Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ընդունելության քննությունների հանձնման կենտրոնները հայտնի են

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 2-ից մեկնարկող միասնական քննություններն անցկացվելու են Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում եւ Երեւանում։
Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը. «Այս տարի մենք անց ենք կացնելու ընդունելության միայն մեկ քննություն եւ հաշվի ենք առնելու այլ բաղադրիչներ՝ այդ թվում նաեւ օլիմպիադաների մասնակցությունը, միջին գնահատականը, մասնագիտական առարկաներից գնահատականները եւ այլն։ Միասնական քննությունները մեկնարկելու են հուլիսի 2—ին («Օտար լեզուներ»), այնուհետեւ շարունակվելու են հուլիսի 4—ին («Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»), հուլիսի 6—ին («Մաթեմատիկա») եւ հուլիսի 8—ին («Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»)»։
Նրա խոսքով՝ դիմորդներն էլեկտրոնային փոստի միջոցով արդեն իսկ սկսել են ստանալ տեղեկությունը, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը։ Նախարարն ընդգծել է, որ ուղարկվող անցագրերով կարող են ներկայանալ քննական կենտրոն։
Արագածոտնի մարզում քննական կենտրոնները լինելու են հետեւյալ տեղերում՝ Աշտարակի թ. 1, թ. 3 հիմնական եւ թ. 5 ավագ դպրոցներ, Արարատի մարզում՝ Արտաշատի թիվ 1, 2 եւ 4 հիմնական դպրոցներ, Արմավիրի մարզում՝ թիվ 5, 6 եւ 8 հիմնական դպրոցներ, Գեղարքունիքի մարզում՝ Գավառի թ. 1 եւ 3 հիմնական, ինչպես նաեւ թիվ 8 միջնակարգ դպրոցներ, Լոռու մարզում՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ, թիվ 5 ավագ եւ թիվ 6 հիմնական դպրոցներ, Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց եւ թիվ 3, 4, 5 հիմնական դպրոցներ, Շիրակի մարզում՝ Գյումրու Օյումջյանի անվ. թիվ 21 միջնակարգ, 10 եւ 11 հիմնական դպրոցներ, Սյունիքի մարզում՝ Գորիսի թիվ 3 եւ 6 հիմնական դպրոցներ, իսկ Կապանում՝ թիվ 2 եւ թիվ 6 դպրոցներ, Վայոց ձորում՝ Եղեգնաձորի ավագ դպրոց, Տավուշի մարզում՝ Իջեւանի թիվ 1, 3 եւ 5 դպրոցներ։
Երեւանում միասնական քննություններն անցկացվելու են թիվ 11, 14, 155, 168, 174, 200, 21, 44 եւ 88 հիմնական դպրոցներում, ինչպես նաեւ թիվ 118, 170, 189, 190, 195, 29, 46 եւ 62 ավագ դպրոցներում։
ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ խիստ միջոցներ է ձեռնարկել քննական կենտրոններ ներկայացողների եւ ծնողների համար։ «Քննական կենտրոնների մոտ չպետք է թույլ տանք կուտակումներ։ Մեր պահանջն է, որպեսզի դիմորդն ունենա առավելագույնը մեկ ուղեկցող, սակայն անմիջապես բերելուց հետո պետք է լքել տարածքը՝ կուտակումներից խուսափելու համար։ Մեքենաների կայանում նույնպես չի թույլատրվելու»,–ասել է Հարությունյանը եւ հավելել, որ փոքր խմբերով ծնողները կարող են պարբերաբար մոտենալ հեռուստացույցներին, որպեսզի տեսնեն իրենց երեխաներին։ Այդ ամենն իրականացվելու է խիստ հսկողությամբ։
Նախարարն ընդգծել է, որ իրենք կազմակերպել են ամեն ինչ, որ կարողանան պահպանել բոլոր կանոնները, սակայն այս ամենում կարեւոր դերակատարություն ունեն դիմորդները, ծնողները եւ կազմակերպիչները։ Արայիկ Հարությունյանը կոչ է արել, որպեսզի բոլոր դիմորդներն ու իրենց ընտանիքի անդամներն այսօրվանից մինչեւ քննության օրը խստագույնս պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները։

27-06-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO