Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Պայուսակի խիղճն ու կյանքի շրջադարձը

«...Ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր...»

Չէ, այս անգամ Զոհրապի հերոսը մարդը չէ, թերեւս, ոչ էլ նրա խեղճությունը, այլ պայուսակը, որ այդ խեղճության վկան ու պարունակողն է, որ լցվելու ունակություն չունի, սակայն ունի մեծ տենչ լիանալու, ծառայելու փոխարեն ծառայեցնելու, առավոտից իրիկուն հիշեցնելու իր մասին, հեգնելու, թե որքան մեծ դերակատարություն ունի կյանքում, ծաղրելու իրեն կրողին, իր թեթեւության ծանրությունը՝ նրա ուսերին, ու, որքան էլ անհեթեթ թվա առաջին պահ՝ որքան ծանր լինի իր պարունակությունը, այնքան թեթեւ կլինի իրեն քարշ տվողի բեռը, սակայն անողոք ու քմահաճ է այն ծառան, որ փոխում է տեղը տիրոջ հետ ու ծառայական անկշտությամբ պահանջում ու պահանջում, իսկ տերը ծառայում ու ծառայում է, այդ անողոք դանայան տակառին, «զոր կլեցներ շարունակ՝ երեսուն տարիներե ի վեր, առանց հաջողելու...»։
Կարելի է ամեն ինչի մասին գրել, բայց այնպես, ինչպես Զոհրապն է գրում, ինչպես նրա գրիչն է ելեւէջում, անշունչ առարկան շնչավորում ու դարձնում կերպար, քչերին է հաջողվում, քչերին է հաջողվում այնպես խորությամբ ու գեղարվեստորեն բացահայտել կյանքի ողբերգությունը, որ բաժին է ընկնում մարդուն, այն աստիճան, որ բազմապատկվում են մի մարդու առօրյա դրամատիզմն ու այդ դրամատիզմի ողբերգական վախճանը։ Երբեմն ընթերցողը մնում է սոսկ ընթերցող, ընդամենը հաղորդակցվում հերոսի ու նրա միջավայրի, իրադարձությունների հետ, բայց ոչ երբեք Զոհրապի դեպքում. այս դեպքում կարեւորը ոչ միայն ինչն է, այլեւ ինչպեսը, ու հենց այս ինչպեսն է ինչը դարձնում անձնական, այն վարպետությունը, որ ընթերցողին նույնացնում է հերոսի հետ, դարձնում նրան ցավակից, ինչպես Բակունցի դեպքում՝ Սիմոնի հետ, նրա ձիու՝ Ցոլակի վերքին ցավակից, երբ թվում է, թե Ցոլակը ոչ թե Սիմոնի, այլ հենց իր՝ ընթերցողի ձին է, իր հարազատը, որին պիտի կորցնի ու կորցնում է անարդար ձեւով եւ երկար ժամանակ մտքից դուրս չի գալիս, ցավը մնում է ներսում, դառնում պատմական, փոխանցվում սերնդե սերունդ։
Կյա՞նքն է այն աստիճան անփոփոխ, թե գրողն է կյանքից ընտրում անփոփոխը, ինչը դառնում է արվեստ ու գրականություն եւ կրկին վերածվում կյանքի, այս անգամ՝ ուրիշի համար, եւ թվում է՝ մարդկությունը կանգնած է հավերժական խնդրի առջեւ, ճիտին պարտքի՝ պարզ գոյատեւման, որ չի հաջողվում լուծել ժամանակի հետ. «Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ։ Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, եւ անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես։ Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ»։ Տոպրակ, որ պարզ, մարդկային երազանքն է անգամ ընդհատում ու հեգնում, երազանք, ո՜չ, հասարակ մի ցանկություն՝ երջանիկ տեսնել զավակներն ընդամենը, գոնե մի քանի վայրկյան, հայրական անմեղ մի պատկերացմամբ՝ վաղուց մեռած մի ժպիտի թույլտվություն խաղացնել տանջված հայացքի մեջ, մի պահ ետ բերել երբեմնի համբավն ու հաջողությունը, հիշել, որ մի ժամանակ ինքն էր տերը այդ անողորմ, անկուշտ պայուսակի, որ մոռացել էր լցվելու հատկությունը, գոնե մի բան մուրար դրա անկուշտ փորը լցնելու համար, նրանցից, որ մի ժամանակ բարեւում էին, ճանաչում իրեն, սակայն՝ զուր. խղճմտանքը միայն աղքատի հատկությունն է, հավանաբար՝ նրա համար, որ միեւնույն է, աղքատն այն ոչ մի դեպքում չի կարող գործածել...
Կամուրջն անցնելու համար անգամ տասը փարա չգտնվեց, ու, կարծես, հարցը լուծվեց ինքնըստինքյան. կամուրջն անցներ՝ ի՞նչ աներ, ո՞ւր գնար, ո՞ւմ էր պետք դատարկ պայուսակով... Պայուսակը լցնել էր պետք, այնպես, որ այլեւս չաղաղակի անկուշտ փորով, չկախվի թեւերից ու դատարկ ծանրությամբ քարշ չտա իր ետեւից... Երեսուն տարի թեւից կախ տալուց հետո Հուսեփ աղան հանկարծ գտնում է պայուսակի ճիշտ տեղը եւ, վերջապես ու վերջնականապես՝ լցնելով դանայան այդ դատարկությունը, բարեկամանում հետը, բարձրացնելով նրա դիրքն ու տեղավորելով վզի վրա՝ հանձնվում ծովի ալիքներին ու գտնում հոգու թեթեւությունը նրա քարե ծանրությունից, որ, «երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կÕուրախանա, քեյֆ կ'ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր»։
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թ. հունիսի 26—ին՝ Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում (Օսմանյան կայսրություն)։ Նրա մահվանից անցել է շուրջ 85 տարի, եւ այսօր, կարծես, բան չի փոխվել աշխարհում՝ նույն տառապանքն ու անարդարությունը, մարդ փնտրելու հույսն ու օրվա անհուսությունը, նույն կամուրջները, ուր ձգվում են հուսախաբ ոտքեր, ու նույն հուսեփները, որ փրկություն ու թեթեւություն են փնտրում ոչ թե կամրջի վրա, այլ կամրջից գահավիժելու անդին...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

26-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO