Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Կիթառով տղայից» մինչեւ մեծ օպերա

Ազատ երեւակայությամբ ռեժիսորն ու դերասանը, որ երբեւէ չմոռացավ չափի զգացողության մասին

Անցումայինը հաղթահարում են նրանք, ովքեր ապավինում են անանց արժեքներին...
Տիգրան Լեւոնյան


Օպերայի շենքի բակում մի պատանի կիթառ էր նվագում եւ երգում նեապոլյան երգեր։ Անցորդները հիանում էին տղայի գեղեցիկ նվագով ու հզոր ձայնով, իսկ ընկերները հպարտանալով ասում էին՝ «կիթառով տղա»։ Հետագայում այս «կիթառով տղան» դառնալու էր հայ օպերայի բացառիկ արտիստներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, հայ օպերային երգիչ, հեղինակավոր ռեժիսոր, տաղանդավոր դերասան։ Հունիսի 25—ը Տիգրան Լեւոնյանի հիշատակի օրն է։
Խոհեմ, ուշիմ պատանին ընդամենը տասը տարեկան էր, երբ ընտանիքի հետ Բեյրութից հայրենադարձվեց Հայաստան։ Հայրենի հողում սկիզբ է առել ապագա մտավորականի բարդ, հուզումնալի, «քարքարոտ» ճանապարհը։ Տիգրան Լեւոնյանը հմայված էր թատրոնով։ Նա բաց չէր թողնում երեւանյան թատրոնների ներկայացումները, մշտապես հետաքրքրված էր թատերական նորություններով։ Սերը առ թատրոն այնքան մեծ էր, որ երիտասարդը սկսում է ուսանել թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ «Դերասանին պետք է թողնել ազատ, որպեսզի նա անկաշկանդ արտահայտի իր ասելիքը»,–ահա թե ինչ էր սովորեցնում անվանի ռեժիսորն իր ուսանողներին։
Տիգրան Լեւոնյանը եղավ այդ ազատ երեւակայությամբ ռեժիսորն ու դերասանը, սակայն երբեք չմոռացավ չափի զգացողության մասին։ Չէ որ «...Բեմը խոշորացույցով դիտվող մի տարածություն է, ուր աննկատ թվացող ամեն մի վրիպում... մեծանում է անհավատալի չափերով՝ դրանով իսկ բախվելով ձախողման դռներին»,— պարզաբանում էր վարպետ Աճեմյանը։ Թատերական արվեստի ճանապարհին Տիգրան Լեւոնյանը «հանդիպում» է նաեւ օպերային արվեստին, որը դառնալու էր թատրոնի խառնարաններում իր հիմնական ու հավատարիմ բեմը։ Նա երգեցողության դասեր էր ուսանում Գոհար Գասպարյանի՝ «Հայաստանի սոխակի» մոտ, ով դառնալու էր իր ամբողջ կյանքի հոգեկից կինն ու հավատարիմ ընկերը...
Այն, որ Տիգրան Լեւոնյանը լավագույն կրթությունն ստացել է ինչպես Հայաստանում, այնպես էլ հայրենի սահմանից այն կողմ, հայտնի փաստ է, սակայն նրա հաջողության բանաձեւը, ըստ բեմադրիչ Արմեն Խանդիկյանի, ինքնակրթությունն էր. «Ես հասկացել եմ եղբորիցս, որ այս կյանքում ինչ էլ քեզ սովորեցնեն՝ ամենամեծ բանը ինքնակրթությունն է, ինքդ քեզ վրա աշխատելը, իսկ նա համառ էր այդ գործում»։ Այդ անընդմեջ սովորելու, պրպտելու համառությունը նկատում էր ոչ միայն նրա հարազատ եղբայր Խանդիկյանը, այլ նաեւ Տիգրան Լեւոնյանի հանդիսատեսը։ Մշտապես շարժման մեջ լինելով՝ հասկանում էր ժամանակի արժեքը եւ այն օգտագործում մտածված, կշռադատված։
Տիգրան Լեւոնյանի ստեղծագործական կյանքը կապվում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի հետ։ Օպերային թատրոնի բեմում սկիզբ է առնում արտիստի բուռն ստեղծագործական գործունեությունը՝ որպես դերասան ու երգիչ, բեմադրիչ ու գեղարվեստական ղեկավար։ Նրա բեմադրությունները նորարարական էին համարվում, որոնցում երաժշտությունն ստանում էր յուրօրինակ բեմական մարմնավորում։ Բեմադրության մեջ օպերային երաժշտի դերասանական խաղը կարեւորվում էր այնքան, որքան նրա լայնաշունչ ձայնը։ Այո, երգիչը պետք է կարողանար համոզիչ լինել ոչ միայն շքեղ, հզոր ձայնով, այլեւ հավաստի, «կենդանի» խաղով, իսկ բեմական միջավայրը պետք է օգներ դերասան—երգչին՝ լիարժեքորեն բեմում ինքնարտահայտվելու։
Երբեմն շատ անվանի օպերային ռեժիսորներ անտեսում էին երգչի մեջ դերասանին, առաջնայինը ձայնն էր, ինչի հետ չհամակերպվեց Տիգրան Լեւոնյանը։ Նա հավասարաչափ բաշխում էր թատրոնի դերերը՝ բեմադրության մեջ բեմանկարչի աշխատանքը նույնքան կարեւոր էր, որքան երգչինը։ Սրանով ներկայացումն ամբողջական էր դառնում, հավաստի, չկար թատրոն—օպերա անջրպետը։ Նա բեմահարթակում ստեղծում էր մի միջավայր, որում ճշմարտանման կյանքն էր։ Բեմական արտահայտչամիջոցները՝ ամենահանգիստ երանգներից մինչեւ վառ գույներ, իսկ հիմքում՝ դրամատիկական արվեստն էր։ Այսպես ստեղծվեցին նրա «Արշակ Բ», «Օթելլո», «Անուշ», «Պողիկտոսը» եւ մնացյալ բեմադրությունները, որոնք դարձան իսկական արվեստի գործեր։ Հայ հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց, իսկ աշխարհի տարբեր օպերային բեմահարթակներից հնչեց Տիգրան Լեւոնյանի անունը։ Խորեն Աբրահամյանն ասաց. «Եթե իմ երկրում այսպիսի օպերա է ծաղկում, այդ երկիրը ապրելու է միշտ»։ Տիգրան Լեւոնյանով հպարտանում էին շատերը...
Արվեստագետի ամեն ստեղծագործություն արտացոլանքն էր մարդկային խառնվածքի։ Նրա արվեստը հոգեվիճակ էր։ Սա դժվար ու գեղագիտական ճանապարհ էր, որով ստեղծվեցին ազգային օպերայի արժանի գործեր։ Տիգրան Լեւոնյանը հիանալի է եղել նաեւ որպես դերասան։ Ճկունություն, արտահայտիչ դիմախաղ, բեմի հետ աշխատելու հմտություն, խաղի թեթեւություն։ Առանձնահատկություններ, որոնք բնորոշ էին նրա դերասանական արվեստին։ «Ուրախ եմ, որ բաբախում է այս հզոր սիրտը, որ կոչվում է Տիգրան Լեւոնյան»,— ասել է Ռոբերտ Ամիրխանյանը։
Տիգրան Լեւոնյանի ինքնատիպությունը երեւան է եկել նաեւ կինոյում, իսկ արվեստում անկեղծ ու հոգեհույզ անցած ճանապարհն ամփոփվել է իր գրքերում, որոնք դարձան հետագա ժամանակին ներկայանալու արվեստագետի այցեքարտը...
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

25-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO