Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Հայաստանի եւ Արցախի բուհերի համար 901 դիմորդ է հայտագրվել

Վճարովի տեղերում ընդունվածները կսովորեն անվճար հիմունքներով

Ըստ նոր կանոնակարգի՝ միասնական քննություններ հանձնող դիմորդները կարող են մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե, իհարկե, ընտրած բոլոր մասնագիտությունները համընկնում են ընդունելության պահանջներին։
Ինչպես տեղեկացրին ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնից, այս տարի տեղական եւ հայաստանյան բուհերի նպատակային տեղերի համար, ընդհանուր առմամբ, հայտագրվել է 901 դիմորդ։ Ասել է թե՝ ընդունելության հայտերի ընդունումն ավարտվել է, եւ «թվերի տեսքով» արդեն ուրվագծվում է հայտագրման պատկերը։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի տեղեկացմամբ, Արցախի մայր բուհ ընդունվելու համար հայտագրվել է 604, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 52, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» եւ «Գրիգոր Նարեկացի» համալսարաններ՝ 35—ական, «Գյուրջյան» կիրառական արվեստների ինստիտուտ՝ 13 դիմորդ։ Այս տարի Հայաստանի բուհերն Արցախին հատկացրել են 162 տեղ։ Այսինքն, ՀՀ բուհերի համար նրանց թիվը մնացել է անփոփոխ։ Վիճակագրության համաձայն՝ շրջանավարտների քանակն ավելացել է 44—ով եւ հասնում է 1381—ի։ Յու. Քարամյանը հավելեց, թե ընդհանուր 901 դիմորդների մեջ չեն մտնում նրանք, ովքեր հայտագրվել են ՀՀ բուհերին ոչ թե Արցախին հատկացված նպատակային տեղերով, այլ ընդհանուր հիմունքներով ընդունվելու համար։
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ արդեն որոշված են քննական կենտրոնները։ Ներբուհական քննություններով ընդունվող դիմորդները քննությունները հանձնելու են այն բուհերում, որտեղ հայտագրվել են, իսկ միասնական քննություններն անցկացվելու են վեց քննական կենտրոններում (Ստեփանակերտի հ. հ. 1, 2, 5, 6, 7 հիմնական եւ հ. 8 միջնակարգ դպրոցներում)։ Ընդ որում, միասնական քննություն է հանձնելու 826 դիմորդ։ ԳԹԿ տնօրենի հավաստմամբ՝ քննությունները կազմակերպվելու են մեծ դահլիճներում, որոնցում խստիվ ապահովված են լինելու կարանտինային պայմաններում պահանջվող սոցիալական հեռավորության պահպանման կանոնները։
Յու. Քարամյանի ներկայացրած տվյալներից ակնհայտ է դառնում, որ ավանդական առաջատարներ են մնում ֆինանսներ, բուժական գործ եւ իրավագիտություն մասնագիտությունները, որոնք շարունակում են պահպանել իրենց դիրքերը։ Նախորդ տարիների օրինակով, քիչ է բնագիտական առարկաներ ընտրողների թիվը։ Համեմատաբար շոշափելի է մաթեմատիկա առարկայից դիմորդների քանակը, որը 300—ի է հասնում։ «Սովորաբար, ամեն տարի հայոց լեզու քննություն հանձնողներն էին շատ, որովհետեւ, մասնագիտականից բացի, քննություն էին հանձնում տնտեսագիտական, իրավագիտության բաժինների դիմորդները,–ասում է նա։–Բայց քանի որ այս տարի դիմորդները հանձնելու են մեկ քննություն, հայոց լեզուն շատ մասնագիտությունների համար արդեն մրցութային չի համարվի։ Նախորդ տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի պակասել է եւ օտար լեզու քննություն հանձնողների թիվը»։
Եվ այսպես՝ Արցախի պետական համալսարանում ֆինանսներ եւ իրավագիտություն մասնագիտությունների գծով համապատասխանաբար դիմորդների թիվը կազմում է 84 եւ 73։ ՆԶՊ եւ ֆիզիկական պատրաստություն բաժին դիմել է 64, անգլերեն՝ 48, տարրական մանկավարժության մեթոդիկա՝ 43, եւ հայոց լեզու՝ 37 դիմորդ։ Քիմիա մասնագիտության համար դիմել է ընդամենը 2, ֆիզիկայի համար՝ 5, եւ մաթեմատիկա մասնագիտության համար՝ 8 դիմորդ։ Յու. Քարամյանի կարծիքով, մաթեմատիկա մասնագիտության դիմորդները հավանաբար երկրորդ փուլում «կհամալրեն»։ Նույն «գործընթացն» ակնկալվում է եւ ինֆորմատիկա, եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությունների գծով։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ դիմորդներից 826—ը հանձնելու է միասնական քննություններ, մյուսները՝ ներբուհական։ Քնությունների համար լրացուցիչ փուլ է հայտարարված հուլիսի 18—ից մինչեւ հուլիսի 22—ը։ Ի տարբերություն նախորդ տարիների, պարոն Քարամյանի խոսքով, մրցույթի ժամանակ առաջնահերթությունը տրվելու է «առաջին տողում գրված մասնագիտությանը»։
Անդրադառնալով Հայաստանի բուհերի՝ Արցախին հատկացված տեղերի մրցույթին, Յու. Քարամյանն ասաց, թե ենթադրելով հայտագրերի թվաքանակից՝ այն բավական ուժեղ է լինելու։ Բավական նշել, որ 60 անվճար եւ 29 վճարովի տեղերի համար հայտագրվել է 162 դիմորդ։ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվճար եւ 10 վճարովի տեղերի համար դիմել է 42 հոգի «Միջազգային հարաբերություններ»—ում, ուր հատկացվել է 3 տեղ, հայտագրվել է 6 հոգի, իսկ տեղեկատվական անվտանգության 1 տեղի համար՝ 8 հոգի։ Ուժեղ պայքար է ծավալվելու նաեւ ԵՊՀ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտության գծով, ուր 2 տեղի համար դիմել է 10 հոգի։ Գրեթե նույն պատկերն է ճարտարագիտական, տնտեսագիտական եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարաններում, որտեղ 1 կամ 3 տեղերի համար դիմել է 4—7 դիմորդ։ Հատկանշական է, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանի շուկայագիտության բաժնում 1 անվճար եւ 3 վճարովի տեղերի համար հայտագրվել է 7 դիմորդ։
Հավելենք, որ Արցախի Հանրապետության նախագահի նախընտրական խոստման համաձայն, վճարովի տեղերում ընդունվածները կսովորեն անվճար հիմունքներով։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
ք. Ստեփանակերտ

25-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO