Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՅԼՔ...


Ինչպես փրկել ներքին տուրիզմը

Սոցփաթեթի շրջանակներում հանգստացողների մեծ հոսք առայժմ չի արձանագրվել

Զբոսաշրջությունը կորոնավիրուսի պատճառով ամենամեծ վնասները կրած ոլորտներից է։ Արտակարգ դրության ռեժիմը, տնտեսական գործունեության սահմանափակումները, երկրների միջեւ թռիչքների դադարեցումն ու փակ սահմաններն ուղղակիորեն հարվածեցին երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը։ Այնինչ նախորդ տարվա ձեռքբերումներն ու զբոսաշրջիկների մեծ հոսքը հաշվի առնելով, այս տարին ավելի խոստումնալից էր թվում։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019—ի հունվար—դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.9 մլն, որը մոտ 15 տոկոսով բարձր էր 2018—ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 15 տոկոսով։
Այս պայմաններում Հայաստանը, ինչպես եւ աշխարհի գրեթե բոլոր երկրները, քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Արտակարգ դրության ժամանակ փակ սահմանների պայմաններում որքանո՞վ է ակտիվացել ներքին տուրիզմը, արդյոք նկատվո՞ւմ է սոցփաթեթի շրջանակներում հանգստացողների շարժ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների եւ հանգստյան տների ներկայացուցիչները հիմնականում փաստում էին, որ չնայած ակնկալվում էր դրական դինամիկա ներքին տուրիզմի մասով, սակայն նման միտումներ դեռեւս չկան։ Արտերկիր մեկնողներն այս տարի կարծես թե զրկված են լինելու իրենց հանգիստը հանրապետության սահմաններից դուրս անցկացնելու հնարավորությունից։
«Անռիվա տուր» ընկերության ներգնա եւ ներքին տուրիզմի տուրմենեջեր Ժաննա Հարությունյանը նշեց, որ վարակվելու վախը մարդկանց ստիպում է ձեռնպահ մնալ հանգստի մեկնելուց, եւ էական նվազում է նկատվում նախկինի համեմատ։ «Մարդիկ այլընտրանք չունեն։ Նրանք, ովքեր միշտ գնում էին դրսում հանգստանալու, ճանապարհորդում են Հայաստանում։ Իսկ այստեղ երկու—երեք օրը բավական է»,– ասաց նա՝ հավելելով, որ վարակվածության թվերը մեծ են, եւ մարդիկ խուսափում են անգամ Հայաստանում շրջագայել։ Նույն պատկերն է նաեւ սոցփաթեթի շահառուների դեպքում։ Ուղղությունները տարբեր են, օրինակ՝ փոշոտման սեզոնին, որն արդեն վերջացել է, մարդիկ նախընտրել են Սոճուտը, Դենդրոպարկը։ «Մնացած դեպքերում նախընտրությունն անհատական է՝ սկսած բաց լողավազանով հանգստյան տներից մինչեւ անտառի մեջ հանգստի կազմակերպումը»,– նշեց Ժ. Հարությունյանը։
«Անի տուր» զբոսաշրջային ընկերության ներքին տուրիզմի սոցփաթեթների գծով պատասխանատու Արփինե Սարգսյանը նույնպես նշեց, որ սպասումներն ավելի մեծ էին ներքին տուրիզմի մասով, սակայն, ցավոք, այս պահին դեռեւս շարժ չկա։ Հիմնականում օգտվում են սոցփաթեթի շահառուները, այն էլ՝ շատ քիչ օրեր են վերցնում, որովհետեւ տարբեր մտավախություններ ունեն։ «Հիվանդության պատճառով շարժը շատ չէ, բավականին քչացել է, նույնիսկ սոցփաթեթի շրջանակներում»,– ասաց զրուցակիցս։ Նախորդ տարիների համեմատ ավելի քան 70 տոկոսով կրճատվել է։ Սոցփաթեթի շահառուների նախընտրած հիմնական ուղղությունները Ջերմուկն են, Աղվերանը, Սեւանը։
«Կրիստալ ռեզորթ» հանգստի տան ադմինիստրատոր Լիլիթ Նիկողոսյանի խոսքով, սոցփաթեթի շրջանակներում նախորդ տարիների համեմատ մարդկանց հոսքն ավելի քիչ է։ «Ունենք հանգստացողներ, բայց նրանք շատ քիչ են մյուս տարիների համեմատ»,–շեշտեց նա։
Գրեթե նույն պատկերն էր մի շարք այլ զբոսաշրջային ընկերություններում եւ հանգստի տներում, որոնց ներկայացուցիչները չցանկացան ներկայանալ, սակայն ընդգծեցին, որ շարժ գրեթե չկա։ Վարակվելու վախը մարդկանց ստիպում է ձեռնպահ մնալ հանգստյան տներ եւ հյուրանոցներ այցելելուց։ Այս պատկերը բավականին մտահոգիչ է, քանի որ զբոսաշրջային ոլորտում ներգրավված են մեծաթիվ մարդիկ՝ աշխատողներ, որոնց աշխատանքից զրկվելը լրացուցիչ սոցիալական եւ տնտեսական խնդիրներ կարող է առաջացնել։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

27-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO