Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Քաշաթաղում բնակարանաշինությունն ընթացքի մեջ է

Ընթացիկ տարում կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները

Բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Քաշաթաղի շրջանում 2020 թ. կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ կարեւորություն է տալիս բնակարանաշինությանն ամբողջ երկրում։
Վերջերս Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը հանդիպում ունեցավ երկրի նախագահի հետ։ Քննարկվեցին շրջանի ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, այլ հարցեր։ Եվ դարձյալ կարեւորը բնակարանաշինությունն էր։ Ըստ Ա. Սարիբեկյանի՝ շրջանում ներկայումս բնակվում է 90—ից ավելի բազմազավակ ընտանիք։ Այս տարի 23 ընտանիքի բնակարանների շինարարության համար արդեն պատվիրված են նախագծեր, նախահաշիվներ։ 20—ի համար տեխնիկական պայմանները շուտով պատվիրվելու են։ Այս հարցի վերաբերյալ Ա. Հարությունյանը տեղեկացրեց՝ կհատկացվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ 5 եւ 6 երեխա ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով։ Բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ կառուցելու ծրագրով համայնքներում կատարվում է հողահատկացում, որոշվում են ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցերը։
Հունիսի 26—ին շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Կարեն Դանիելյանի եւ աշխատակազմի գյուղվարչության պետի տեղակալ Հրայր Սարգսյանի հետ այցելեցի շրջանի հյուսիսային թեւի Հակի եւ Սոնասարի գյուղական համայնքներ, որտեղ բազմազավակ ընտանիքների համար նույնպես բնակելի տներ կկառուցվեն ընթացիկ տարում։ Հակում այս տարի 3 բազմազավակ ընտանիքի համար է նախատեսված տներ կառուցել։ Աղավնո գետի վերին հոսանքում ընկած Հակի գյուղական համայնքում ընդհանուր կա 27 ընտանիք՝ 100 բնակչով։ Համայնքի ղեկավար Վարդգես Բայաթյանը տեղեկացրեց՝ ունեն 5 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկի համար բնակելի տուն արդեն կառուցվել է։ Նշված ծրագրով 2 ընտանիքի (Վարգուհի Կոստանյան—Պավել Պետրոսյան եւ Նաիրա Մանուկյան) համար տարածք հատկացվել է։ Այցի օրը տարածք հատկացվեց Գեւորգ Ավագյան—Անի Թորոսյան ամուսինների ընտանիքին։ Հ. Սարգսյանը համայնքի ղեկավարի, ընտանիքի հոր հետ տեղում ծանոթացավ պայմաններին, կատարեց չափագրումներ։ Ընթացքում Կ. Դանիելյանը ճշտեց կառուցվող բնակելի տները խմելու ջրով ապահովելու եւ ջրահեռացման պայմանները, հնարավորությունները։
Սոնասար գյուղը Հոչանց գետի աջափնյա բարձրադիր վայրում է։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեխյանը տեղեկացրեց՝ գյուղում բնակվում է 18 ընտանիք՝ 84 շնչով։ Սամսոն Կյուրեխյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 17 աշակերտ։ Գյուղում անցած տարվանից գործում է մանկապարտեզ, որտեղ հաճախում են նաեւ հարեւան Մշենիի եւ Հոչանցի գյուղական համայնքների նախադպրոցական երեխաները, ընդհանուր՝ 15 հոգի։ Սոնասարի 4 բազմազավակ ընտանիքներից երեքն ունեն 5, մեկը՝ 6 երեխա։ Այս օրերին 6 երեխա ունեցող Արայիկ Խրշոյան—Ռիտա Հովսեփյան ամուսինների ընտանիքի համար գյուղի սկզբնամասում տուն է կառուցվում։ Շինարարությունը կատարվում է Դավիթ Առուշանյանի ղեկավարությամբ գործող բրիգադի կողմից։ Մեր այցի պահին շինարարները պատերն էին սվաղում։ Վարպետ Վաղինակ Ադամյանը տեղեկացրեց՝ Էրիկ Հովակիմյանի եւ Գոռ Հակոբջանյանի հետ 2—րդ օրն է, ինչ այս աշխատանքները կատարում են։ Եկել են Գորիսից։ Վարպետների մի մասն էլ կտուրի աշխատանքներն էին կատարում։ Աշնանը տունը պատրաստ կլինի։ Օրվա ընթացքում տարածք հատկացվեց Դավիթ եւ Քրիստինե Խաչատրյանների ընտանիքին։ Ունեն 4 դուստր եւ 1 որդի՝ Վարդանը։ Ընտանիքի բոլոր երեխաները դպրոցական են։ Ընտանիքը Քաշաթաղի շրջան է եկել Եղեգնաձորի Մալիշկա գյուղից՝ 2009 թ.։ Սկզբում բնակվել են Ներքին Սուսի գյուղական համայնքում, 2016—ից Սոնասարում են։ Գոհ են ամուսինները հատկացված տարածքի համար։ Այժմ բնակվում են ոչ հարմար բնակելի պայմաններում։ Հույս հայտնեցին՝ շուտով կսկսվի շինարարության գործընթացը։
Հակ եւ Սոնասար բնակավայրերն ունեն պատմական հարուստ անցյալ, հիշատակվում են 13—րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ որպես Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ—Քաշաթաղ գավառի գյուղեր, որոնք հարկ են վճարել Տաթեւի վանքին։ Հայաթափումից հետո Սոնասարը 18—րդ դարակեսին, Հակը՝ 1918—ին բնակեցվել են քրդական ցեղերով։ Խորհրդային տարիներին արդեն Ադրբեջանի Լաչինի շրջան կոչվող վարչական տարածքում քանդվել են Հայոց եկեղեցիների մի մասը, հանգստարանները։ Երկու բնակավայրում էլ (նաեւ տարածքի մնացած պատմական գյուղերում) թուրքաշեն տների, այլ շինությունների պատերի մեջ ագուցված են հայկական խաչքարերի, տապանաքարերի, եկեղեցիների զարդաքանդակ քարերի բեկորներ։ Հակում պահպանվել է Սուրբ Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին՝ կառուցված 1673 թ.։ Սոնասարում, ըստ ականատեսների, մինչեւ 1930—ական թթ. կանգուն է եղել Հայոց եկեղեցին, սակայն հետագայում այն քանդվել է։ Կա բանավոր տեղեկություն, որ ինչ—որ թուրք եկեղեցու սյուները սայլով տեղափոխել է Շալուա գետի հովիտ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

30-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO