Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԼՂՀ


Առանձնահատուկ ուշադրություն բազմազավակ ընտանիքների նկատմամբ

Ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր կիրականացվեն Քաշաթաղում

Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին։ Ա. Սարիբեկյանը, ով մինչ այդ հանդիպել էր շրջանի գյուղոլորտի եւ ջրային տնտեսության պատասխանատուների հետ, սկզբում նախագահին ներկայացրեց շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը։
Առայժմ ընդհանուր հնձվել է 8036 հա հացահատիկի արտ, որից ցորեն՝ 414, գարի՝ 7622 հա։ Միջին բերքատվությունը կազմել է 8,9 ց/հա։ Արտերում աշխատել է 65 կոմբայն։ Ա. Սարիբեկյանը նշել է՝ որոշակի խնդիրներ են առաջացել կոմբայնների հնամաշ լինելու հետ։ Ինչ վերաբերում է հացահատիկի իրացմանը, շրջվարչակազմի ղեկավարը հավաստել է՝ խնդիրներ չկան։ Երկրի նախագահը հետաքրքրվել է՝ պահպանվո՞ւմ են հողի մշակման ագրոտեխնիկական կանոնները հացահատիկի հնձից հետո։ Ա. Սարիբեկյանի տեղեկատվությամբ՝ հողօգտագործողները հնձի աշխատանքներն ավարտելուց հետո հողը նախապատրաստում են աշնանացանի համար։
Վերջերս ԱՀ նախագահը Քաշաթաղի շրջանի հարավային թեւում հանդիպում ունեցավ տարածքի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի պատասխանատուների, հողօգտագործողների հետ։ Ընթացքում պատկան մարմիններին տվեց հանձնարարականներ ոռոգման համակարգերի կարգավորման վերաբերյալ։ Հաջորդ օրվանից շրջանի հարավային թեւում մաքրվում, նորոգվում են ոռոգման մայր ջրատարները։ Ա. Սարիբեկյանը նախագահին տեղեկացրեց կատարվող աշխատանքների մասին՝ նշելով, որ Որոտան գետից սնվող ջրատարների ակունքները հաճախակի են քանդվում՝ կապված Որոտանի վրա աշխատող ՀԷԿ—երի հետ։ Երբ ՀԷԿ—երի ջրամբարների ջուրն ինչ—ինչ պատճառներով բաց է թողնվում, գետը վարարում է՝ քանդելով ջրատարների ակունքները։ Ա. Հարությունյանը հանդիպմանը ներկա ԱՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին ու վարչակազմի ղեկավարին հանձնարարեց՝ հարցին լուծում տալ։ Նշեց՝ տեխնիկայի պակասը կարելի է լուծել՝ վարձակալելով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ սոցիալ—տնտեսական, մասնավորապես՝ բնակարանային խնդիրները։ Ընթացիկ տարում կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները, բնակարանային պայմանների բարելավման համար շրջանին կհատկացվի 150 մլն դրամ լրացուցիչ գումար՝ շինանյութերի ձեռք բերման նպատակով։ Ա. Սարիբեկյանը տեղեկացրեց՝ շրջանում կա 90—ից ավելի բազմազավակ ընտանիք։ Այս տարի 23 ընտանիքի բնակարանների շինարարության համար արդեն պատվիրված են նախագծեր, նախահաշիվներ։ 20—ի համար տեխնիկական պայմանները ընթացքում են, շուտով պատվիրվելու են։ Այս հարցի վերաբերյալ Ա. Հարությունյանը տեղեկացրեց՝ կհատկացվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ 5 եւ 6 երեխա ունեցող ընտանիքների բնակարանները կառուցելու համար։
Շրջվարչակազմի ղեկավարը երկրի նախագահին տեղեկացրեց նաեւ՝ Աղավնո գյուղում արդեն ավարտին է մոտեցել 12 բնակարանների կառուցումը։ Նախագահը հանձնարարեց, որ Աղավնոյում բնակվող բազմազավակ ընտանիքներին նորակառույցներից հատկացվեն։ Առաջարկեց նաեւ՝ մոտակա բնակավայրերում բնակվող բազմազավակ ընտանիքներին եւս այդ բնակարաններից հատկացվեն։ Ա. Սարիբեկյանի տեղեկացմամբ՝ Բերձորում այժմ կառուցվում է 2 բազմաբնակարան շենք, որոնցից մեկի շինարարությունն արդեն ավարտին է մոտենում։ Հավելեց նաեւ՝ Որոտան քաղաքում ընթացքի մեջ է մանկապարտեզի կառուցումը։ Անդրադարձավ նաեւ ԱՀ կառավարության կողմից բնակչությանն անհատույց շինանյութ տրամադրելու ծրագրին։ Նշեց՝ այս տարի 89 ընտանիք շինանյութ արդեն ստացել է։ Ծրագիրը շարունակվում է։ ԱՀ նախագահը տեղեկացրեց՝ 150 մլն դրամ գումար ավելացնելու են շինանյութերի տրամադրմանը. հուլիսի վերջին, օգոստոսի սկիզբին կկատարվեն գնումները։ Նշեց մեկ այլ կարեւոր հարց եւս. «Առաջիկայում սկսելու ենք ամբողջ շրջանի նոր էլեկտրացանցի կառուցման աշխատանքները»։ Հավելեց՝ շուտով շրջանի հարավային թեւում կաշխատեն գազի շարժական կայաններ։ Ժ. Միրզոյանին հանձնարարեց՝ հետեւի, որ գազի գները հավասար լինեն Գորիսում վաճառվողի գնին։ Անհրաժեշտության դեպքում տնտեսավարողներին ցուցաբերել աջակցություն՝ սուբսիդավորել։ Անդրադառնալով հեղուկ վառելիքի խնդրին՝ Ա. Հարությունյանը նշեց. «Առաջիկայում կփորձեմ բանակցել, որպեսզի Իշխանաձորում ունենանք մեծ առեւտրային կետ, որի գները պետք է հավասար լինեն Երեւանի կամ Ստեփանակերտի գներին։ Այս ծրագիրը պետք է շատ շուտ կյանքի կոչել։ Եթե կան անհատ տնտեսավարողներ, պատրաստ են այդ սկզբունքը կիրառել՝ կստեղծենք արտոնյալ վարկավորման եւ այլ պայմաններ»։
Հաջորդ կարեւոր խնդիրը վերաբերում էր ճանապարհաշինությանը։ Շրջանի հարավային թեւում հանդիպման ժամանակ տեղեկացվեց՝ նախատեսած է ասֆալտապատել Արցախը մայր հայրենիքին կապող Խնձորեսկ—Իշխանաձոր—Հադրութ երրորդ ճանապարհը։ Այս հարցի վերաբերյալ նախագահն ասաց. «Ամենակարեւորը՝ առաջիկա մի քանի օրերին սկսվելու են Խնձորեսկ-Իշխանաձոր հատվածի նախագծային աշխատանքները, եւ սեպտեմբերին արդեն կսկսվի շինարարությունը, այս տարի կփորձենք ասֆալտապատումն ավարտել։ Հենց ասֆալտապատումը հասնի Իշխանաձոր, մյուս տարի պետական բյուջեով սկսելու ենք Իշխանաձոր—Բերձոր ճանապարհի ասֆալտապատումը»։
Հավելեց՝ Իշխանաձորից Բերձոր ճանապարհն անցնելու է Հակարի եւ Աղավնո գետերի միացման տեղում կառուցվող ջրամբարի պատվարով, որը բավականին կրճատելու է 2 բնակավայրի միջեւ հեռավորությունը։ Հանդիպման վերջում Ա. Հարությունյանն ասաց, որ առաջիկայում կսկսվի Թովմասարի ոռոգման համակարգի կառուցումը։ Երկրի նախագահն անդրադարձավ նաեւ հայրենադարձության խնդրին, որի կարեւոր պայմաններից է երկրի ենթակառուցվածքների զարգացումը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO