Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՅԼՔ...


Բնության դեմ ոչ թե պետք է պայքարել

Այլ պետք է հարմարվել բնական երեւույթներին

Մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է կլիմայի փոփոխությունների մասին եւ այդ առնչությամբ փորձում պարզել, թե ինչպիսին է իրավիճակը Հայկական լեռնաշխարհում։ Նաեւ՝ կլիմայի փոփոխությունները նպաստու՞մ են վարակային հիվանդությունների բռնկումներին ու ազդում դրանց աճի վրա։
–Պարոն Գաբրիելյան, շատ մասնագետներ հայտարարում են, որ Հայկական լեռնաշխարհը կլիմայի կայունության գոտի է։ Իրո՞ք այդպես է։
–Ընդհանրապես, Հայկական լեռնաշխարհը կոչվում է լեռնային կղզի։ Բանն այն է, որ ամբողջ լեռնաշխարհն հարեւան տարածքներից մոտ 500 մետր բարձր է։ Դրա համար էլ 19—րդ դարում գերմանացի գիտնական Էդուարդ Զյուսը, ուսումնասիրելով այն, անվանեց Լեռնային կղզի՝ լեռնային աշխարհի մեջ։ Իսկ ինչ է նշանակում 500 մետր բարձր լինել։ Մթնոլորտում ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մետրի վրա նվազում է 0,6 աստիճանով։ Ուստի արդեն կարող ենք պատկերացնել, թե այս տարածքն իր միջին ջերմաստիճանով որքանով կարող է տարբեր լինել հարեւան տարածքներից։ Այս իմաստով Հայկական լեռնաշխարհը նաեւ էկոհամակարգային կղզի է։ Այսինքն՝ այլ էկոհամակարգ ունի։ Այն իր չափազանց հարուստ տեսականիով աշխարհի յուրահատուկ տարածքներից մեկն է։ Վայրի բնության պաշտպանության միջազգային կազմակերպությունն աշխարհը բաժանել է 200 գոտու։ Իր կենսաբազմազանությամբ եւ հարստությամբ կովկասյան էկոռեգիոնը 6—րդն է։ Ի դեպ, այդ առումով Կովկասն էլ Հայկական լեռնաշխարհից բավականին տարբերվում է։
–Իսկ մենք կարողանո՞ւմ ենք նորմալ պահպանել մեր ունեցած այդ էկոհամակարգը։
–Բնականաբար, նորմալ չենք պահպանում։ Եվ ամբողջ աշխարհը նորմալ չի պահպանում։ Եվ ես չէի ասի, թե այդ առումով մեզ մոտ ավելի կատաստրոֆիկ է վիճակը, քան այլ տեղերում։ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում ես շատ եմ ճանապարհորդել տարբեր երկրներում ու տարածաշրջաններում։ Աշխարհի՝ այս բնագավառի մարդկանց հետ, բնականաբար, ակտիվ շփումների մեջ ենք։ Այլ երկրների համեմատությամբ մեզ մոտ վիճակն այդքան էլ վատ չէ։ Եվ ամենակարեւորը՝ մենք շանս ունենք այսօր այն փրկելու։ Օրինակ՝ Եվրոպայում արդեն էկոհամակարգեր չկան, վերացրել են դրանք։ Անգամ անտառի այն կտորները, որ տեսնում ենք, արհետական անտառներ են։ Եվ երբ մեր երկիր են գալիս մասնագետները՝ էկոլոգները, տեսնելով մեր ունեցածը՝ մեզ ասում են, որ մենք մեր բնության «ղադրը» չգիտենք։ Հաճախ իրենք են մեզ բացատրում, թե էկոհամակարգի առումով որքան բարձրարժեք է մեր երկիրը։ Եվ որ այն պետք է պահպանել, պետք է փայփայել։
–Ձմռան շրջանում հաճախ է մառախուղը կանգնում ու տեւականորեն մնում Երեւանի, ընդհանրապես, Արարատյան դաշտի վրա, դա եւ՞ս մեր բնության յուրահատկություններից է։
–Այո, մառախուղը մշտապես եղել է մեզ մոտ։ Նույնիսկ ժամանակին, երբ մենք ազգային հաղորդագրություն էինք պատրաստում, Մատենադարանի աշխատակից, պատմաբան—բանասեր Արտաշես Մարտիրոսյանը Մատենադարանից մի քանի նյութ տրամադրեց, որոնցում խոսվում էր Արարատյան գոգավորության ձմեռային մառախուղի մասին։ Այնպես որ, դա եւս մեր բնության առանձնահատկություններից է։
–Իսկ բնության երեւույթների դեմ պայքարում մարդը կարողանո՞ւմ է մեծ հաշվով հաջողության հասնել։
–Բնության դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ պետք է հարմարվել բնական երեւույթներին։ Կլիմայի փոփոխության կոնվենցիայում եւս այսպես է գրված։ Մի օրինակ բերեմ՝ հիմա փորձում են պայքարել կարկտահարությունների դեմ։ «Զենիթ» կոչվող համակարգերով կրակում են մթնոլորտ։ Դրա միակ օգուտն այն է, որ վնաս չի տալիս։ Բայց կան կարկտահարության դեմ պայքարի նաեւ այլ միջոցներ։ Եվ դրանք, միանշանակ, մի տեղ կարկտահարությունը կկանխեն, բայց մեկ այլ տեղ տեղումներ կառաջացնեն։ Մի խոսքով՝ այդ միջոցները փոխում են տեղումների բաշխման ծավալները։ Իսկ ո՞վ ասաց, որ մեկ այլ տեղ ավելի մեծ վնաս չեն տա, եթե այնտեղ տեղումները չլինեն, կամ էլ այնտեղ չեն վնասի, որտեղ տեղումները կգնան ու կթափվեն։ Եվ այսօր աշխարհն էլ է հասկացել, որ ոչ թե պետք է երեւույթի վրա ազդել, այլ պետք է հարմարվել երեւույթին այլ միջոցներով։ Օրինակ՝ կարկտահարության դեպքում ցանցեր ներդնել, ապահովագրական համակարգեր ստեղծել եւ այլն։
–Առողջապահական այսօրվա խնդրի, նկատի ունեմ կորոնավիրուսային համավարակի, եւ կլիմայի փոփոխության միջեւ կարելի՞ է կապ տեսնել։ Եվ այդ կապն ինչպիսի՞ն է՝ ուղղակի՞, թե՞ միջնորդավորված այլ հանգամանքներով։
–Հարցին պատասխանելու համար պետք է սկզբից տարբերակել կլիման ու եղանակը։ Կլիման տվյալ տարածքի կամ վայրի միջինացված բազմամյա եղանակային ռեժիմն է։ Եղանակը տվյալ վայրում տվյալ պահին օդերեւութաբանական բնութագրիչներով պայմանավորված իրավիճակն է։ Կլիմայի փոփոխության հետ անմիջական (ուղղակի) կապ չի հայտնաբերված։ Եղանակային պայմանների հետ կապված կորոնավիրուսների ու, ընդհանրապես, վիրուսների վարքի ուսումնասիրությունները ցույց են տալիս մի շարք օրինաչափություններ՝ կապված, մասնավորապես, միջավայրի ջերմաստիճանի, խոնավության արեգակնային ճառագայթման, հատկապես գերմանուշակագույն ճառագայթման ինտենսիվության հետ։ Սակայն երբ փորձում ենք գտնել այդ ազդեցության առնչությունը հիվանդացության հետ, ծագում են բազմաթիվ անորոշություններ, որոնց մեջ անհնար է դառնում պատճառահետեւանքային կապ գտնել։ Օրինակ, հայտնի է ու անվիճելի, որ արեգակնային ճառագայթների տակ վիրուսները ոչնչանում են։ Սակայն տարբեր կլիմայական գոտիներում դրա հետ կապված հիվանդացությունները տարբեր, հաճախ տրամագծորե՛ն տարբեր դրսեւորում ունեն։ Եվ պարզվում է, որ դա կախված է այդ եղանակային պայմաններում բնակվող մարդկանց տարբեր վարքագծից։ Նույնը՝ խոնավության դեպքում։ Բարձր խոնավությունը հանգեցնում է վիրուսի տարածման նվազեցմանը։ Սակայն երբ օդը դառնում է գերհագեցած, ու անձրեւ է տեղում, դիտարկվում է հիվանդացության աճ։ Ինչպես պարզվում է, դա պարզապես պայմանավորված է այն բանով, որ անձրեւային ու խոնավ եղանակին մարդիկ հակված են խմբվել փոքր տարածքներում (բնակարան, աշխատատեղ, խանութներ եւ այլն) ու վարակել միմյանց։ Այս պարզ օրինակները ես բերում եմ մի նպատակով, որ հստակ կորելյացոն կապ հիվանդացության ու եղանակի միջեւ հայտնաբերված չէ։ Էլ չեմ ասում՝ կլիմայի փոփոխության հետ։ Այստեղ կուզենայի նշել իմ տեսակետը որպես բնապահպան։ Մենք բոլորս բնութան մաս ենք ու, որպես այդպիսիք, ներսից ու դրսից բառացիորեն պատված ենք վիրուսներով ու մանրէներով եւ կարող ենք գոյատեւել այդ մեր հարազատ միջավայրում։ Մենք ոչ թե պետք է խորշենք այդ միջավայրից ու փորձենք մեկուսանալ, այլ հակառակը, պետք է հարմարվենք այդ բնական միջավայրին։ Երբ ես նայում եմ, թե ինչպես են ռետինե հագուստով միջավայրից մեկուսացած մարդիկ վնասազերծում այս կամ այն տարածքը՝ դես ու դեն ցփնելով թունաքիմիկատները, ակամա մտածում եմ՝ արդյոք չե՞նք կտրում այն ճյուղը, որի վրա նստած ենք...
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

25-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO