Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Տարեկան կարտադրվի 50000 միավոր ինքնաձիգ

ՀՀ պաշտպանության նախարարության պահանջարկը կբավարարվի մեկ տարվա ընթացքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս։ Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին։ Շրջայցին մասնակցել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաեւ նանո մանրաթելերի, ինչպես նաեւ նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։
Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա—էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ։ Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը, եւ մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ պաշտպանության նախարարության պահանջարկը։
Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի միջեւ։ Արտադրանքի մի մասը կուղղվի ՀՀ զինված ուժերին, իսկ մյուս մասը կարտահանվի։
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը եւ այն գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաեւ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին։ Նշվել է, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երեւան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։ Տվյալ տարածքները վերանորոգելուց եւ արդիականացված հոսքագծերով համալրելուց հետո կսկսվի 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ, 9x18 մմ եւ 9x19 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրություն, որի արդյունքում նաեւ կավելանան նոր աշխատատեղեր։
ՌԴ «Սպեցմաշինժինիրինգ» ԲԸ-ի հետ կքնվել են մոտ 24 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրության համար ժամանակակից եւ արդիականացված հոսքագծեր ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաեւ խորհրդային արտադրության առկա հոսքագծերը վերանորոգելու վերաբերյալ։
Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի եւ զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։

08-07-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



19-01-2021
Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ ...

19-01-2021
Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ...

19-01-2021
Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ...

19-01-2021
Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO