոլորտներում հարկային պոտենցիալի, ստվերի եւ հարկային ճեղքի գնահատման արդի մեթոդաբանության եւ ծրագրային լուծումների հիման վրա գործող համակարգի միջոցով իրականացնել հարկունակ ոլորտներում այդ ներուժի, ստվերի եւ հարկային ճեղքի գնահատումը։
Ընդ որում, հարկային ներուժի, ստվերի եւ ճեղքի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել ամբողջ տնտեսության մակարդակով՝ ըստ տնտեսության ճյուղերի։ Տնտեսության հարկունակ ոլորտներում հարկային պոտենցիալի, ստվերի եւ հարկային ճեղքի գնահատման միասնական մեթոդաբանության ընդունումը հիմք է դառնալու գնահատման աշխատանքների ավտոմատացման նպատակով ծրագրային մոդուլի մշակման համար։ Հարկային ներուժի, ստվերի եւ հարկային ճեղքի մեթոդաբանության, ծրագրային մոդուլի մշակման ցուցանիշները կգնահատվեն 2021 թ.։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

24-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO