Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Շատ սուր մի արձագանքիր բամբասանքներին

Մարդկանց մեծամասնությունը զբաղվում է բամբասանքներով, քանի դեռ այն չի վերաբերում իրեն։ Մյուս կողմից, պատկերացրեք, որ դուք զոհ եք դարձել սուտ մատնության կամ անխնա բամբասանքի։ Երբեմն հաջողվում է հետեւել մատնությունների աղբյուրին եւ կարգավորել ամեն բան։ Իսկ ի՞նչ կլինի, երբ չի հաջողվում հետեւել։
Քո դյուրագրգռությամբ ոչնչի չես հասնի։ «Բարկասիրտը յիմարութիւն կգործէ. եւ նենգամիտը կատուի»։ Առակաց 14։ 17։
Սողոմոն Իմաստունը դրա համար տալիս է հետեւյալ խորհուրդը. «Ամեն խօսած խօսքերի էլ սիրտդ մի տար, որ չլսես ծառադ քեզ անիծելիս։
Որովհետեւ քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին»։ Ժողովող 7։ 21—22։
Բամբասանքները կյանքի առկայություններից են, որոնց, միգուցե, քո կյանքի ինչ—որ հատվածում դու ես ակտիվորեն մասնակցել։ Արդյո՞ք սա այնպիսի երեւույթ է, որի համար արժե թախծել։ Մի՞թե այն ժամանակի հետ չի մարելու։ Միգուցե տարածվող բամբասանքների խլացման լավագույն մեթոդը հումորի զգացումն է. «Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ, քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ»։ Ժողովող 3։ 4։
Եթե դուք բամբասանքների զոհ եք, արժե մտածել. արդյո՞ք դուք կրակի վրա յուղ չեք լցնում ձեր պահվածքով, ուրիշների հետ ձեր վարվեցողությամբ, նույնիսկ ձեր հագուստով ու արտաքին տեսքով։ Միգուցե դուք կարող եք ինչ—որ բան փոխել ձեր կյանքում եւ դադարեցնել բամբասանքները. «Փայտ չլինելիս կրակը կհանգչի. եւ քսու չլինելիս կռիվը կդադարէ»։ Առակաց 26։ 20։
Եթե քո գործունեության ընթացքը չի սահմանակցում համեստության հետ, ապա միշտ վտանգ կա, որ կարող ես սայթաքել եւ մեղանչել՝ բամբասանքները վերածելով իրականության։ «Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ, ամեն բարի բաներով։ Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կհնձէ. եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յավիտենական կեանք հնձէ»։ Գաղ. 6։ 6—8։
«Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չընկնի»։ Ա Կորնթ. 10։ 12։
Շատախոսությունը միշտ մեզ հետ է։
Սակայն պետք է հաշվի նստել հնարավոր վտանգների հետ, որոնք թաքնված են դրա մեջ։ Դու կարող ես խուսափել հոգեւոր տվայտանքներից եւ ցավ չպատճառել ուրիշներին, եթե հետեւես բացարձակ իմաստնություններին. «Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, թէ գովութիւն է, այն մտածեցէք։ Հէնց այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք, եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կլինի»։ Ա Կորնթ. 4։ 8—9։
Աստված ինքն է հետաքրքրվում, թե ինչ ենք խոսում, Հիսուսը մեզ զգուշացնում է. «Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։ Որովհետեւ քո խօսքիցը կարդարանաս, եւ քո խօսքիցը կդատապարտուիս»։ Մատթ. 12։ 36—37։
Ցանկանու՞մ ես լավ հարաբերություններ ունենալ այլոց հետ, ունենալ հոգու հանգստություն եւ, որ ամենակարեւորն է, լավ համարում ունենալ Աստծո մոտ։ Ապա հետեւիր խոսքին. «Որ հէնց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք։ Եւ ջանք անէք որ հանդարտ լինիք. եւ ամէն մէկն իր գործը գործէ. եւ ձեր ձեռովն աշխատէք, ինչպէս որ պատուիրեցինք ձեզ, որ պարկեշտութիւնով վարուիք դրսինների հետ եւ ոչ մի բանով կարօտ չլինիք»։ Ա Թեսաղ. 4։ 9—10։
Հետաքրքրվիր ուրիշներով, բայց դա արա բարությամբ ու արժանապատվորեն։ Այդպիսով դու կշրջանցես չար եւ կործանարար շատախոսությունը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

26-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO