Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Առաջիկայում պետք է գնալ կանոնների խստացման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը նշել է, որ պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը եւ եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք ու առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկա չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը սկսել են առավել ցայտուն արտահայտվել։ «Գիտեք, որ ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման դեպքի առթիվ, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին տաքսի վարելով է զբաղվել, իրավապահներն արձանագրել են եւ քրեական գործ են հարուցել այդ փաստի կապակցությամբ»,–նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը ցավով նշել է, որ Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշների առումով նոր հակառեկորդներ է սահմանում։ «Այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների եւ ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է մեզ համար, բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարեւոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը. իրավիճակի գիտակցումը եւ տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետեւ հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ երկրի երեք միլիոն բնակչությունը ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հարուցված վարչական իրավախախտումների ընթացակարգը մոտենում է այն փուլին, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել։ «Քննարկում ենք նաեւ օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելը, որով տուգանքի նշանակումից մինչեւ գանձելու պահը առավել կարճ կտեւի։ Նորից եմ ասում, որ այս միջոցներին գնում ենք ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար, քավ լիցի, մեր խնդիրը չէ որեւէ մեկին տուգանելը, այլ պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի չտուգանվելու հնարավորություն եւ նույնիսկ երաշխիք, եւ այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,–նշել է վարչապետը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանն ասել է, որ իրեն հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իր պայքարը դեռ ավարտված չէ։ «Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչեւ այս վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի։ Սկզբում դա շատ դժվար էր, ու մենք չգիտեինք՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ, անընդհատ սովորում էինք, պարզում թույլ կողմերը, բայց խուճապի մեջ ընկանք առաջին վարակվածին տեսնելիս»,–նշել է նա։ Բժշկի խոսքով՝ կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով։ Տոնոյանը բոլորին հորդորել է միավորվել ու միասին պայքարել այս վարակի դեմ, ինչպես դա անում էին մեր զինվորները ռազմի դաշտում։
Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը, հունիսի 19—ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից, նշել է. «Ասել, որ կորոնավիրուսն անվտանգ է, համարժեք է նրան, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ասեին՝ ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքը վտանգ չի ներկայացնում։ 4.5 ամիս ես չեմ շփվել հարազատներիս հետ, սակայն, միեւնույն է, չեմ կարողացել ապահովել պայմաններ, որպեսզի նրանք, ովքեր չեն պահպանում անվտանգության կանոնները, նույնպես չշփվեն ընտանիքիս հետ։ Դա հանգեցրել է նրան, որ իմ ամբողջ ընտանիքը եւ եղբորս ընտանիքում գրեթե բոլորը վարակվել են, իսկ եղբայրս այժմ գտնվում է հիվանդանոցում։ Իմ օրինակն այն մասին է, որ եթե անգամ մենք ինքներս հետեւում ենք կանոններին, միեւնույն է՝ հանդուրժում ենք նրանց, ովքեր չեն պահպանում դրանք, եւ խնդիրը չի լուծվում»։

27-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO