Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Այսօր գործարարությանը խոչընդոտող որեւէ խնդիր չպետք է լինի

ՀԱԳՄ նախագահության նիստում քննարկվել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծում ներառված նոր դրույթները քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահության՝ նախօրեին կայացած հեռավար ընդլայնված նիստում։ Այս մասին հայտնել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունից։
Ընդգծելով բարեփոխման հրատապությունը՝ նախագահության անդամները ներկայացրին նաեւ իրենց դիտարկումներն ու մոտեցումները։ «Հարկային վարչարարության կատարելագործման հարցն օրախնդիր է։ Առավել եւս համավարակի պարտադրած պայմաններում՝ հարկային ոլորտում չպետք է մնա գործարարությանը խոչընդոտող որեւէ խնդիր։ Ցանկացած հարց պետք է դառնա քննարկման առարկա եւ պատշաճ կերպով լուծում ստանա»,–նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Միության նախագահը ներկայացրեց ՀԱԳՄ պատվիրակության՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքները, որին մասնակցել էին նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Արսեն Ղազարյանը կարեւորեց հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ համանման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ՝ ըստ առանձին ոլորտների։ Նա միության անդամներին կոչ արեց ակտիվ լինել այդ հանդիպումների օրակարգերը ձեւավորելիս՝ ներկայացնելով հրատապ լուծում պահանջող խնդիրները։
Գործարարները քննության առան նաեւ Երեւանի «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման շուրջ առկա կացությունը՝ ընդգծելով, որ ստեղծված ներկա իրավիճակում հարկավոր է ամենայնս խրախուսել ցանկացած ներդրումային ծրագիր։ «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը,–շեշտեց Արսեն Ղազարյանը։–Այդ առումով, բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ կառուցապատման այս ծրագրի իրականացման որոշ ձգձգումների նկատմամբ»։
Նիստում անդրադարձ եղավ նաեւ արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործընթացների անվտանգ կազմակերպման ընթացքին։ Կարեւորելով սահմանված անվտանգության չափանիշների խստագույնս պահպանումը՝ գործարարներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ պատկան մարմինները երբեմն անհարկի՝ ամենամանր բացթողման պարագայում կասեցնում են տնտեսավարողի գործունեությունը՝ հաճախ հաշվի չառնելով դրա սոցիալ—տնտեսական հետեւանքները։
Նիստի օրակարգում էր նաեւ ՀԱԳՄ նոր անդամի ընդունելության հարցը. միության շարքերը համալրեց «Գաջեգործ» ՓԲ ընկերությունը։

26-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO