Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը «կմեկուսանա»

Պայմանը չպահելու դեպքում՝ նախազգուշացում կամ տուգանք

Սպառողներից շատերն այսօր չգիտեն՝ կաթ, թթվասեր, պանիր են օգտագործու՞մ, թե՞ կաթնային, թթվասերային կամ պանրային արտադրանք։ Եվ ոչ այն պատճառով, որ նշում չկա, այլ՝ որ սպառողներից շատերն այդ նշումներին ուշադրություն չեն էլ դարձնում։ Բացի այդ՝ տնտեսավարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ չեն ապահովվում. օրինակ, իրապես թթվասեր արտադրողը տուժում է, որովհետեւ սպառողը գնում է ավելի էժան թթվասերային արտադրանքը՝ այն թթվասեր կարծելով։ Իսկ իբր թանկ թթվասեր արտադրողին «սեւ ցուցակ» է գցում՝ նրա որեւէ արտադրանքին չմոտենալով։
«ՀՀ»—ն այս խնդրին առիթով անդրադարձել է պատկան կառույցների ղեկավարների, մասնագետների հետ քննարկումներում. ինչ անել, երբ ընդհանրական առումով ունենք սպառողների մեծ զանգված, որ ընդհանրապես մակնշումներին չի նայում եւ ապրանք է գնում բացառապես գնային գործոնից ելնելով։ Եվ այս դեպքում ինչպես պաշտպանել արտադրողների մրցակցային պայմանները։ Առաջարկները տարբեր են եղել։
Էկոնոմիկայի նախարարությունն այսօր առաջարկում է լրացումներ անել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Բանն այն է, որ ներկայումս առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված՝ կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքն առանձնացված դարակով եւ հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ (էկոնոմիկայի նախարարության ձեւակերպումն է)։
Ըստ պատկան կառույցի, համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունն անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների միջեւ։ Նախարարության առաջարկած լրացումն ընդունելու պարագայում առեւտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը պետք է ապահովված լինի առանձնացված դարակով (հատվածով) եւ «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում։
Ի՞նչ կլինի, եթե բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքն առանձնացված դարակում չլինի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումն ասում է, որ առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքն առանձնացված դարակով (հատվածով) եւ հատուկ տեսակի նշումով չապահովելու դեպքում կամ նախազգուշացում կլինի, կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով։
Իսկ բոլոր այն սպառողների համար, ովքեր պահանջկոտ են ու բծախնդիր եւ կարող են կասկածել մակնշմանը նույնիսկ, կարող ենք հուշել՝ օրինակ, ինչպես ընդհանրապես տարբերել որակյալ կաթն անորակից։ Հատկապես կաթին անդրադառնանք, որովհետեւ ամռան շոգին անբարեխիղճ արտադրողը կարող է ինչ—ինչ հավելումներ անել։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները նշում են, որ կաթի կեղծման տարբերակներից մեկն այն օսլայով կեղծելն է։ Կաթում օսլա չպետք է լինի, սակայն արտադրողներն այն ավելացնում են՝ կաթի խտությունը պահպանելու համար։ Օսլայի առկայությունը կարելի է ստուգել յոդի լուծույթով. եթե կաթի մեջ մեկ կաթիլ յոդ կաթեցնենք եւ կաթիլի տեղում կաթը դեղնաշագանակագույն երանգ ստանա, ապա կաթում օսլայի հավելում չկա։ Եթե կաթիլի տեղում կաթը կապտավուն երանգ ստանա, ապա օսլա կա։
Կաթը սոդայով էլ է կեղծվում։ Սոդան արտադրողներն ավելացնում են՝ կաթի թթվությունից խուսափելու եւ պահպանման ժամանակահատվածը երկարեցնելու համար։ Հնարավոր են նաեւ դեպքեր, երբ կաթը նոսրացվում է ջրով։ Սա հասկանալու համար ֆիլտրաթղթի վրա պետք է կաթացնել մի կաթիլ կաթ եւ հետեւել դրա չորանալուն։ Որքան ավելի յուղային է կաթը, այնքան ավելի քիչ է նոսրացված ջրով, այնքան կաթիլն ուշ է չորանում, եւ կաթիլի շուրջն առաջացած խոնավ շրջանը փոքր է։
Ամեն պարագայում այս բոլոր հստակեցումները՝ թե՛ իրավական եւ թե՛ մակնշումների ու թե՛ մասնագիտական խորհուրդները կօգնեն սպառողներին։ Գումարի խնդիր չունենալու պարագայում սպառողն ինքը կորոշի՝ իրեն կաթ, թթվասեր, պանիր է պետք, թե՞ կաթնանման կամ պանրանման ապրանք։ Հուսանք՝ արտադրողն էլ կսկսի զգուշանալ եւ արտադրանքը շուկա բաց թողելուց առաջ մի լավ կմտածի…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

25-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO