Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Երանելի են բոլոր ինձ ապավինողները

Ի՞նչ է երանությունը

Աստվածաշնչյան ժամանակներում, ինչպես եւ բոլոր ժամանակներում, մարդիկ իրենց ու իրենց հարազատներին ցանկացել են երկար ու բարեկեցիկ կյանք։ Այդպիսի կյանքը Հին Ուխտում համարվում էր արդարների գլխավոր պարգեւը, թեպետ Հոբի գրքում տեսնում ենք, որ ամեն ինչ այնքան էլ պարզ ու հասարակ չէ, այդ ամենը հենց այնպես չի տրվում։ Երանության գլխավոր առհավատչյան երկարակեցությունն էր, բազմաթիվ ժառանգները եւ հարստությունը։ Արդարներն այն աշխարհ էին գնում «օրերից հագեցած», ինչպես հագենում են կերակրից՝ տեսնելով իրենց որդիների որդիներին՝ մինչեւ չորրորդ սերունդ։ Բայց կա Աստվածաշնչում մի արտահայտություն, որը գերազանցում է բոլոր նախորդ բերված հասկացությունները՝ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ։
«Երանի է այն մարդը…»՝ այս բառերով են սկսվում սաղմոսները, որոնք հաճախ են ընթերցում եկեղեցիներում եւ տանն աղոթելիս։ Ոչ միայն առաջին սաղմոսում, այլեւ ողջ սաղմոսարանում է խոսվում երանության մասին, սակայն այնտեղ չենք հանդիպում խորհուրդների, թե ինչպես վարել գործերը, ինչպես ընտրել կին եւ դաստիարակել երեխաներին։ Այնպես չէ, որ այս թեմաների մասին չի խոսվում Աստվածաշնչում, հակառակը, շատ է խոսվում, մանավանդ Սողոմոնի առակներում։ Բայց ահա, երանությունն այլ թեմա է, այլ մեկնաբանությամբ է ներկայացվում. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.
Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում»։ Սաղմոսներ 1։ 1—2։
Սաղմոսասացի համար երանությունն սկսվում է անմաքուրների հետ շփումից եւ նրանց կյանքի սկզբունքներից հրաժարումով։ Իրականում, այս աշխարհում շատերը ձգտում են բարգավաճել մեղքի ճանապարհով. «չխաբես, չես վաճառի», «բոլորն են այդպես ապրում», «ոչինչ, հետո կզղջամ»՝ այս ինքնարդարացումները չեն փոխվել վերջին մի քանի հազարամյակում։ Եվ երանության ճանապարհն սկսվում է անմաքուրների խորհուրդներից եւ մեղավորների ճանապարհից իսպառ հրաժարումով։
Իսկ դրական արդյունքի հասնելու ծրագիրը շատ պարզ է. «Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։
Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը ճէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է, յաջողվում է նորան»։ Սաղմոսներ 1։ 2 3։
Այդպիսի ծառը ոչ մի տեղ չի շտապում, ոչնչի համար չի մտահոգվում, այն աճում է սնուցվելով չընդհատվող աղբյուրից, վայելելով կյանքն ու տալով բարի պտուղներ։ Իր մոտ ամեն ինչ ստացվում է ինքնըստինքյան կամ, ավելի ստույգ, Աստծո օրհնությամբ, ինչն էլ հենց անսպառ աղբյուրն է։ «Երանելի են բոլոր ինձ ապավինողները»։
Աստվածաշնչում, Հին Ուխտում ամենաշատը սաղմոսներում է խոսվում երանության մասին. եթե ուշադիր կարդանք դրանք, ապա ամեն գաղտնիները կդառնան հայտնի։
«Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։
Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։
Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը»։ Սաղմ. 119։ ԱԼԷՖ
«Երանի նորան, որի անօրենությիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։
Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չկայ նորա հոգիի մէջ»։ Սաղմ. 32։ 1 2։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

27-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO