Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԼՂՀ


Օձերն ակտիվանում են, զգույշ պետք է լինել

Ճգնաժամային կենտրոնում 27 կանչ է գրանցվել

Վերջին օրերին՝ կապված սաստկացող շոգ եղանակների հետ, սողուններն ավելի են ակտիվանում։ Մասնագետները դժվարանում են նկարագրել հատկապես օձերի «վարքագիծը», որոնք երկար ժամանակ կարող են ծպտված մնալ ստվերում եւ, շրջապատում՝ մարդկանց շարժով պայմանավորված, երբ դաշտերում եւ հանդերում բերքահավաքի եռուն շրջան է, «առիթավորվելու» եւ հարձակման անցնելու։ Իսկ միշտ չէ, որ բոլորին հաջողվում է արագ կողմնորոշվել եւ հնարավորինս խուսափել վտանգից։
Ըստ վիճակագրության, Արցախի տարածքում շուրջ 20 տեսակի օձեր գոյություն ունեն, որոնցից, բարեբախտաբար, միայն չորսն են թունավոր, եւ մյուսների խայթոցը այնքան էլ վտանգ չի ներկայացնում։ Ասել է թե՝ չնայած այդ սողուններն էլ կծան են համարվում, բայց մասնագետների պնդմամբ, «տուժածների մոտ մահվան դեպք երբեւէ չի արձանագրվել»։ Նրանց խոսքով, երբեմն «վախի գործոնը» կարող է կանխորոշիչ դեր խաղալ մարդու կյանքում…
Ընթացիկ ամսում, ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, օձի խայթման 4 դեպք է գրանցվել, եւ տուժածներն արագ հոսպիտալացվել են ու բուժհաստատություններում այժմ արդյունավետ բուժում են ստանում։ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Նարիմանյանի հավաստմամբ. «Ճգնաժամային կառավարման կենտրոնում վերջին 20 օրերին 27 կանչ է գրանցվել, որից 12—ը՝ մայրաքաղաք Ստեփանակերտում»։ Ի պատասխան այն հարցի, թե արդյոք մտահոգիչ է արձանագրված երեւույթը, Ա. Նարիմանյանն ասաց, որ անցյալ տարի ամռան շրջանում ընդամենը 45 ահազանգ է ստացվել, ու արագ արձագանքման խմբերը հայտնաբերել եւ վնասազերծել են սողուններին։ «Մինչդեռ այս տարվա հունիսին արդեն 27 դեպք ունենք,–ասաց նա։–Ճիշտ է, մահվան ելքով արձանագրումներ չկան, բայց խայթոցից տուժած 4 անձինք կան հիվանդանոցում ներկայումս, որոնք բուժվում են»։
Հատկանշական է այն հանգամանքը, որ բոլոր տուժածներն էլ Հադրութի շրջանից են, եւ, շրջանային բուժմիավորման տնօրենի տեղեկացմամբ. «Վիճակը բավարար է ու նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։ Արմեն Նարիմանյանը խորհուրդ է տալիս օձերին հանդիպելիս՝ ընդհանրապես խուսափել «հաղորդակցվելուց», ճիշտ կողմնորոշվել եւ չվախենալ։ «Փաստերն ապացուցում են, որ մահվան 40 տոկոսը լինում է ոչ թե օձի խայթոցից, այլ վախից ու սարսափից։ Ահա թե ինչու պետք չէ խուճապի մատնվել։ Շրջանցեք եւ արագ շարունակեք ձեր ճանապարհը»,–ասում է նա՝ զգուշացնելով կանգ չառնել, որովհետեւ «շրջապատում կարող են մեծ թվով օձեր լինել, սողունների բազմացման եռուն շրջան է»…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
ք. Ստեփանակերտ

25-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO