Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՅԼՔ...


Հրդեհների բռնկման ռիսկայնությունը բարձրացել է

Հակահրդեհային կանոնների պահպանումը
բոլորիս պարտականությունն է

Հունիսի 26-ին մարզահամերգային համալիրի հարակից տարածքում բռնկված մեծ հրդեհը հերթական ահազանգն էր։ Հրդեհի ծավալները եւ բարդությունն այնպիսին էին, որ շիջման աշխատանքներին ներգրավվել էին ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 6 փրկարարական խումբ՝ 120 փրկարար—ծառայողով։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատման եւ շրջակա միավայրի» ՀՈԱԿ—ի 10 ջրատար մեքենա, աշխատակիցներ, ինչպես նաեւ քաղաքացիներ։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էին ԱԻՆ, ԿԳՄՍ նախարարները եւ Երեւանի քաղաքապետը։ Այրվեց 21 հեկտար տարածք, որտեղ կային նաեւ նոր տնկած ծառեր։ Բարեբախտաբար, կրակը չհասավ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին։ Այս դեպքում էլ հրդեհի բռնկման պատճառը մարդածին էր։
Հրդեհն ահազանգեց Հայաստանում հրդեհների բռնկման վտանգի բարձրացման մասին, որն ավանդաբար արձանագրվում է ամռան շոգ ամիսներին։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանց ճնշող մեծամասնությունը մարդածին է։ Այսօր հրդեհները դարձել են ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ մոլորակի բնապահպանական լրջագույն աղետներից մեկը, եւ համաշխարհային հանրությունն ավելի ու ավելի շատ ռեսուրսներ է ներդնում հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի գործընթացներում։
Մեկ օրում՝ միայն հունիսի 23—ին, Հայաստանում արձանագրվել է խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման 15 ահազանգ, որի հետեւանքով այրվել է 34 հեկտար տարածք։ Որպեսզի ավելի լիարժեք պատկերացնենք այս աղետի չափերը՝ դիմենք նախորդ տարվա վիճակագրական տվյալներին։ 2019—ին հանրապետությունում արձանագրվել է 10116 հրդեհի դեպք, որոնց գերակշիռ մասը՝ մոտ 65 տոկոսը, Հայաստանի բուսածածկ հատվածներում բռնկված 6514 հրդեհներն են։ Արդեն վերեւում նշեցինք, որ հրդեհների 95 տոկոսից ավելին մարդածին են։ Դրանց պատճառները ոչ միայն չհանգցրած խարույկներն են կամ ճանապարհներին նետած չհանգցրած սիգարետները կամ լուցկիները, այլեւ՝ բնության համատարած աղտոտումը։ Շրջակա միջավայր նետած ապակե տարան կամ պլաստիկե շշերն ամառային կիզիչ արեւի տակ վերածվում են այրող լինզաների եւ բռնկումների պատճառ են դառնում։
Այս աղետին դիմակայելու համար օբյեկտիվ հրամայական է դառնում բնակչության կողմից հակահրդեհային կանոնների պահպանումը։ Այն առավել արդիական է այսօր, երբ սահմանների փակ լինելու պատճառով կտրուկ ավելացել են ներքին տուրիզմը եւ բնության գրկում ակտիվ հանգիստ անցկացնողների թիվը, որոնց հետ զուգակցվում է շոգ եղանակը։ Պատահական չէ, որ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած վիճակագրությունը փաստում է, որ հրդեհների հիմնական դեպքերն արձանագրվում են ամառվա երեք ամիսներին։
Հրդեհներն ահռելի վնաս են հասցնում կենդանական եւ բուսական աշխարհին։ Մոլորակի մասշտաբներով բռնկված մեծ ծավալների հրդեհները մեր օրերում վերածվել են էկոլոգիական աղետների։ Միայն 2019 թ. Երկիր մոլորակի վրա բռնկվել է 4 խոշոր հրդեհ՝ երկրագնդի թոքեր համարվող Ամազոն գետի հովտի մերձարեւադարձային անտառներում, Ռուսաստանում, Ավստրալիայում եւ ԱՄՆ—ում։ Մեկ տարվա ընթացքում այրվել են տասնյակ միլիոնավոր հեկտարներով անտառներ, վնասվել են հազարավոր տարիների ընթացքում ձեւավորված էկոհամակարգերը, եղել են նաեւ մարդկային զոհեր։ Միայն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բռնկված հրդեհի վնասները գնահատվել են 25 մլրդ ԱՄՆ դոլար։ Եվ այս աղետների մեղավորը մարդն է։
Հայաստանի քրեական օրենսգրքի 297—րդ հոդվածով սահմանված են քրեական պատասխանատվության միջոցներ։ Այսպես, անտառային հողերում կրակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով բռնկված հրդեհից շրջակա միջավայրին զգալի եւ խոշոր վնաս հասցնելու դեպքում մեղավորները պատժվում են 1—2 մլն դրամ տուգանքով կամ 3—5 տարի ազատազրկմամբ, նույն արարքը դիտավորյալ կատարելու դեպքում մեղավորները կարող են դատապարտվել 5—10 տարվա ազատազրկման։
Բնականաբար, այս պատժամիջոցները բազմապատիկ անգամ փոքր են՝ համեմատած շրջակա միջավայրին հասցված վնասի հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հրդեհների բռնկման հիմնական պատճառը բնակչության կողմից հակահրդեհային տարրական կանոնների չիմացությունն ու դրանց չպահպանելն է։ Այս պայմաններում հասարակությանը հակահրդեհային կանոնների մասին իրազեկումն առաջնային նշանակություն է ստանում, որը կբարձրացնի նրանց զգոնությունը եւ զգուշավորությունը։
ԱԻՆ—ի կողմից ամեն տարի պարբերաբար տարածվող կանոնները շատ պարզ են, ուղղակի պետք է հետեւել դրանց.
–Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
–չայրել չոր խոտի, կենցաղային աղբ,
–չվառել խարույկ։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքում՝ այն շրջապատելով 0.5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ հողով,
–խարույկ վառելու համար կարելի է նույն տրամագծով կտրել եւ հեռացնել հողի բուսածածկ շերտը, որի տակ է խոնավ հողը եւ խարույկի շուրջը եզրագծել քարերով։ Բոլոր դեպքերում ավարտելուց հետո այն պետք է հանգցնել ջրով կամ ծածկել հողի լիարժեք շերտով,
–բնության գրկում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ այրող լինզաներ,
–անտառային բուսածածկ տարածքներում չերթեւեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով,
–շրջակա միջավայրում չթողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր։
Հակահրդեհային անվտանգության կանոններին հետեւելը շատ կարեւոր է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը պահպանելու համար։ Մյուս կողմից էլ հանրապետության բարդ ռելիեֆը ծայրահեղ դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, հետեւաբար, շատ կարեւոր է ընդհանրապես դրանց կանխարգելումը, իսկ դրա համար յուրաքանչյուրս ընդամենը պետք է պահպանենք հակահրդեհային անվտանգության կանոնները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

30-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO