Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՇԽԱՐՀ


«Ուղեղի մահ»-2

Ինչո՞ւ է Մակրոնը քննադատում ՆԱՏՕ-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է խոսել ՆԱՏՕ-ի ճգնաժամի մասին։ Թունիսյան գործընկեր Կաիս Սաիդի հետ վերջերս կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ Միջերկրական ծովում Ֆրանսիայի ու Թուրքիայի նավերի միջեւ տեղի ունեցած միջադեպը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վառ պատկերն է։ Միջադեպը, որի մասին խոսում է Մակրոնը, գրանցվել է հունիսի սկզբին, երբ ֆրանսիական «Courbet» ֆրեգատը Լիբիայի ափերի մոտ փորձել է ստուգել թուրքական քաղաքացիական նավը։ Այդ պահին թուրքական մյուս երկու նավերը, որոնք ուղեկցում էին բեռնանավին, հրաժարվել են կատարել ստուգման պահանջը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում դա գնահատել են որպես «բացառապես թշնամական ու ագրեսիվ գործողություն»։
Ֆրանսիայի նախագահն իր ելույթի ընթացքում ասել է նաեւ, որ Անկարան խախտում է բեռլինյան պայմանավորվածությունները։
«Ես արդեն հնարավորություն եմ ունեցել այդ մասին շատ հստակ ասելու նախագահ Էրդողանին։ Այսօր կարծում եմ, որ Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում ու խախտում է բոլոր պայմանավորվածությունները, որոնք ստանձնել է Բեռլինի կոնֆերանսի ժամանակ»,–ասել է նա։
Մակրոնը շեշտել է նաեւ, որ Անկարայի գործողությունները համատեղելի չեն ՆԱՏՕ—ի անդամ երկրի կարգավիճակի հետ։ Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը մասամբ թելադրված է այն հանգամանքով, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Հյուսիսատլանտյան դաշինքի միանգամից երկու անդամի՝ Ֆրանսիայի ու Հունաստանի հետաքրքրություններին։ Էրդողանի ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջի համագործակցությունն ազդում է միջերկրածովյան երկրների կոնկրետ հետաքրքրությունների վրա՝ կապված գազի պաշարների հետ։
«Ես վերադարձնում եմ ձեզ «ՆԱՏՕ—ի ուղեղի մահվան» վերաբերյալ անցած տարվա վերջին իմ արած հայտարարություններին։ Ես կարծում եմ, որ վերջին միջադեպը հստակ ցուցադրում է դա,–շեշտել է Մակրոնը։–Ֆրանսիան կայունությունը Միջերկրական ծովում համարում է առանցքային խնդիր»։
Անցած տարվա վերջին Մակրոնի կողմից նման հայտարարության առիթը կրկին Թուրքիան էր։ Հոկտեմբերին Անկարան ռազմական օպերացիա սկսեց Սիրիայում՝ չստանալով ՆԱՏՕ—ում իր դաշնակիցների հավանությունը։ Արդեն այն ժամանակ Մակրոնի խոսքերը Թուրքիան չափազանց բացասաբար ընդունեց, ինչը հանգեցրեց Էրդողանի հետ հրապարակային բախման։
Հանուն ճշմարտության՝ պետք է նշել, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում հակասությունների ու Ֆրանսիայի դժգոհության միակ առիթը չէ։ ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն վաղուց պնդում է, որ Գերմանիան ՆԱՏՕ—ին միլիարդավոր դոլարներ է պարտք։ Թրամփը դժգոհ է, որ Բեռլինը չի պահպանում ՆԱՏՕ—ի բոլոր անդամներին տված խոստումը՝ պաշտպանական ծախսերը պլանավորելու ՀՆԱ—ի 2 տոկոսի չափով։ Միեւնույն ժամանակ Գերմանիան արդեն գնացել է այդ ճանապարհով՝ ֆինանսավորումը հասցնելով ՀՆԱ—ի 1,38 տոկոսի։ Իսկ ԱՄՆ—ն դաշինքի կարիքների համար հատկացնում է պետբյուջեի 3,4 տոկոսը։
Թրամփը Բեռլինին այդ հարցով քննադատում է նախանձելի համառությամբ։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, իր կարծիքով, Գերմանիայի անբավարար ներարկումների մասին, երբ վրդովված պատասխանել է ՆԱՏՕ—ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի խոսքերին։ Սպիտակ տան ղեկավարը, իհարկե, չի սահմանափակվել միայն քննադատությամբ։ Նա սպառնացել է մտածել՝ արդյոք արժե՞, որ ԱՄՆ—ն պաշտպանի ՆԱՏՕ—ի այն անդամներին, որոնք չեն վճարում պահանջված գումարը։
Հունիսին Թրամփը վերջապես խոսքից անցել է գործի։ Գերմանիայից զինվորներին դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ—ի նախագահի որոշման մասին առաջինը գրել են ամերիկյան ԶԼՄ—ները։ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մերժել է Թրամփի որոշումը մեկնաբանելու բազմաթիվ խնդրանքները՝ հենվելով այն բանի վրա, որ այդ մասին տեղեկատվությունն ընդամենը «սպեկուլյացիա է ԶԼՄ—ներում»։
Հունիսի 15—ին Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայում ամերիկյան զինվորականների քանակը կկրճատվի՝ հասնելով 25 հազարի։ Այս կերպ նա հաստատել է այդ երկրից 9500 զինվոր հանելու ծրագիրը։
«Նրանք վճարում են ՀՆԱ—ի 1 տոկոսը, մինչդեռ 2 տոկոսը պետք է վճարեին... Մենք պաշտպանում ենք Գերմանիային, իսկ նրանք չեն վճարում,–տարակուսել է Թրամփը։–Ամենուր, որտեղ բազաներ կան, Գերմանիան ծաղկում է»։
Հաջորդ օրը Ստոլտենբերգը հաստատել է, որ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ—ին չի տեղեկացրել իր որոշման մասին, բայց նաեւ հասկացրել է, որ Գերմանիայից զինվորականների դուրսբերումն օգտակար չէ ոչ ՆԱՏՕ—ի եւ ոչ էլ Վաշինգտոնի համար։
Եվ եթե ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը Թրամփի որոշմանն արձագանքել է զգուշավոր անհանգստությամբ, ապա Գերմանիան վրդովված է պատասխանել։
«Միանգամայն անընդունելի է, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում ոչ ոք չի մտածել ՆԱՏՕ—ում իրենց դաշնակից Գերմանիային տեղեկացնելու մասին»,–«Rheinische Post» թերթին հայտնել է տրանսատլանտյան քաղաքականության համակարգող Պետեր Բայերը։
ՆԱՏՕ—ում ԱՄՆ—ի դաշնակիցները, հատկապես Գերմանիան ու Ֆրանսիան, հաճախ են հայտարարել, որ արտաքին քաղաքականության մեջ Թրամփի գործողությունները միակողմանի են։ Այսպես՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն այս տարվա սկզբին ՆԱՏՕ—ին ստիպեց դադարեցնել մարզումային առաքելությունն Իրաքում։ Սիրիայի հյուսիս—արեւելքից զորքերի դուրսբերման վերաբերյալ Թրամփի որոշումը Թուրքիայի համար հնարավորություններ ստեղծեց՝ հարձակվելու քրդերի կողմից վերահսկվող տարածքների վրա, ինչը հետո առաջացրեց Մակրոնի բացասական արձագանքը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO