Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ընդունելության տեղերը վերանայելու նպատակով օրենսդիրը դիմել է վարչապետին

Միջին եւ նախնական մասնագիտական կրթությունն աշխատաշուկայի թափուր հաստիքների լրացման արդյունավետ գործիքներից է

Նախնական մասնագիտական՝ արհեստագործական, եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը վերանայելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է վարչապետին։
Միջին մասնագիտական կրթությունը, նրա համոզմամբ, ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում գլխավոր ուղղություններից մեկն է, քանի որ ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ եւ լրացնում է այն։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը, եվրոպական մայրցամաքում արդեն վաղուց դա հասկացել են եւ մեծ շեշտադրում են անում միջին մասնագիտական հաստատությունների եւ այդ մասնագիտությունների վրա։ Աշխարհում արդեն երկար ժամանակ է՝ վերլուծություններ եւ հետազոտություններ են արվում, թե ինչպիսի մասնագիտություններ են մոտակա ժամանակներում վերացման վտանգի առաջ հայտնվելու, եւ որ մասնագիտություններն են առաջ գալու։ Այս ամենը Հովհաննիսյանը պայմանավորում է տեխնոլոգիական առաջընթացով, քանի որ արհեստական ինտելեկտի զարգացումը, ըստ նրա, բերելու է մի իրավիճակի, երբ, օրինակ, հաշվապահությունը որպես մասնագիտություն, ապագայում իր տեղը զիջելու է այլ մասնագիտությունների։ «Միջին եւ նախնական մասնագիտական կրթությունը սրընթաց զարգացող աշխարhում աշխատաշուկայի թափուր հաստիքների լրացման արդյունավետ գործիքներից է, որով, մեծ հաշվով, լուծվում է գործազրկության կրճատման եւ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման խնդիրը սահմանափակ եւ կարճ ժամանակում։ Այս նպատակով՝ գործընկերներիս ջանքերով օրենսդրական փոփոխություններ էին իրականացվել, ըստ որոնց՝ միջին եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններն անվճար տեղերի հետ մեկտեղ կարող են ունենալ նաեւ վճարովի տեղեր։ Սա շատ լավ հնարավորություն էր միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ ֆինանսական որոշակի անկախություն ձեռք բերելու հարցում»,–նշում է Հովհ. Հովհաննիսյանը։
Ընդհանուր գումարային առումով՝ միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար տեղերը, ըստ նրա, ավելացել են, բայց որոշ մասնագիտությունների գծով, որոնք տնտեսության համար կարող են ապահովել բավականին մեծ մուտքեր եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, կրճատվել են։ Ընդգծում է՝ եթե որոշումը չվերանայվի, ապա որոշ մասնագիտությունների գծով ունենալու ենք նախորդ տարիների փորձը միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում. կառավարության կողմից սահմանված տեղերից ավելի դիմորդներ են լինելու, ովքեր ստիպված հաճախելու են ավագ դպրոց։ «Ցավոք, Հայաստանում այս տարիների ընթացքում չենք ունեցել ամբողջական հետազոտություն, որով կարող էինք հասկանալ, թե ապագայում մեզ ինչ նոր մասնագիտություններ են անհրաժեշտ եւ որոնք են վերանալու, որպեսզի շեշտադրում անենք հենց այդ ուղղությամբ։ Շուկայում ունենք տարբեր մասնագիտությունների գծով լրջագույն պակաս՝ էլեկտրիկներ, խառատներ, կարուձեւի մասնագետներ եւ այլն։ Այս իմաստով միջին մասնագիտական հաստատությունները կարեւոր են այդ բացը լրացնելու համար։ Այս տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո որոշեցինք թույլատրել ուսումնական հաստատություններին ունենալ վճարովի տեղեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան գեներացնել գումարներ՝ պահանջված մասնագիտությունների գծով։ Այսպիսով, նաեւ իրենք կհոգան իրենց հոգսերը եւ կախված չեն լինի պետությունից։ Ցավոք, այս տարի ականատես եղանք  անվճար տեղերի կրճատման։ Եթե նախկինում միջինի գծով 8000 էր, իսկ նախնականի գծով՝ 4000, այսօր համապատասխանաբար մոտ 2000 պակասել է միջինից եւ 1900՝ նախնական մասնագիտականից»,–մանրամասնեց պատգամավորը։
Այս օրենսդրական փոփոխության նպատակն է պահպանել անվճար տեղերի քանակը եւ զուգահեռաբար ավելացնել վճարովի տեղերը։ Այս տեսանկյունից պատգամավորը կարծում է, որ կառավարությունը պետք է վերանայի որոշումը, որովհետեւ, ըստ նրա, որոշ մասնագիտությունների գծով կրճատումները հետագայում կարող են ծանր անդրադառնալ աշխատաշուկայի վրա. «Օրինակ, ՏՏ ոլորտը, խոհարարության, տուրիզմի ոլորտները, որտեղ իրատեսական մեծ պահանջարկ ունենք։ ՏՏ ոլորտում պետք է ավելացնել ոչ միայն տեղերը, այլեւ այս մասնագիտությունների գծով նոր ուսումնական հաստատությունները, որպեսզի կարողանանք բավարարել շուկայի պահանջարկը»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

01-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO