Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՇԽԱՐՀ


Լաբորատորիաները շարունակում են գործել

Դրանց գործունեության թափանցիկության ապահովումը բոլորի գործն է

Ամերիկյան «Foreign Policy»-ը գրում է Կրեմլի՝ լաբորատորիաների նկատմամբ մեղադրանքների մասին, որոնք ԱՄՆ-ն 90-ականներին կառուցել է Ռուսաստանի հարեւան երկրներում։ Հեղինակը նշում է, որ դրանք խաղաղ նշանակություն ունեն…
Խորհրդային դարաշրջանի լաբորատորիաների ցանցը, որը ժամանակին հետեւել է համաճարակների բռնկմանը, իսկ սառը պատերազմի տարիներին, կրկին ըստ այդ լրատվամիջոցի, մշակել է կենսաբանական զենք, հայտնվել է Կենտրոնական Ասիայում ու Կովկասում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում։ Դա Ռուսաստանին չի խանգարել քարոզչական—ապատեղեկատվական արշավ սկսել այդ լաբորատորիաների դեմ, որոնք արդեն վաղուց արդիականացվել են եւ «օգտագործվում են քաղաքացիական նպատակներով»։ Բանն այն է, որ խորհրդային նախկին միության տարբեր տարածքներում գտնվող հիվանդությունների վերահսկման այդ լաբորատորիաները ԱՄՆ—ի արտաքին քաղաքականության շրջանակներում իրականացվող ամենահաջող ծրագրերից մեկի մասնակիցն են դարձել։
Ամերիկյան գլոբալ լիդերության դարաշրջանում, մինչեւ այն պահը, երբ Վաշինգտոնը հրաժարվեց միջազգային համագործակցությունից, 1991 թ. ընդունված Նաննա—Լուգարի նախաձեռնության շրջանակներում «Սպառնալիքների համատեղ կրճատման ծրագիր» անվամբ, խորհրդային նախկին հանրապետություններում, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը, ստեղծվել են լաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան հարկատուների հաշվին։ Այդ լաբորատորիաների նպատակը, որոնց մեծ մասը ձեւավորվել է խորհրդային դարաշրջանում, օգնելն է խորհրդային նախկին հանրապետությունների գիտնականներին՝ «ապահովելու անվտանգությունը եւ չեզոքացնելու զանգվածային ոչնչացման զենքը, այդ թվում՝ միջուկային ու կենսաբանական զենքի պաշարները»։ Այսօր այդ լաբորատորիաները, «որոնք ամերիկյան բարի կամեցողության մանուկներն են», ինչպես գրում է «Foreign Policy»—ը, հիվանդությունների մոնիտորինգ են կատարում, նախաձեռնություններ իրականացնում առողջապահության ոլորտում եւ զբաղվում բիոանվտանգության գծով փորձագետների պատրաստմամբ, որոնք իրենց երկրներում գլխավորել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը։ Նման գիտելիքներն ու փորձը շատ կարեւոր են այդ տարածաշրջանի համար, որը գտնվում է Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի միջեւ՝ երեք երկրների, որոնք բոլորից շատ են տուժել կորոնավիրուսից։ Վրաստանին առայժմ հաջողվում է խուսափել բռնկումից, եւ այդ երկիրը կարող է պարծենալ Եվրոպայում «Covid—19»—ից մահացության ամենացածր ցուցանիշով։ Հուլիսին այդ երկիրը պլանավորում է կրկին իր դռները բացել զբոսաշրջիկների առջեւ։ Հայաստանի բախտն ավելի քիչ է բերել։ Մեր երկրում հիվանդացության ու մահացության ամենաբարձր մակարդակն է գրանցվել տարածաշրջանում։  
Այդ լաբորատորիաների մեծ մասը մտնում էր հակահամաճարակային պաշտպանության խորհրդային համակարգի մեջ, որը ստեղծվել էր 1920—ականների կեսերին։ Դրանք ցրված էին ողջ Խորհրդային Միությունում եւ զբաղվում էին հետազոտական աշխատանքներով ու պաթոգենների տարածման կանխարգելմամբ։ Երբ Խորհրդային Միությունը փլվեց, այդ ողջ համակարգը մնաց առանց անհրաժեշտ պաշտպանության, եւ դրանց վիճակն աստիճանաբար վատթարացավ անբավարար միջոցների պատճառով։ Վտանգ կար, որ այն այլեւս չի կարող վերահսկել եւ հետեւել ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներին։
Իրավիճակը հաջողվեց լուծել Նիննա—Լուգարի ծրագրի շնորհիվ, որն անվանվել է ի պատիվ նրա հեղինակների՝ դեմոկրատ սենատոր Սեմ Նաննայի եւ հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարի։ Այն նոր անկախ պետություններին օգնեց ազատվել խորհրդային կենսաբանական զենքի ծրագրի ժառանգությունից եւ չեզոքացնել վտանգավոր պաթոգենները։ Որոշ լաբորատորիաներ միավորվեցին, լրացուցիչ համալրում ստացան եւ նոր հնարավորություններ՝ համավարակների բռնկման մոնիտորինգի իրականացման համար։ Նրանց մի մասն ԱՄՆ—ի աջակցությամբ վերածվել են ամերիկյան առաջնակարգ հիվանդանոցների, որոնք այժմ ղեկավարում են տեղացի փորձագետները՝ ենթարկվելով իրենց երկրների քաղաքացիական նախարարություններին եւ ֆինանսավորվելով ազգային բյուջեներից։ Դրանք արդարացնում են կատարված ներդրումներն այն երկրներում, որոնք որոշել են այդ լաբորատորիաների հնարավորություններն օգտագործել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Վրաստանում ԱՄՆ—ի ֆինանսական աջակցությամբ ստեղծված լաբորատորիան հունվարին գործարկել է արագ արձագանքման ստորաբաժանումները՝ դա անելով ավելի շուտ, քան կորոնավիրուսը կհասցներ տարածվել Եվրոպայում։ Փետրվարի սկզբին այնտեղ մշակել են սեփական թեսթերը, եւ հիմա թեսթավորման արդյունքները հայտնի են դառնում մեկ օրվա ընթացքում։
Ճգնաժամի դեմ պայքարում միջոցառումներ է ձեռնարկել նաեւ Ղազախստանի՝ ամերիկյան ծրագրի շրջանակներում աշխատող լաբորատորիան։ Չնայած այդ երկրում առաջին հիվանդը հայտնաբերվել է մարտի կեսերին, լաբորատորիան դեռ հունվարին գործողության մեջ էր դրել իր արագ արձագանքման ստորաբաժանումները՝ գիտնականների առջեւ խնդիր դնելով հետեւել հիվանդության տարածմանը Կենտրոնական Ասիայում։ Մարտի կեսերին Ղազախստանն ուներ թեսթեր, որոնք ի վիճակի էին արդյունք տալ ընդամենը 5 ժամ անց։
Այն, որ այդ լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ, չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանին։ Վերջինս դատապարտում է այդ լաբորատորիաների գործունեությունը։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ դրանք մտնում են ամերիկյան կենսաբանական զենքի ենթակառուցվածքների մեջ, որը նախատեսված է մահացու վտանգավոր պաթոգենների ու ինֆեկցիոն հիվանդությունների տարածման համար։ Նշվել է, որ այդ լաբորատորիաներում են ստեղծվել Զիկի, խոզի գրիպի վիրուսները, ինչպես նաեւ գյուղատնտեսական վնասատուներ։
Լաբորատորիաները, որոնք գործում են կոնկրետ երկրների սահմաններում, կենսաբանական զենքի արտադրության դեպքում կարող են վնասել նաեւ իրենց եւ դժվար թե նման պայմանավորվածության գնային ԱՄՆ—ի հետ։ Սակայն հասկանալի է նաեւ Ռուսաստանի դժգոհությունը, որը, բնականաբար, իր սահմանների մոտ կատարվող ոչ այնքան պարզ գործողություններն անմիջապես գնահատում է որպես թշնամական ու ուղղված իր դեմ։ Բայց կորոնավիրուսի տարածումը ողջ աշխարհում ապացուցեց, որ նման լաբորատորիաների գործունեությունը պետք է միտված լինի դեպի մարդը, այլապես նոր համաճարակների բռնկման դեպքում տարանջատ, ոչ միասնական, ավելին՝ վստահության չարժանացող քայլերն ու հայտարարությունները միայն կարող են խորացնել բացասական պատկերը։ Նշված լաբորատորիաների գործունեությունը բոլոր երկրներում պետք է աչքի ընկնի թափանցիկությամբ, ինչի համար պատասխանատվություն պետք է կրեն ուժային բոլոր կենտրոնները, այլ ոչ թե մեղադրեն միմյանց, ինչը միայն խորացնում է վստահության ճգնաժամը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

27-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO