Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ջազը՝ «վանդակից» դուրս…

Այսօր մեծանուն երաժիշտ Արտեմի Այվազյանի ծննդյան օրն է

Նա շաղ էր տալիս երաժշտությունը…
Դերենիկ Դեմիրճյան


Պանդոկներում, պարահրապարակներում, կինոթատրոններում, փողոցի ամենատարբեր անկյուններում հնչում էին ջազի ըմբոստ, հուզալի, ազատ հնչյունները։ Աշխարհը լսում էր ջազ։ Սակայն խորհրդային իշխանությունը վտանգ էր տեսնում կապանքներ չընդունող ջազային երաժշտության մեջ։ Այն համարվեց բուրժուական մշակույթի մի մաս, ինչպես, օրինակ, սաքսոֆոնի կորացած «գլուխը» համարվեց խոնարհում բուրժուական գաղափարների առջեւ։ Խորհրդային երկրներում արգելվեցին ջազային ելույթները։
Այդ ընթացքում Հայաստանում տարբեր ջազային նվագախմբեր դադարեցնում էին իրենց գործունեությունը, մինչդեռ 1938 թ. ստեղծվեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ ջազ բառը խնամքով թաքցնելով խորհրդային իշխանություններից, որի գեղարվեստական ղեկավարն Արտեմի Այվազյանն էր։ Չնայած խորհրդային գաղափարախոսության արգելքներին՝ նա կառավարության հովանավորությամբ ջազը դարձրեց «պետական երաժշտություն»...
Արտեմի Այվազյան՝ հայ անվանի կոմպոզիտոր, թավջութակահար, խմբավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ Նա համարվում է հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրը։
Գեղեցիկ, լայնախոհ, լրջմիտ, պահանջկոտ ու չափազանց բարի՝ այսպես են բնորոշում ժամանակակիցներն Արտեմի Այվազյանին։ Ծնվել է Բաքու քաղաքում։ Հայրը եղել է չափազանց կիրթ ու խոհուն, մասնագիտությամբ՝ իրավաբան, երաժշտաքննադատ։ Մայրը՝ դաշնակահարուհի, ով փոքրիկ տղային սովորեցրել է նվագել։ Անվանի մտավորականները հաճախ էին մեկնում Բաքու հյուրախաղերի, ուր հյուրընկալվում էին Արտեմի Այվազյանի տանը։ Ականավոր երաժշտագետները մի սեղանի շուրջ խոսում էին երաժշտության մասին, իսկ պատանին ուշի ուշով հետեւում էր այդ զրույցներին, որոնք հետագայում ձեւավորելու էին նրա երաժշտական ճաշակը։
Արտեմի Այվազյանի երաժշտական կրթության աղբյուրը թեեւ ռուսական ու եվրոպական դասական երաժշտությունն էր, սակայն նա այնքան հմուտ երաժիշտ էր, որ կարողացավ համաշխարհային երաժշտության սկզբունքները համադրել ազգային երաժշտության հնչյունների հետ։ Նրա արվեստը ճանաչելի եղավ նաեւ հայրենի սահմաններից դուրս։ Այն փաստը, որ 1933 թ. դարձել է երաժիշտ—կատարողների համամիութենական առաջին մրցույթի դափնեկիր, դիպուկ գնահատականն է Ա. Այվազյանի երաժշտական արժանիքի։ Նա ստեղծեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, որը հետագայում կոչվեց ջազային։ Սա իսկական իրարանցում էր երաժշտության բնագավառում։ Ի հայտ եկան շնորհալի երաժիշտներ, ինչով հայկական երաժշտությունը վերելք ապրեց։ Նա գրեց սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք բարձր գնահատանքի էին արժանանում։
Սպենդիարյանը սկսում է շնորհալի երաժշտի հետ կոմպոզիցիա պարապել։ Այդ պարապունքները ոգեշնչում են միմյանց, միավորում երաժշտական մտածողությամբ, ստեղծում ազնիվ բարեկամություն։ «Կոմպոզիցիայի մեր պարապմունքներից բացի՝ երբեմն ինձ բախտ էր վիճակվում հանրության առջեւ թավջութակով կատարել նրա ստեղծագործությունները։ Սովորաբար հենց ինքն էլ նվագակցում էր ինձ»,–հիշում է Արտեմի Այվազյանը։ Նա հիանալիորեն է նվագել թավջութակ։ Երաժշտության մեջ եղել է պարզություն, թեթեւություն, որն էլ գրավել է ունկնդրին։ Նա եղավ նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին ուսուցիչը, որը մեծ պատասխանատվություն էր եւ նորի սկիզբ։ Թեեւ նշանավոր արվեստագետի ճանապարհը կանխորոշվեց կոմպոզիտորի առաքելությամբ։
Երեւանյան փողոցներում լսվում էին կենսուրախ, հոգեթով, պայծառ երգեր. «Հե՜յ, ջան, Երեւան, մեր մայր օրորան, հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երեւան…»։ Իսկ անցորդների կիսաժպտավուն հայացքներում, կարծես, պարային տրամադրություն էր։ Այվազյանի երաժշտությամբ ստեղծագործությունները դառնում էին սիրելի։ «Հայաստան», «Ջան Երեւան», «Հայրենիք», «Կարինե»՝ երգեր, որոնք հնչում էին ամեն տեղ...
Արտեմի Այվազյանը կազմակերպչի ընդգծված բնավորություն ուներ։ Լինելով խստապահանջ եւ սիրելով կարգ ու կանոնը՝ կարողացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնը ծաղկեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում աշխատելիս։ Ունենալով «արվեստի զգացողություն», թատրոն է հրավիրել Կարպ Խաչվանքյանին, ում խաղը տեսնելու համար տոմսարկղում հերթ էր գոյանալու, եւ ով դառնալու էր ժողովրդի ամենասիրելի դերասաններից մեկը։ Թատրոնը համալրվեց նոր խաղացանկով, իր հերթին կոմպոզիտորը գրեց օպերետներ՝ «Ատամնաբույժն արեւելյան», «Աշուղ Մուրադ», «Սեր աստղերի տակ», «Երջանիկ օր», ներկայացումների ազդագրերը ձեռքից ձեռք էին անցնում, իսկ թերթերում քննադատները գրում էին երկարաշունչ հոդվածներ…
Նրա երաժշտությունը բեմից անցում է կատարում դեպի տեսախցիկ։ Մեկը մյուսի հետեւից նկարահանվում էին հայկական ֆիլմեր, որոնցից շատերի երաժշտության հեղինակը դարձավ հենց Արտեմի Այվազյանը։ Արվեստը չի ճանաչում սահմաններ, ինչպես կոմպոզիտորի երաժշտությունն արվեստի ոլորտում «խտրականություն» չդրեց։ Ազատություն՝ ահա նրա երաժշտության նշանաբանը…
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

26-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO