Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կենտրոնացված քննությունները կանցկացվեն 47 քննական կենտրոնում

Հուլիսի 2-ն մեկնարկում են բուհերի ընդունելության քննությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ աշխատանքային քննարկում է անցկացրել հուլիսի առաջին տասնօրյակում անցկացվելիք ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերի վերաբերյալ։
Մինչեւ քննարկման բովանդակային մասին անցնելը, ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրեր է հանձնել դիմում-հայտերի առցանց հարթակի՝ dimord.am կայքի ստեղծման մասնագիտական թիմի ներկայացուցիչներին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մասնագետներին՝ նշելով, որ չնայած սեղմ ժամկետներին, նրանց հաջողվել է ստեղծել տեխնիկական բավարար լուծումներով կայք, որի շնորհիվ հնարավոր է եղել համավարակի պայմաններում ապահովել դիմորդների հայտերն առցանց եղանակով համակարգ մուտքագրելն ու բուհերի ընդունելության գործընթացը բնականոն կազմակերպելը։
ԳԹԿ պատասխանատուները ներկայացրել են ընդունելության միասնական քննությունների կազմակերպչական աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ կենտրոնացված քննությունների անցկացման համար ձեւավորվել է 47 քննական կենտրոն, որոնցից 17—ը՝ Երեւանում, մնացածը՝ մարզերում։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում ստեղծվել էր 33 քննական կենտրոն, որից 10—ը՝ Երեւանում։
Քննություններից մեկ օր առաջ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայությունը կախտահանի քննական բոլոր կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր կջերմաչափվեն։ Համապատասխան վերահսկողություն կիրականացնեն նաեւ առողջապահության նախարարության եւ ոստիկանության ներկայացուցիչները։
Ա. Հարությունյանը հանձնարարել է նաեւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները քննությունների ընթացքում դիմորդների եւ կազմակերպչական աշխատանքներ իրականացնող անձնակազմի վարակման ռիսկերը չեզոքացնելու եւ անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ։
Ի դեպ, Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան ընդհանուր հիմունքներով մասնակցել 2020—2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին, որոնք անցկացվելու են 2020թ. հուլիսի առաջին տասնօրյակում։
Մինչեւ հունիսի 15—ն առցանց դիմումներ ներկայացրած 84 օտարերկրյա եւ արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիները պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14—օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն։

27-06-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO