Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք

«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը հեռացնելու միջոցով աշխարհը ճանաչելու գիտություն է»

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է մեր երկրի տարածքում գտնվող հնագիտական հուշարձանների մասին։ Որքանո՞վ են դրանք հայտնաբերված եւ ուսումնասիրված, ի՞նչ են ասում մեր պատմության ու այս հողի վրա ապրող մարդու մասին։
–Պարոն Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության տարածքում ինչքա՞ն հնավայրեր կան, եւ դրանց ո՞ր մասն է հետազոտված։
–ՀՀ տարածքում 24-25 հազար պատմամշակութային հուշարձան է արձանագրված։ Դրանց մոտ 30 տոկոսը հնագիտական հուշարձաններ են։ Նշանակում է, որ հնագիտորեն պետք է ուսումնասիրվեն։
Բացի այդ, Հայաստանում հսկայական քանակությամբ հուշարձաններ կան, որոնք դեռ պետք է հայտնաբերվեն հնագետների կողմից։ Օրինակ՝ վերջին տարիների ընթացքում ֆրանսիացիների հետ միասին գտել ենք մեծ քանակությամբ հուշարձաններ։ Նախկինում մեր մտքով իսկ չէր անցնի, որ դրանք հուշարձաններ կլինեն։ Կարծում էինք՝ որսորդական դարաններ են՝ մինչեւ մեկ կիլոմետր երկարությամբ պատերով։ Այդ պատերը ես տեսել եմ դեռ երեխա ժամանակներից, հետագայում էլ մտածել եմ, թե արտերն իրարից բաժանելու համար են կառուցված։
Ո՞վ կմտածեր, որ վաղը, երբ արդեն դրոններ կունենանք ու վերեւից կնկարենք, այլ բան կպարզենք։ Արդեն կիմանանք, որ դրանք միանում են իրար եւ հետաքրքիր կոնֆիգուրացիաներ ստեղծում։ Եվ նման բաներ կան ու տարածված են Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում, որոնք վաղուց ուսումնասիրվում են եւ համարվում են շատ կարեւոր հուշարձաններ։ Իսկ մենք միայն Արագածի փեշերին արդեն ունենք գրանցված 82 նման հուշարձան։ Դրանց շուրջ կան նաեւ բնակատեղիներ, որոնք անվանվում են անվաձեւ բնակատեղիներ։ Որովհետեւ կլոր պատերով պարփակված տարածքներ են։ Պատերն էլ շարված են ճաղերի նման։ Նմանվում են մեդուզաների կամ կոչվում են բջիջներ։ Այս կառույցների մասին երկար ժամանակ մտածել ենք, որ աղլներ են. եզդին է թողել, քուրդը կամ ինչ որ անասնապահ։ Իսկ հիմա արդեն հասկանում ենք, որ հնագիտական շատ կարեւոր հուշարձաններ են։ Գործնականում վերջին տարիներին է, որ սկսել ենք դրանք հաշվառել որպես հուշարձաններ։
Ասելս այն է, որ անվերջ շարունակական խնդիրներ կան անգամ հուշարձանների բացահայտման գործում։
–Իսկ տեխնիկապես հագեցա՞ծ են մեր արշավախմբերը։ Եվ, ընդհանրապես, նոր սարքավորումներ մտե՞լ են Հայաստան։
–Դաշտային հետազոտական աշխատանքների համար հատուկ սարքավորումներ շատ քիչ են լինում։ Միայն, ասենք, առանց փորելու՝ գեոմագնիսական մեթոդներով կարելի է ստուգել, թե հողի շերտերի տակ ի՞նչ կա, որպեսզի ուղղորդվես աշխատանքի ընթացքում։ Նման բան կա, իհարկե։ Սակայն, ընդհանուր առմամբ, հնագիտությունը եղել է, կա եւ մնալու է շատ խնամքով, ձեռքով հողը հեռացնելու միջոցով աշխարհը ճանաչելու գիտություն։
Իսկ փաստագրման համար արդեն կան լազերային միջոցներ, դրոնային համակարգ, որպեսզի ամենը քարտեզագրվի, ու ողջ իրավիճակը, ամեն դետալ՝ իր տեղում, երեւա։ Եվ ասեմ, որ այս միջոցներն առանձնապես արտառոց բաներ չեն։
Այլ բան է արդեն հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունը, որի համար անհրաժեշտ են բոլորովին այլ պայմաններ, քան, ասենք, այն, ինչ ներկայումս ունենք։ Օրինակ՝ հնագիտության մեր ինստիտուտում ընդամենը կաբինետներ չպետք է լինեն աշխատակիցների համար, պետք է լինեն լաբորատորիաներ։ Նաեւ պետք է լինեն ընդարձակ սենյակներ՝ ընդարձակ սեղաններով, որպեսզի նյութը հնագիտորեն նկարագրվի։ Կամ վերականգնվի ռեստավրատորի կողմից։
Իսկ մենք չունենք նախ եւ առաջ շենքային պայմաններ։ Մինչդեռ իզոտոպային անալիզից առաջ նյութը պետք է անցնի մշակման եւ ուսումնասիրման երկար փուլ։
–Տվյալ հանգամանքն ինչպե՞ս է անդրադառնում ձեր աշխատանքների արդյունավետության վրա։
–Քանի որ չկան համապատասխան աշխատանքային պայմաններ, ապա նաեւ նյութերի այն անալիզները, որ կարող էինք անել այստեղ՝ մեր երկրում, ստպված ենք կրկին ուղարկել արտասահման։ Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր գիտական ինֆորմացիայի կուտակումը եւ վերջինիս հանրայնացումն ուշանում է։ Ես դա կանեի մեկ, այլ ոչ թե երեք տարում։
–Այսօրվա հնագիտությունն ինչպիսի՞ հնարավորություններ ունի հին աշխարհի կյանքը, կենցաղը վերականգնելու առումով։
–Եթե մենք ունենանք մեր կենսամիջավայրի իզոտոպային անալիզների արդյունքները, ապա առանձին մարդու կամ կենդանու մնացորդների իզոտոպային անալիզներով արդեն կարող ենք ասել, օրինակ, թե տվյալ կենդանին որտեղ է կերակրվել՝ Արաքսի՞ ափին, Քռի՞ ափին, Սեւանի՞ մոտ կամ՝ ի՞նչ բլուրի վրա եւ այլեւայլ մանրամասներ։ Եվ ես կարող եմ անգամ ասել, թե տվյալ մարդը մինչեւ տասը տարեկան հասակը որտեղ էր ապրում, տասից մինչեւ մեկ այլ տարիք՝ որտեղ։ Անգամ կարող ենք որոշել, թե որտեղից են հարս բերել։ Հաճախ ենք պարզել, որ կանայք տարբեր տեղերի սնունդ են կերել, իսկ տղամարդիկ՝ միեւնույն տեղի։
Հին աշխարհը վերականգնելու գիտությունը հենց սա է, այս ճանապարհով կարելի է այն վերականգնել։ Վերականգնել փաստի մակարդակով եւ ոչ թե ենթադրությունների։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

07-07-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO