Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Լուռ տարած ցավը խորն է խոցում

Մարդու կարոտը մարդու միջից ոչ մի հեքիաթով չես հանի...

Արարատ Խանզադյանը՝ Սերո Խանզադյանի որդին, հիշում է հոր խոսքերը. «Մեր հզոր անհատականությունները հետո են գնահատվելու»։ Սա իր մասին չէր. ինքը գնահատված էր, եւ ժամանակը նրա հետ չար կատակ չարեց. նա պայքարեց ինչպես հասարակական կյանքում, այնպես էլ կռվեց Մեծ հայրենականին, սիրեց բնությունը, գրեց, գրեց գրեթե ամեն բան, ինչ հնարավոր էր գրել երկրային կյանքի ընթացքում, ապրեց առօրյայով, բայց չմոռացավ պատմությունը, նրա համար մեծուփոքր գործեր չեղան. գրիչը բեղմնավոր էր...
Մեզ հետ, մեր կողքին ապրող մարդ էր եւ այն մեծերից էր, ում բարեբախտաբար կարելի էր հանդիպել կյանքում, ինչպես որ ինձ էր վիճակվել հանդիպել նրան հրատարակչությունում, ուր գալիս էր գործի բերումով։ Հեռվից չէր, մեր միջից էր ու ոնց մեզանից մեկը, թույլ էինք տալիս մեզ կատակել նրա թավ բեղերի մասին, իհարկե՝ մեր մեջ. խանդով կծում էինք, թե «գողացել» է Վիլյամ Սարոյանից. հասակն էլ, թիկնեղ կառուցվածքն էլ, ոտքը ամուր գետին դնելու ձեւը, հայի տեսակը։ Նրա գրեթե բոլոր գործերը կարդացել եմ դպրոցական տարիներին. ընթերցողական կյանքը մի ժամանակ այդպիսին էր. գրադարաններում ընտրում էինք՝ ինչ կարդալ, իսկ տան գրքերը կարդալը ընտրովի չէր, այլ պարտադիր. մարդ չիմանա՞, թե ինչ գիրք է պահում, իսկ պահում էինք՝ ինչ լույս էր տեսնում, ինչքան հնարավոր էր. այդպես շատ գրողների հատորներ ունեինք եւ կարդում էինք ծայրից ծայր։ Ժամանակի ընթացքում շատ բան մոռացվում է, անցնում հիշողության գիրկը, սակայն տպավորությունը եւ մտածելու, վերլուծելու, աշխատելու ձեռք բերած ընդունակությունները ուղեկցում են ողջ կյանքում։
Այն ժամանակ տպավորված էի «Այրված տունը» պատմվածքով, ինչը պահպանվել է մինչ օրս. բնությունն ու մարդը, մարդկային ներաշխարհը, թաքնված, լուռ սերը, հոգատարությունը, Ազարիայի աշխարհը, Արփենի կարոտը, Միհրանի խանդավառությունը, որ մարդկանց կողմից լքված ձորում հեքիաթ է որոնում՝ պայթեցնելով լեռան կուրծքը։ Կարեւոր չէ՝ ուզածը կգտնի թե ոչ, կարեւոր չէ, որ լեռան վրա վերք է մնում. ետ նայելու խնդիր չունի. իր գործն է անում, իր ուզածի տերն է, այնպես՝ տրոյական ձիու նման մտել է ուրիշի աշխարհ եւ հիշում է Հոմերոսին։ Արփենը հիացած է նրանով, մարդու կարոտ, տարիներով մարդու երես չի տեսել, չի շփվել, չի խոսել, չի դատարկվել։ Մարդկանց հետ կապը Ազարիայի՝ ամուսնու կցկտուր, բամբասանքի նմանվող լուրերն են ավանից, ուր քաշվել է ձորի ժողովուրդը՝ քաղաքակիրթ կյանքով ապրելու, իսկ ձորը պահում է Ազարիային. բաց չի թողնում. պատերազմի ժամանակ երազել է վերադարձի մասին, հատկապես այստեղ, ուր կյանքն անցնում է բնության, անդորրի մեջ, կենդանիների սիրո, սիրելի կնոջ հետ. եղանակները փոխվում են, խաղաղ կյանքը շարունակվում լուռ մտքերի մեջ, մինչեւ չի գալիս երկրաբանների խումբը՝ հրաշքներ որոնելու ու գտնելու, այնպես, տրոյական ձիու նման ներխուժում կյանք ու գտնում Արփենին՝ Ազարիայի հրաշքին։ Ազարիան՝ բնության իմաստնությամբ ապրող պարզ մարդ, որ կռահում է տրոյական ձիու մուտքը, ասես, խուճապի չի մատնվում, թողնում է իրերն հոսեն իրենց ընթացքով, սակայն սիրտը ցավում է Արփենի համար, եւ նա տղամարդկային զսպվածությամբ ու կնոջ հանդեպ քնքշալի տրամադրությամբ Միհրանին անուղղակի զգուշացնում է՝ իր վրա վերցնելով օրինակը. «Դու նրան այդպես մի՛ նայիր. Նա հոգով երեխա է, ինչ խոստանում ես՝ պիտի կատարես»։ Կյանքում առաջին անգամ տուն չի գնացել գիշերը, թափառել է ձորերում, կնոջ ուզած սկյուռն է բռնել, որ ծանր խոհերից թեթեւացած տուն մտնի, ցրի լուռ ցավը, որ երկուսի մեջ էլ բուն է դրել։ Արփենն անհանգիստ է Ազարիայի համար. այդպես չի եղել, որ ամուսինը գիշերը տուն չգա. ձորում ուրիշ գիշերելու տեղ չկա. միակ տունը իրենցն է, մյուսների փլատակներն են մնացել, ուրիշ շունչ չկա ձորում. երկրաբաններն են, Միհրանը, օգնության է դիմում Միհրանին։ Միհրանը պատրաստ է փնտրել Ազարիային, եթե հարկ լինի, իսկ Ազարիան շուտով հայտնվում է սկյուռի հետ, եւ ավելանում են տնային կենդանիները, որոնց անչափ սիրում ու խնամում է նա. թակարդն ընկած եղնիկին բաց է թողնում, այնպես, ինչպես ազատ է թողել Արփենին։ Արփենը դրանից ավելի է կաշկանդված. մեղքի զգացումը ցավ է պատճառում. Ազարիան բարի մարդ է, հոգատար, սակայն սիրո կայծերը հանգած են, կիրք չկա միմյանց հանդեպ, թեւութիկունք են, կապված են միմյանց, ինչպես կարող են կապված լինել սեփական ձեռուոտին, զգում են միմյանց ցավը, ինչպես սեփական մարմնի։ «Դու նրան այդպես մի՛ նայիր. նա հոգով երեխա է»,–ճիշտ նույն բառերով, ինչպես Ազարիան Արփենի մասին, այնպես էլ Արփենը նրա մասին՝ ասում է Միհրանին ու ավելացնում. «Մինչեւ ճաշը չդնեմ դեմը, չի ուտի»։
Միհրանը հասկանում է, որ տրոյական ձիու հեքիաթը այս դեպքի համար չէ. ամուսինները միմյանց կապված են կյանքով, իսկ իր սերը դեռ ստուգված չէ իր համար, թեեւ կրքոտ է, ու հենց այնպես ներս մտնելը դեռ հաղթանակ չէ. նրբություններ կան մարդկային հարաբերությունների մեջ, որոնց դեռ չի տիրապետում. կնոջն ունենալը, գուցե, խնդիր չէ, բայց նրան պահել է պետք, իրենով անել հոգին... Աշնանը՝ երկրաբանների հետ ինքն էլ է լքում ձորը, ինչպես զգուշացրել էր Արփենին դեռ առաջին հանդիպմանը, սակայն լքում է անակնկալ ու առանց հրաժեշտի... Ցավն ու վիրավորանքը հոգու ճիչով ժայթքում են Արփենի ներսից, ինչը անզոր է թաքցնել Ազարիայից, միակ հարազատից, որ կողքին է։ Ազարիայի սիրտը ցավում է Արփենի համար. կարծես Միհրանն իրեն է լքել, դավաճանել... Մեղավոր է զգում Արփենի առաջ... Արփենին պահել է տնային կենդանու պես. խնամել, հոգ տարել, բայց չի մտածել մարդու հետ շփվելու նրա կարիքի մասին... Ժամանակն է հեռանալու ձորից. տունն այլեւս հիշողություն չունի. այրում է առանց ափսոսանքի եւ, գրեթե ուժով, Արփենին տանում ետեւից. մարդու կարոտը մարդու միջից ոչ մի հեքիաթով չես հանի...
Ի դեպ, այսօր անվանի գրող Սերո Խանզադյանի մահվան տարելիցն է։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

26-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO