Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ՍՈՑԻՈՒՄ


Միանվագ աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով

Գործադիրը հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը հաստատվեց գործադիրի երեկվա նիստում։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների հետեւանքով սոցիալական խնդիրների առջեւ կանգնած ՀՀ քաղաքացիներին։
Նախարարի տեղեկացմամբ՝ միջոցառման շահառու են այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թ. հունվարի 1—ից մինչեւ մարտի 30—ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 31—ից մինչեւ հունիսի 1—ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի։ Բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային եւ ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առեւտրային կոոպերատիվների, կուսակցությունների։
Աջակցությունը կտրվի միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Ի դեպ, այս աջակցությունից չեն կարող օգտվել հետեւյալ անձինք. 1. ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազ. դրամը։ Ասենք, որ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թ. հունվար եւ փետրվար ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով։ 2. Ով 2020 թ. հունիսի 1—ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա։ 3. Ով 2020 թ. հունիսի 1—ի (ներառյալ) դրությամբ եղել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020թ. հունվարի 1—ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել։ 4. Ովքեր կառավարության 2020 թ. հունիսի 18—ի N 983—Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու են եղել կամ այս պահին շահառու են։
Հավելենք նաեւ, որ այս միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թ. հունիսի 25—ի դրությամբ պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը։ Միանվագ աջակցությունը կնշանակի ու կվճարի աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության սոցապահովության ծառայությունը՝ հիմք ընդունելով հարկային մարմնից ստացված տվյալները՝ 2020 թ. հունիսի 1—ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ (այդ թվում՝ մինչեւ 2020 թ. հունիսի 4—ը հարկային մարմին ներկայացված)։
Միանվագ աջակցությունը վճարվելու է անկանխիկ։ Եթե այդ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի պետական բյուջե։ Քաղաքացիները պետք է իմանան, որ միանվագ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց։ Նաեւ՝ որ միանվագ աջակցության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

26-06-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO