Ամառային զորակոչին եւ զորացրմանը բարի երթ
Ապագայի այլ դիտանկյուն, քան պետության հզորացումն է ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական առումով, գոյություն չունի
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկնարկել է 2020 թ. ամառային զորակոչը՝ շեշտելով, որ հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեսթավորվում են, ապա մասնակցում վիճակահանությանը, որի արդյունքներով կորոշվեն նրանց ծառայության վայրերը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն արժանապատիվ ու բարի ծառայություն է մաղթել զորակոչիկներին։ «Դե ինչ, գալիք երկու ամսում հարյուրավոր երիտասարդներ, մեկը՝ մարզիկ, մյուսը՝ երաժիշտ, երրորդը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։ Արժանապատիվ ու բարի ծառայություն, տղաներ»,–նշել է Շուշան Ստեփանյանը։ Մեր օրերում, երբ «Covid—19» վարակը տարածվել է երկրում, կարեւորագույն խնդիրներից մեկը բանակի շարքերում դրա հավանական կանխման բացառումն է, որը կարելի է իրականացնել միայն համալրման սկզբունքները չխախտելու եւ առողջներին զորակոչելու միջոցով։ Հուսով ենք՝ այդ առումով հաջողություններ կլինեն, որովհետեւ արդեն վաղուց հարմարվել ենք մարտահրավերները հընթացս լուծելու ու հաղթանակներ տոնելու, դժվարին իրավիճակներում ոչ միայն տեսական լուծումներ գտնելու, այլեւ գործնականում դրանք կիրառելու ռազմավարությանը։ Յուրաքանչյուր զորակոչ, սակայն, ուղեկցվում է նաեւ զորացրմամբ։ Իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարած բազմաթիվ տղաներ կվերադառնան քաղաքացիական կյանք՝ թիկունքում աշխատանքով նպաստելով Հայաստանի զարգացմանը։ Պատերազմի մեջ գտնվող երկրի համար, անշուշտ, ապագայի այլ դիտանկյուն, քան պետության հզորացումն է ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական առումով, գոյություն չունի։ Քաղաքացիական հասարակությունը պատասխանատվություն ունի՝ պահպանելու վերադարձողների առողջությունը, եւ դա նաեւ այս հիվանդության նկատմամբ վերջնական հաղթանակի հասնելու կարեւոր գործոններից մեկը կարող է լինել… Նախկինում երիտասարդները, վերադառնալով բանակից, հաճախ էին մեկնում արտագնա աշխատանքի։ Եվ որքան էլ խոսվեր արտագաղթի վատ հետեւանքների մասին, կար դրական մի բան. վաստակելով դրսում՝ նրանք այդ գումարը տեղափոխում էին մայր հայրենիք՝ տուն շինելու եւ սեփական տնտեսությունը կառուցելու նպատակով։ Հիմա, երբ փակ են սահմանները, անհրաժեշտ է առավել լրջորեն մտածել ոչ միայն նրանց առողջության, այլեւ աշխատանքով ապահովման մասին։ Զորացրվելով բանակից՝ տղաները շարունակում են մնալ հայկական բանակի զինվորը թիկունքում՝ համալրելով հերթափոխը կամ նախընտրելով ծառայել պայմանագրային հիմունքներով։ Նրանց նկատմամբ մշտական ուշադրությունը վերաբերմունք է Հայաստանի ապագայի հանդեպ։
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
02-07-2020
|

փակել >>
|