Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Առաջնային է եզդի համայնքի կրթության իրավունքի լիարժեք իրացումը

Ուսումնասիրությունների արդյունքում կկազմվի խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ

ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել ԱԺ մշտական հանձնաժողովներին մինչեւ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում։ Ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը, մասնավորապես՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում հանձնաժողովի անդամները ներկայացրել էին մի շարք առաջարկներ։ Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկել է դաշտային ուսումնասիրություն անցկացնել եզդի աղջիկների իրավունքների պաշտպանության համար՝ դիտարկելով հատկապես կրթության եւ վաղ ամուսնությունների խնդիրները։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Բաքոյանը նշեց, որ դաշտային աշխատանքները դեռեւս նախնական փուլում են, իսկ որպես վերջնանպատակ նախատեսում են ունենալ օրենսդրական նախաձեռնություն։ «Ուսումնասիրություններն ուղղված պետք է լինեն նախեւառաջ կարիքի գնահատմանը, որպեսզի հասկանանք, թե ինչ ունենք։ Եթե կա խնդիր, իսկ խնդիր կա, հետեւաբար, պետք է պարզենք, թե այն ո՞ր մակարդակում է, եւ սկսենք լուծումներ առաջարկել։ Այսինքն՝ ճանապարհային քարտեզ է պետք ունենալ»,–ասաց նա։
Ռ. Բաքոյանը նախկինում էլ մեզ հետ զրուցելիս ընդգծել էր, որ եզդիական համայնքի համար կենսական նշանակություն ունի կրթության իրավունքի լիարժեք իրացումը։ Դա բավականին լուրջ խնդիր է։ Թեպետ առաջին հայացքից կարող է թվալ, թե օրենսդրական նախաձեռնությամբ կարելի է այն կարգավորել, սակայն դա այդպես չէ։ Խնդիրը չի կարող լուծվել ժամանակի ընթացքում՝ առանց կոնկրետ քայլերի, սխալ է նաեւ մտածել, թե այդ հարցը վերաբերում է համայնքի փոքրաթիվ մարդկանց, հետեւաբար, արդարացված չէ այն մոտեցումը, որ մի քանի հոգի էլ կարող են կրթություն չստանալ։
Թե կրթության, թե վաղ ամուսնության խնդիրը չի վերաբերում միայն աղջիկներին։ Պատգամավորը որոշ ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ լուրջ խնդիրներ ունեն նաեւ տղաների մասով։ Այդպիսով պարզ է դարձել, որ խնդիրը համակարգային է։ «Չգիտես ինչու, առաջնահերթ է դարձել միայն աղջիկների իրավունքների պաշտպանությունը, սակայն խախտվում են նաեւ տղաների իրավունքները, այդ թվում՝ կրթության։ Եթե ծնողը տղային ամուսնացնում է 17 տարեկանում, ապա նա էլ աղջիկների նման բախվում է այդ խնդրին»,–ընդգծեց Բաքոյանը։ Ազգությամբ եզդի սպայի հետ զրույցի ընթացքում պատգամավորը տեղեկացել է, որ կան եզդի զինվորներ, որոնք գրաճանաչության, տառաճանաչության խնդիր ունեն։ «Այս մարդիկ կրթություն չեն ստացել։ Դա լրջագույն խնդիր է մեր համայնքի համար։ Ինչ է նշանակում 21-րդ դարում չլինել տառաճանաչ։ Արդյո՞ք մեզ պետք է անգրագետ կամ կիսագրագետ հասարակություն»,–իր վրդովմունքն արտահայտեց պատգամավորը։
Բաքոյանը համակարծիք չէ այն դիտարկումներին, թե փոփոխությունները կարող են վնասել համայնքին, ազգային ավանդույթներին կամ վտանգել ազգային նկարագիրը։ «Սա միմիայն դրական փոփոխություններ կարող է բերել մեր համայնքի համար, իսկ նման կերպ մտածողները ժամանակին համընթաց չեն գնում։ Մերօրյա մարտահրավերները ստիպում են փոխել մեր քաղաքականությունը եւ առաջնահերթությունները։ Եթե ժամանակին 16 տարեկանում ամուսնանալը ճիշտ էր, ապա հիմա այլ կարեւորություններ կան»,–վստահեցնում է զրուցակիցս։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

30-06-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO