Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.09.2020
ՍՈՑԻՈՒՄ


Քննարկումները կշարունակվեն, եթե ազդակներ լինեն

Հուլիսի 1-ից 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողներն ամսական կկուտակեն լրացուցիչ 52 հազար դրամ

Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, որով սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը կդառնա նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, որն այս պահին կազմում է 1 մլն 20 000 դրամ։ Արդյունքում, 500 000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ ստացողները լրացուցիչ վճարելու են ամսական 52 000 դրամ կուտակային վճար։
Դեռեւս ապրիլի վերջին «ՀՀ» օրաթերթն անդրադարձել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Եղիշե Սողոմոնյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում եւ չեղյալ հայտարարել այս տարվա հուլիսի 1—ից նախատեսված 500 հազար դրամ եւ ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցիալական վճարի չափի բարձրացումը, ինչպես նաեւ առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը՝ առանց հետագա ժամկետային սահմանափակման։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ շաբաթից օրենքի դրույթն ուժի մեջ է մտնելու, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը հետաքրքրվեց Եղիշե Սողոմոնյանից, թե ինչ ընթացք է ստացել նախագիծը։
Նախագիծն օրակարգում դեռ ընդգրկված չէ, կառավարությունում քննարկումներ են եղել այն գերատեսչությունների հետ, որոնք առնչվում են այս օրենքին՝ կենտրոնական բանկ, ֆինանսների նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Կան որոշակի հակասություններ նախագծի եւ կառավարության ռազմավարության միջեւ. կուտակային կենսաթոշակային համակարգի հիմքում ընկած են հաշվարկային մոդելներ, որոնք ըստ էության նախատեսել են այն անցումային դրույթները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն այս տարվա հուլիսի 1—ից։ Կենտրոնական բանկի դիրքորոշումն այն է, որ եթե պատգամավորների առաջարկով այդ դրույթները փոփոխվում են, ապա հաշվարկման մոդելի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջ գալիս։ Կենսաթոշակային բարեփոխումների գաղափարի հիմքում դրված է այնպիսի կենսաթոշակի երաշխավորումը, որը կենսաթոշակային տարիքում կապահովի քաղաքացու բարեկեցությունը եւ մոտ կլինի մինչեւ թոշակի գնալը նրա աշխատավարձի որոշակի տոկոսին։
Զրուցակցիս կարծիքով, լուծումը պետք է լինի հավասարակշռված, ընդունված համակողմանի քննության արդյունքում՝ դիտարկելով բոլոր կողմերի փաստարկները։ Այս պահին նման լուծում դեռ չեն գտել, դրա համար փորձելու են ձեռք չտալ անցումային դրույթներին, մինչեւ կգտնեն այնպիսի տարբերակ, որն ըստ էության չի խանգարի արձանագրված բարեփոխումներին եւ միաժամանակ որոշակի առումով կթեթեւացնի սոցիալական բեռը։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից դուրս չի եկել, ընթացքը կախված է ապագա տնտեսական եւ առողջապահական իրավիճակից։ «Ամեն մարդ յուրովի է պատկերացնում իր ապագան եւ ցանկանում կառավարել իր ֆինանսական միջոցները։ Հասարակության այն հատվածը, որն առնչվելու է այս խնդրին եւ կունենա բացասական կարծիք ու իր ձայնը տեղ կհասցնի, ապա հարցն օրակարգում է, եւ այդ ժամանակ քննարկումները կշարունակվեն»,–ասաց Ե. Սողոմոնյանը՝ նշելով, որ հասարակության կողմից պասիվություն է նկատվում, այսինքն՝ մարդիկ չեն դժգոհում, որ հուլիսի 1—ին կուտակային վճարներն ավելանալու են։ «Անհանգստություն չեմ տեսնում, երբ կլինեն եւ կառավարությունն էլ կզգա, որ ըստ էության մարդիկ համաձայն չեն եւ չեն ուզում իրենց միջոցները հանձնել ֆոնդերին, այլ ցանկանում են անձամբ տնօրինել, ապա այդ դեպքում կառավարությունը կարող է դա օրակարգային քննարկման հարց դարձնել»,–հավելեց նա։
Նշենք, որ օրենքում փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 000 քաղաքացի ամսական լրացուցիչ վճարելու է շուրջ 700 մլն դրամ։ Արդյունքում տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտավորապես 8.4 մլրդ դրամ, ինչն էլ կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով։
Կառավարությունը հայտարարել էր, որ խրախուսում է բարձր աշխատավարձի քաղաքականությունը, մինչդեռ հուլիսի 1—ից սպասվող փոփոխությունը կհարվածի հենց բարձր եկամուտ ունեցողներին։ Հնարավո՞ր է արդյոք, որ այդ դրույթի ուժի մեջ մտնելու արդյունքում մարդիկ խուսափեն գրանցել բարձր աշխատավարձը։ Պատգամավորը նկատեց, որ իրենց հեղինակած նախագծի հիմքում ընկած է եղել այդ ռիսկի գործոնը, բայց եթե մարդիկ գիտակցեն, որ այդ գումարը ոչ թե հարկ է, այլ՝ կառավարչի մոտ գտնվող իրենց փողը եւ հետեւողական լինեն, թե դրանք ինչպես են կառավարվում եւ որքան եկամտաբերություն են ապահովվում, ապա միգուցե կուտակային վճարի ավելացումը դժգոհություն չառաջացնի։
Ե. Սողոմոնյանը նշեց, որ ուսումնասիրել են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներկայացրած հաշվետվությունները եւ թե այդ գումարներն ինչ ձեւով են նպաստում մեր տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ այն, թե հետագայում այդ գումարները տնտեսության մեջ ներդնելու պարագայում ինչպես կնպաստեն տնտեսական աճին եւ մարդկանց բարեկեցության ավելացմանը. «Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կենսաթոշակային ֆոնդերի գումարները դրական ազդեցություն են ունեցել մեր ներդրումային դաշտի զարգացման վրա։ Ապագայում եւս նախատեսվում է ակտիվություն։ Կենտրոնական բանկը եւ էկոնոմիկայի նախարարությունը միջազգային կառույցների հետ քննարկում են արժեթղթերի շուկայի զարգացման ռազմավարությունը, եւ այդ առումով կարեւորվում է եկած փողերի գաղափարը»։
Պատասխանելով այն հարցին, թե տեղեկություններ կա՞ն արդյոք համավարակի պայմաններում ֆոնդերն ինչ եկամտաբերություն են ապահովել, եւ որքանով է մեծ մտավախությունը, որ մարդիկ կկորցնեն իրենց գումարները, Ե. Սողոմոնյանը նշեց, որ մինչեւ ճգնաժամը ֆոնդերի եկամտաբերությունը բավականին բարձր է եղել՝ տարեկան մոտ 12 տոկոսի շրջանակում, բայց վերջին չորս ամսվա տվյալներով արդեն կորուստներ են կրել։ «Ներդրումները հիմնականում ֆինանսական ակտիվներում են՝ արժեթղթերում, ավանդներում, եւ տրամաբանական էր, որ ֆինանսական աշխարհում եղած կորուստները կազդեին նաեւ ֆոնդերի եկամտաբերության վրա։ Եկամտաբերությունը նվազել է՝ կազմելով միջինը 10 տոկոս, այսինքն՝ կորուստը եղել է 2—3 տոկոս։ Դա պայմանավորված է պորտֆելներում ներգրավված արժեթղթերի իրական արժեքի նվազման հետ, քանի որ պահանջարկն արժեթղթերի նկատմամբ ընկել է, ինչն էլ բերում է շուկայական արժեքի նվազեցման»,–պարզաբանեց պատգամավորը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

25-06-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO