Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ՍԴ-ի հարցը լուծվում է ոչ թե անձնական, այլ ինստիտուցիոնալ մոտեցմամբ

Գործողություններն ուղղված են սահմանադրական ճգնաժամի վերացմանը

Ազգային ժողովը 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության՝ հինգ տասնյակից ավելի պատգամավորների ներկայացրած՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը, կարելի է ասել, փոխարինեց հետաձգված Սահմանադրական հանրաքվեին։ Նախագծով դադարեցվեցին 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ նոր դատավորների կազմի համալրումից հետո տեղի կունենա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը։ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, իսկ դատարանի 9 անդամից 3—ի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները կդադարեցվեն։
Աժ—ի կողմից ընդունված այս օրինագիծը միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Քննադատություններն առավել սրվեցին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո։ Փաստաթղթում հանձնաժողովը ճանաչեց Հայաստանի իշխանությունների ցանկության օրինականությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմը ողջամիտ ժամկետում համապատասխանի ներկայիս Սահմանադրության դրույթներին, որոնք երաշխավորում են դատարանի անկախության բարձր չափանիշներ եւ Սահմանադրական դատարանի դատավորների հավասար կարգավիճակ։ Հանձնաժողովը կարծում էր, որ 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ընդունման եւ դրանց վերջնական կիրարկման միջեւ ընկած ժամանակահատվածը երկար է եւ կհետաձգի Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող դրական արդյունքների ստացումը։ Այս խորհրդատվական կարծիքից զատ, Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ Սահմանադրական դատարանի կազմի նորացման համար պետք է նախատեսել անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը՝ այդ ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ եւ անհապաղ փոփոխություններից խուսափելու համար։ Հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում նման անցումային ժամանակաշրջան, Ազգային ժողովում ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին, մասնավորապես, հանձնաժողովի հնչեցրած այս տեսակետը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով հնչեցված տեսակետներին, նկատեց. «Այս ամիսների ընթացքում բավականին սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Ես չէի ուզի՝ հանձնաժողովի այս կամ որեւէ այլ կարծիքից ինչ—որ հատված դուրս բերվի եւ եզրակացություն արվի»։ Վենետիկի հանձնաժողովի առջեւ դրված էին մի շարք հարցեր, եւ, նրա խոսքով, ՍԴ—ի այն մոդելին, այն առանձնահատկություններին, որոնք անհրաժեշտ էին սահմանադրական ճգնաժամը կանոնակարգելու համար, Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական պատասխան։
Վ. Վարդանյանի խոսքով՝ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել՝ նախագիծը դրվել է շրջանառության մի փոքր ավելի վաղ, քան Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է հրապարակվել. «Պետք է արձանագրենք հետեւյալը, որ շատ հարցեր, որոնք տրված էին Վենետիկի հանձնաժողովին, ստացել են դրական պատասխան։ Հանձնաժողովը տալիս է խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ, որը, իհարկե, չափազանց կարեւոր է փորձագիտական հանրության, օրենսդիր մարմինների համար։ Մոդելի լուծման տարբերակին եւ առանձնահատկություններին տրվել է դրական եզրակացություն։ Կան որոշակի հարցեր, որոնք ավելի ընկալելի եւ հասկանալի են ներպետական կոնտեքստում, քան միջազգային։ Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ հնարավորություն չի եղել անձնական հանդիպումներ ունենալու հանձնաժողովի կողմից նշանակված համազեկուցողների հետ, ինչի շրջանակներում հնարավորություն կլիներ հասնելու այն բոլոր հարցերի վերջնական պատասխաններին, որոնք մեզ հուզում էին։ Սա որոշակի առումով ձեւավորել է մի իրավիճակ, երբ տարբեր ուժեր փորձում են մանիպուլացնել Վենետիկի հանձնաժողովի կողմից արտահայտված այս կամ այն դիրքորոշումը»։
Անդրադառնալով առաջարկվող անցումային շրջանին՝ պատգամավորն ասաց, որ եթե հնարավորություն ունենար՝ հանդիպելու Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, կբարձրաձայներ այն հարցը, թե արդյոք այս պարագայում խտրականություն չի՞ առաջանալու այն սուբյեկտների միջեւ, որոնք պաշտոնավարումը պետք է դադարեցնեն հիմա, եւ այն անձնանց միջեւ, ովքեր պաշտոնավարումը դադարեցնելու են համապատասխան ժամկետն անցնելուց հետո։ «Որովհետեւ ստացվելու է, որ մի դատավոր ավելի երկար է պաշտոնավարում, քան մյուս դատավորները։ Ընդ որում, պետք է նշենք, որ դատավորների մեծ մասը, ում լիազորություններն ավարտվելու են այս նախագծի ընդունման պարագայում, պաշտոնավորում են 12 տարվանից շատ ավելի երկար։ Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը հետեւյալն էր՝ եթե մենք որդեգրել ենք Սահմանադրական դատարանի ձեւավորման մի մոդել, ապա այդ մոդելը կյանքի կոչելու համար պետք է հստակ եւ ողջամիտ ժամկետներ նախատեսել։ Այն ժամկետները, որ նախատեսվել էին Սահմանադրության մեջ՝ հաշվի առնելով ՀՀ—ում սահմանադրությունների փոփոխման պարբերականությունը, պետք է նշենք, որ, մասնավորապես, անցումային դրույթի ժամկետը շատ ավելի երկար էր»,–ասաց Վ. Վարդանյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Վենետիկի հանձնաժողովին՝ գաղափարի, եզրակացության եւ այն բեղմնավոր աշխատանքի համար, որ կատարվել է, շեշտեց՝ մեծամասամբ իրացվել են հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկները։
Վ. Վարդանյանը չցանկացավ անդրադառնալ այն հարցին, թե գործընթացը ընդդիմադիր խմբակցությունների կողմից որակվում է որպես հակասահմանադրական։ Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը՝ առանց որեւէ պատճառաբանության. «Իմ կարծիքով՝ սա լավ մոտեցում չէ քաղաքացիների եւ ընտրողների նկատմամբ։ Գործընթացը որեւէ միջազգային կառույց հակասահմանադրական չի դիտարկել։ Չպետք է մոռանանք, որ այս գործողություններն ուղղված են ոչ թե սահմանադրական ճգնաժամը խորացնելուն, այլ հակառակը՝ այդ ճգնաժամը վերացնելուն։ Երբ խոսքը ինչ—որ հարցի մասին էր, որի լուծումը կարող էր կախված լինել Սահմանադրական դատարանից, ընդդիմությունը եւս զերծ էր մնում ՍԴ դիմելուց, եւ սա շատ վտանգավոր իրավիճակ էր ստեղծում։ Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ունեն որոշակի կասկածներ ՍԴ—ի լեգիտիմության վերաբերյալ, տվյալ պարագայում երկրի սահմանադրական անվտանգությունն է խաթարվում։ Այս իրավիճակը հանդուրժելն անթույլատրելի էր՝ ելնելով երկրի իրավական պետության զարգացման կոնցեպտից»։
Անդրադառնալով հնչեցված այն կարծիքներին եւ հարցադրումներին, թե ինչո՞ւ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ դատավորի կարգավիճակում, երբ հանրաքվեի անցկացման պարագայում նույնիսկ ՍԴ—ի անդամ չէր լինելու, Վ. Վարդանյանն ի պատասխան նշեց, որ հարցի բարձրացումը ճիշտ կլիներ, եթե խոսքը վերաբերեր կոնկրետ անձանց. «ՍԴ անդամներից շատերի հետ ես աշխատել եմ եւ բոլորին դիտարկում եմ որպես լավ իրավաբաններ։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե անձնական, այլ ինստիտուցիոնալ մոտեցմամբ»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

24-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO