Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ո՞ր լեզվից են դիմորդները շատ եղել

Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

Երեկ տեղի ունեցավ օտար լեզվի միասնական քննությունը։ Հաջորդ քննությունները կանցկացվեն հուլիսի 4-ին, 6-ին եւ 8-ին։
Երեկ հանրապետությունում գործել է 24 քննական կենտրոն. 16-ը՝ մարզերում, 8-ը՝ մայրաքաղաքում։ Օտար լեզվի քննությանը հայտագրվել են ամենաշատը անգլերեն լեզվի դիմորդները՝ 1812, 171 դիմորդ հանձնել է ռուսերեն լեզվի քննություն, 57-ը՝ գերմաներեն, 54-ը՝ ֆրանսերեն, 5-ը՝ իսպաներեն, 3-ը՝ իտալերեն։ Պարսկերեն լեզվից քննություն հանձնող չի եղել։ Միասնական քննություններին դիմորդների թիվը նախնական մոտ 12500 է եղել, եւս 2500 հոգի հայտ են ներկայացրել բուհերի ներքին քննություններով ընդունվելու համար։ Նրանք արվեստի, մարզական, մշակութային մասնագիտություններով դիմողներն են, ովքեր հայտ են ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ եւ այլ հաստատություններ ընդունվելու համար։ Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։
Հանրապետությունում այս տարի կլինի 47 քննակենտրոն, նախորդ տարի 32—ն էր։ Թվի ավելացումը Խ. Գիրգորյանը պայմանավորում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության միջոցառումներով։ Դիմորդները քննական սենյակներում նստել են սոցիալական հեռավորության վրա։ 47 քննական կենտրոնները բոլոր քննություններին չէ, որ գործելու են։ Դրանք լինելու են միայն մեծ քննությունների դեպքում։ «Միշտ ավելի շատ են եղել հայոց լեզու հանձնողները, այս տարի ամենամեծ քննությունը մաթեմատիկան է։ Հայտագրվել են 5412 հոգի։ Այս քննությանը կգործեն բոլոր 47 քննական կենտրոնները։ Օրինակ, օտար լեզվի քննությանն ամբողջ հանրապետությունում գործել է 24 քննական կենտրոն։ Սրանք, իհարկե, քննություն հանձնողների նախնական թվերն են։ Մի որոշ մաս վերջին պահին քննության չի ներկայանում։ Ի դեպ, նրանք, ովքեր քննությանը չեն ներկայացել, այլեւս հնարավորություն չեն ունենա»,– շեշտեց ԳԹԿ մամուլի պատասխանատուն։
Ըստ նրա՝ անցյալ տարի եւ նախորդ տարիներին միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով՝ հիմնական, որի ժամանակ քննություն են հանձնել այդ տարվա շրջանավարտները, եւ երկրորդ փուլ, որտեղ 10 անգամ ավելի քիչ են եղել հիմնական փուլի դիմորդներից։ Նրանց թվում էին՝ բանակից զորացրվածները, արտերկրի հայկական դպրոցների, քոլեջների շրջանավարտները։ Այս տարի որոշում ընդունվեց քննությունները կազմակերպել մեկ միասնական փուլով. «Երկրորդ փուլ չկա։ Լուսաբանել եմ Երեւանի Նար—Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի քննությունը։ Այնտեղ հայտագրված է եղել 100 հոգի, 2 հոգի չներկայացան։ Այն թվերը, որ վերեւում ներկայացրի, նախնական հայտագրվածներն են։ Հնարավոր է, որ ոմանք վերջին պահին չեն ներկայացել քննության։ Հրահանգված էր՝ եթե մի քանի անգամ, 15 րոպե ընդմիջումով չափում էին դիմորդների ջերմությունը, եւ պարզվում էր, որ բարձր է, այլեւս չպիտի մասնակցեին։ Այն քննական կենտրոնում, որտեղ ես էի, նման դեպք չի եղել»։
Խ. Գրիգորյանը նկատում է՝ բոլոր 98 դիմորդները, որ մտել են քննական սենյակ, նորմալ ջերմությամբ են եղել։ Երեւանում գործող 8 քննական կենտրոններից 7—ում միայն անգլերեն են հանձնել։ 4 քննական կենտրոն էլ եղել է Արցախում։ Արտերկրի դիմորդները հիմնականում Վրաստանից են, ջավախահայերը։ «Շատ դժվար էր կազմակերպել նրանց այցը։ Դեսպանատան հետ մեծ աշխատանք է տարվել։ Որքան գիտեմ՝ դիմորդները Հայաստան են եկել Բագրատաշենի անցակետով»,–նշեց նա։
Միասնական քննությունը կազմակերպել է ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնը՝ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համագործակցությամբ։ Ներգրավված են եղել նաեւ ոստիկանական ուժեր։ ԱԻՆ—ը քննության օրվանից մեկ օր առաջ իրականացրել է քննական սենյակների ախտահանման աշխատանքներ։ Բոլոր քննական կենտրոնները, տարածքները վաղ առավոտյան մաքրվել են, ախտահանվել են նաեւ սեղաններն ու աթոռները։ «Գնահատման եւ թեստավորման կենտրոնը տրամադրել էր անհրաժեշտ պարագաներ։ Սեղանների վրա դրված էին ալկոգելեր, դիմակներ, անհրաժեշտության դեպքում նաեւ ձեռնոցներ։ Քննական կենտրոններում ակտիվ աշխատողները եղել են պաշտպանիչ դիմավահաններով։ Ներսում դիմորդներին առաջարկվել են նոր դիմակներ։ Քննության մեկնարկից հետո բուն գործընթացի կազմակերպիչներից բացի ներսում ոչ ոք չի կարող մնալ։ Մուտքի մոտ դիմորդներին դիմավորել են, ջերմաչափել, երեխաներն ախտահանվել են, քննությանը նախորդող բոլոր գործողություններն արվել են, մինչեւ անգամ վիճակահանություն։ Ոստիկանությունը վերահսկել է ծնողների հնարավոր կուտակումները»,–ներկայացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատուն։
Ի դեպ, ցանկացած օրվա քննության արդյունքները հայտնի են լինելու քննությունը հանձնելու երրորդ օրը։ Դրանք կախված կլինեն քննական կենտրոններում։ Արդյունքները գանգատարկել կարող են երրորդ օրվանից հետո՝ 24 ժամվա ընթացքում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

03-07-2020





20-10-2020
Թշնամին մեկն է, եւ մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի
Թուրքիայի կողմից Ադրբեջանի «գաղութացման» գործընթացը կշարունակվի

Մենք առիթով ...


20-10-2020
Թիկունք հայոց բանակին
«Մի տեղ պատրաստվում էին թաղել եկեղեցում մեռած երիտասարդին։ Նրա ...


20-10-2020
Իսրայելա-թուրքական սպառնալիք Արցախում՝ ընդդեմ Իրանի
Թեհրանն արդեն զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ...


20-10-2020
ՊԲ-ն ռազմի բոլոր կանոններով հաջող ռազմագործողություններ է վարում ագրեսոր եռյակի դեմ
Պետք է միշտ հիշել, որ մեր դիմաց քաղաքակրթությունից 100 ...


20-10-2020
Անվտանգային հարցն այս պահին տնտեսականից առաջնահերթ է
Կանխարգելվում է թշնամական երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով ...


20-10-2020
Էրդողանի մյուս երեսը
Գիրք, որը բացահայտում է ճշմարտությունը ձմերուկ վաճառողի մասին



20-10-2020
Գազանը պատերազմ է վարելու սրբերի դեմ
Հայտնության գրքի տասներեքերորդ գլխում գրված է, որ «գազանը» համաշխարհային ...



20-10-2020
Առաջինը Թուրքիան է խոչընդոտում հումանիտար զինադադարի հաստատմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ առաջինը ...

20-10-2020
Հյուրընկալվել է Տավուշի թեմի առաջնորդը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

20-10-2020
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

20-10-2020
Մխիթարյանի հարվածային խաղը
«Իմ երկիրն իմ սրտում է». սոցիալական ցանցում այդպիսի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO