Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Փոխվում է աղքատության հաղթահարման քաղաքականության գաղափարախոսությունը

Նոր ռազմավարությամբ աշխատունակ նպաստառուների համար աշխատաշուկա մտնելու պայմաններ կստեղծվեն

Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում վարվող քաղաքականության հիմնական խնդիրը դեռ մնում է աղքատության մակարդակի նվազեցումը։ Չնայած այս ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերին, աղքատության տոկոսը Հայաստանում դեռեւս բարձր է։ Ներկայումս աղքատ է հանրապետության բնակչության 22 տոկոսը, իսկ 10 տարի առաջ այն կազմում էր 29 տոկոս։ Ծայրահեղ ծանր վիճակում է բնակչության 2,5 տոկոսը։
Այս ցուցանիշի հետ ուղղակի կապ ունի հասարակության մեջ եկամուտների բաշխման խզվածքը՝ Ջինի գործակիցը, որը բավականին բարձր է՝ 0,36։ Տասը տարի առաջ այն 0,38 էր, որը խոսում է դրական տեղաշարժի դանդաղ տեմպերի մասին։ Աշխարհում Ջինի միջին գործակիցը 0.39 է, եթե այս առումով Հայաստանի ցուցանիշը հարաբերականորեն դրական է, ապա եվրոպական երկրներին մենք դեռ զիջում ենք, որտեղ այդ գործակիցը միջինը 0.30 է։ Եկամուտների բաշխման ամենափոքր տարբերությունն ունի Շվեդիան, որտեղ այն 0.25 է։ Այս ցուցանիշով Հայաստանն ավելի լավ վիճակում է, քան Թուրքիան, որտեղ այն կազմում է 0.40։
Աղքատության ցուցանիշն ուղիղ կապ ունի գործազրկության մակարդակի հետ։ Եթե 2008 թ. հետ համեմատությամբ 2018 թվականին արձանագրվել էր գործազրկության աճ, ապա վերջին երկու տարիներին արձանագրվում է հետեւողական բարելավում՝ 2017 թ.՝ 20.8 տոկոս, իսկ արդեն 2019 թ. այն նվազել է՝ հասնելով մինչեւ 18 տոկոսի։ Հատկանշականն այն է, որ 10 տարվա ընթացքում համախառն ներքին արդյունքը 1103.3 հազար դրամի մակարդակից կրկնակի բարձրացել է, սակայն աղքատության ցուցանիշի եւ Ջինի գործակցի համարժեք փոփոխություններ չեն արձանագրվել։
Հայաստանում աղքատության մակարդակի գնահատման համար կիրառվում է բազմաչափ աղքատության մոդելը, որը բաղկացած է հինգ հիմնական կարիքներից՝ ծայրահեղ աղքատություն, բնակարանային պայմաններ, կրթություն, առողջապահություն եւ աշխատանք։ Հայաստանում գործող սոցիալական աջակցության համակարգը չի նպաստում երկարաժամկետ կտրվածքով շահառուների վիճակի բաելավմանը, այն ընդամենը միտված է սոցիալապես անապահով խավի վիճակը կայուն պահելուն։ Իրականացվող աջակցության գործողություններում չկան կամ շատ թույլ են մեխանիզմները, որոնք սոցիալական աջակցության շահառուին շահագրգռեն կամ նրա համար պայմաններ ստեղծեն՝ աշխատաշուկայում ներգրավվելու համար։ Նպաստառուների մոտ 40 տոկոսը 5 եւ ավելի տարիներ օգտվում են աջակցության ծրագրերից, եւ նրանց վիճակը շոշափելիորեն չի բարելավվում։
Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020—2025 թվականների ռազմավարությամբ ոլորտի պատասխանատու լիազոր նախարարությունն առաջնային լուծում է առաջադրել այս հիմնարար խնդրին։ Առաջարկվող նոր գործիքակազմը նախատեսված է համապատասխան կարողությունների ձեւավորմամբ խթաններ ստեղծել շահառուների համար՝ պասիվ նպաստառուից աշխատանքի ձգտողի կարգավիճակին անցնելու համար։
Հանրապետությունում գործող անապահովության գնահատման համակարգը լիարժեք չէ։ Նպաստառուների ցուցակներում ընդգրկվածերի 35—40 տոկոսը իրականում չպետք է այնտեղ լինեին։ Ոլորտի փորձագետների դիտարկումներով՝ նպաստառու լինելու չափանիշներին համապատասխանողների 50 տոկոսը չի կարողանում ընդգրկվել այդ համակարգում, ինչն օրինաչափորեն հանգեցնում է սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության նվազեցմանը, որն էլ, իր հերթին, դանդաղեցնում է աղքատության ծավալների կրճատման գործընթացը։
Հիմնարար այս խնդիրը լուծելու համար հանրային քննարկման ներկայացված ռազմավարությամբ նախատեսվում է բարելավել անապահովության գնահատման մոդելը, ներդնել նոր չափորոշման մեխանիզմ, որը հիմնված կլինի եկամուտների օբյեկտիվ գնահատման վրա։ Սոցիալական արդարությունն ապահովելու համար կներդրվի այդ գնահատումն իրականացնելու թափանցիկ մեխանիզմ, այն կդարձնեն առավել ընկալելի թիրախային խմբերի համար։
Աղքատության հիմնական պատճառներից մեկը կացարան չունենալն է, եւ նախագծում հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական այդ խմբի բնակարանային հարցերի լուծմանը։
2012 թվականից Հայաստանում գործում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որը նախատեսում է տարածքային սոցիալական աջակցության ծառայությունների ձեւավորում։ Սակայն մինչ օրս ստեղծվել է նախատեսվածի միայն կեսը՝ 23 կենտրոն։ Առաջնային է մնում սոցիալական ծառայությունները համապատասխան կարողություններ ունեցող մասնագետներով համալրելու խնդիրը։ Վերջինիս լուծումն առանձնակի կարեւորություն ունի, քանի որ այդ կենտրոններն իրականացնում են կարեւոր գործառույթ՝ մարզերում տեղական սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Ամփոփելով՝ նկատենք, որ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020—2025 թթ. ռազմավարությամբ նախատեսվում է աղքատության փուլային հաղթահարումն իրականացնել տնտեսական կայունացման եւ զբաղվածության խթանման միջոցով։ Իրավական ակտով մշակված են աղքատության հաղթահարման հիմնական քայլերը, որոնց հասնելու են աղքատության կրճատման ծրագրերի իրականացմամբ եւ ներդրմամբ։ Առանձնակի ուշադրություն է հատկացվելու մանկական աղքատության կրճատմանը։
Կորոնավիրուսի համաճարակը նախանշեց ճգնաժամերին դիմակայելու նոր քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։ Ռազմավարության նախագծով առաջարկվում է սննդի բանկի ձեւավորման գաղափարը, որը ենթադրում է պահուստային սննդի պաշարների կուտակում՝ ճգնաժամային իավիճակներին դիմակայելու համար։ Դրա համար կմշակվեն եւ կընդունվեն համապատասխան իրավական կարգավորումները, կներդրվեն համապատասխան ընթացակարգեր։
Սոցիալական աջակցության նոր քաղաքականության եւ որդեգրած գաղափարախոսության շրջանակներում մեխանիզմներ են ներդրվելու ոչ դրամական աջակցության ընդլայնման համար, որը ենթադրում է կրթության, մշակույթի եւ կյանքի այլ դժվարին իրավիճակներում հայտնված անձանց աջակցություն՝ ապահովելով այդ ծառայությունների հասանելիությունը նրանց համար։ Կմշակվեն եւ կներդրվեն զբաղվածության նոր ծրագրեր, որոնք կարիքավորներին կուղղորդեն դեպի աշխատանք։
Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է նաեւ սոցիալական աջակցության ձեւերի ընդլայնում՝ զարգացնելով անհրաժեշտ ծառայությունները եւ ոչ դրամական աջակցությունը՝ թիրախում ունենալով բազմաչափ աղքատության գնահատման բաղադրիչների ապահովումը, ոչ դրամական աջակցությունների ուղղորդումն առավելապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հասարակության մեջ ներառելու, նրանց ինքնուրույնությունը զարգացնելու նպատակով։
Առաջարկվող ռազմավարության նոր սկզբունքները ենթադրում են այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք սոցիալական վատ վիճակում հայտնված ընտանիքների աշխատունակ անդամներին կուղղորդեն դեպի աշխատանք, եւ գործուն միջոցներ կգործադրվեն նպաստից կախվածություն չձեւավորելու համար, քանզի փորձը ցույց է տալիս, որ ֆինանսական աջակցությունը բերում է վիճակի կայունացման, բայց ոչ շոշափելի բարելավման։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO