Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Տիեզերական շրջափուլերի մասին

«Հիմա ժողովուրդներին փոխարինելու են գալիս ազգերը, այսինքն՝ գալիս են մեր ժամանակները»

Պատմաբան, «Հայոց պատմության ուրվագծեր» երկհատորյակի, «Աշխարհաճանաչում» ուսումնասիրության հեղինակ Գուրգեն Կարապետյանի հետ «ՀՀ»–ն զրուցում է պատմության օրինաչափություններից։ Ինչպե՞ս է անցել մարդկությունն իր ճանապարհը՝ հասնելով ներկա ժամանակներին, եւ ի՞նչ սպասել այսուհետ։
–Պարոն Կարապետյան, Ձեր տեսակետն է, որ պատմությունը ճշգրիտ գիտություն է, հարկավոր է իմանալ նրա օրենքներն ու օրինաչափությունները։ Որո՞նք են, ըստ էության, դրանք։
–Պատմությունն ու պատմագրությունը պետք է տարբերել միմյանցից։ Բոլոր բնական եւ հասարակական, ինչպես նաեւ ոգեղեն գիտությունները գործում են մեկ ընդհանուր համակարգի մեջ։ Վերջինս էլ ենթարկվում է առավել բարձր օրենքների։
Մեր առօրյա կյանքում հաճախ օրենքները չեն գործում։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ գրվում են մարդկային չափանիշներով, այսինքն՝ ստեղծվում են, չեն հայտնագործվում։
Նույնը եւ պատմությունը. նրա զարգացումը համապատասխանում է բնական օրենքներին։ Ընդ որում՝ ինչպես ամբողջը, մասը եւս ենթարկվում է դրանց։ Այսինքն՝ ինչպես անհատ մարդն ունի իր զարգացման փուլերը, նույն կերպ եւ՝ մարդկային խմբերը՝ էթնոսը կամ ամբողջական ռասան։ Մարդկությունն իր էվոլյուցիոն ճանապարհին ապրել է սեփական ծնունդը, անցել է մանկության ու պատանեկության շրջանները։ Ներկայումս ավարտվում է պատանեկությունը, եւ սկսած 2012 թվականից՝ մտել ենք հասունության փուլ։
–Այսինքն՝ կանգնած ենք սահմանագծի առաջ, այո՞։
–Մայաներից է եկել շարերի փուլ հասկացությունը. յուրաքանչյուր շար ունի 3600 տարի։ Ըստ աստղագետների եւս՝ 3600 տարին մեկ մեր գալակտիկայում տեղի է ունենում աստղային համակարգերի եւ մոլորակների հատուկ շարվածք։ Մայաները 3600—ամյա այդ շրջափուլը կոչել են տիեզերական տարի։ Իրենց սուրբ գրքերում է գրված, որ 2012 թվականին ավարտվում է տիեզերական եւս մեկ շարը։ Շումերների մոտ առավել մանրամասների ենք հանդիպում. ասում են, որ նյութական արժեքների ժամանակաշրջանին փոխարինելու է գալու առավել բարձր՝ հոգեւոր արժեքների ժամանակաշրջանը։
Այս ամենը փորձենք համեմատել մարդ—անհատի անցած ճանապարհի հետ. մարդը մանուկ հասակում ավելի հոգեւոր է, պատանեկան տարիքում «դառնում» է նյութապաշտ. հետաքրքրվում է բնական գիտելիքներով, տրվում է փողին, սեռական հաճույքներին։ Հասունության շրջանում տեղի է ունենում հակառակը. մտովի «վերադառնում» է, հիշում մանկության տարիները եւ կրկին տրվում հոգեւորին ու հոգեւոր աճ ապրում։ Տեսեք՝ բնավ պատահական չէ, որ ներկայումս ամբողջ աշխարհում կատարվում են այսքան պեղումներ, արվում են հնագիտական լուրջ բացահայտումներ։ Ասել է թե՝ բացահայտում ենք մեր մանկության շրջանի իրողությունները։
–Նոր հազարամյակներում հոգեւորի գերիշխանությունն ի՞նչ կտա մարդկությանը։ Ինչպիսի՞ ճանապարհ է նրան սպասվում։
–Մարդկության պատմության գոնե վերջին 2000 տարին նյութապաշտության ժամանակաշրջան էր, որտեղ «դերակատար» էին ժողովուրդները։ Ժողովուրդը մարդկային խմբերի համախումբ է, որը ձգտում է լուծել սոցիալական խնդիրներ։ Նյութապաշտության փոխարինումն առավել բարձր հոգեւոր արժեքներով նախ եւ առաջ ենթադրում է ժողովուրդների դերի նվազում։ Դրան հակառակ՝ վերելք կապրեն արյամբ միավորված էթնիկական խմբերը՝ ազգերը։ Այսօր իսկ նկատվում է այդ երեւույթը. թեկուզ՝ Եվրոպայի օրինակով. շոտլանդացիները վերականգնում են իրենց պառլամենտը, Ուելսի ժողովուրդը վերագտնում է սեփական լեզուն եւ այլն, եւ այլն։
–Պատահակա՞ն է, որ մեր ժողովրդի պատմության մեջ դասակարգային պայքար չի եղել. դա ինչո՞վ եք բացատրում։
–Հայկական էթնոսի ձեւավորման հիմքում ընկած է հենց արյան գործոնը։ Օրինակ՝ մեր նախարարական տները մեր հին ցեղային միությունների առաջնորդական տներն էին։ Նրանք կառավարում էին այն տարածքներում, որտեղ ապրում էին իրենց ժողովուրդները։ Մարդկանց համար առաջնայինը ոչ թե դասակարգային տարբերությունն էր, այլ արյունակցական կապը։ Ուստի եւ դասակարգային պայքարի պատճառներ, ըստ էության, չկային։ Այդ իսկ պատճառով, կարող ենք ասել, սոցիալական խնդիրներ չենք կարողացել լուծել անցյալում, չենք կարողանում նաեւ հիմա։
–Արդյունքում ի՞նչ շահեցինք եւ ի՞նչ կորցրեցինք։
–Փաստորեն, վերջին ավելի քան 2000—ամյա մարդկության այս վազքին չենք մասնակցել, հետ ենք մնացել։ Ճիշտ է՝ նրան շատ բան ենք տվել այդ ընթացքում. հայերին են պարտական արեւելք—արեւմուտք առեւտրային կապի համար, եվրոպական վերածնունդը սկիզբ առավ հայկական պավլիկյան շարժումից եւ այլն, եւ այլն։ Սակայն դրանք ազգային որակի հարցեր են, ոչ դասակարգային։ Ես բազմիցս եմ ասել. եթե ուզում ենք մեր ազգին ոտքի հանել, խոսել հացի գնի թանկացումից, անհեթեթություն է. ոչինչ չի ստացվի։ Իսկ եթե դրվեն ազգային խնդիրներ, անմիջապես կմիավորվի ու ոտքի կելնի։
Այ, հիմա ժողովուդներին փոխարինելու են գալիս ազգերը։ Այսինքն՝ գալիս են մեր ժամանակները։ Դրվելու են ազգային խնդիրներ։ Սոցիալական խնդիրները մղվելու են հետին պլան։ Նրանք, ովքեր համընթաց կգնան նոր համակարգի սկզբունքներին, կմնան, ովքեր՝ ոչ, կոչնչանան։
–Ո՞րն է լինելու մեր անելիքը։
–Ոչ պրոֆեսիոնալ մակարդակով շատ են քննարկում, թե արդյոք հայ ազգն ունի՞ համամարդկային նպատակներ։ Միանգամից ասեմ. բնության մեջ գոյություն չունի որեւէ համակարգ, լինի ցածրակարգ կենդանի օրգանիզմ, թե գերագույն էակ, որ չուենա իր առջեւ դրած համատիեզերական նպատակներ։ Առավել եւս՝ մի ազգ, որը կանգնած է մարդկության ձեւավորման ակունքներում։
Հայաստանը Երկիր մոլորակի՝ տիեզերքի հետ կապի կարեւորագույն կենտրոնն է։ Տիեզերական ինֆորմացիան Արարատ սարով իջնում է Հայաստան եւ այստեղից տարածվում ամբողջ աշխարհում։ Իսկ տարածքը եւ տվյալ էթնոսը՝ մարդաբանական խումբը, խստորեն կապված են։ Տարածքը չի կարող իր նշանակությանը ծառայել առանց էթնոսի։ Ինչպես եւ էթնոսը չի կարող գոյատեւել առանց սեփական տարածքի։ Նրանք կապված են կենսաէներգետիկ դաշտերով։
Անգամ մեր նշած՝ ժողովուրդների ժամանակներում շատ լավ երեւում է հայ էթնոսի խաղացած դերը համամարդկային էվոլյուցիայի ապահովման գործում։ Անգամ Հայաստանից եղած արտագաղթերը, բնական, թե արհեստական, համապատասխանում են մարդկային էվոլյուցիոն զարգացումների առանձին փուլերին։ Արիական ցեղերի արշավանքները հանգեցրին մարդկության մանկության շրջանի ձեւավորմանը, երբ աշխարհով մեկ տարածվում էին հոգեւոր արժեքներ։ Այդպես եւ հետագա ժամանակահատվածներում։ Գիտակցաբար, թե ոչ, մենք կատարում ենք մարդկության թռիչքային զարգացումն ապահովելու գործառույթը։ Պարզապես մեր խնդիրն է իմանալ պատմության օրինաչափությունները, առավել ճիշտ ու գիտակցված կազմակերպել ու կառավարել մեր կյանքը, որպեսզի մարդկության զարգացումն ապահովելով՝ չխոչընդոտենք ու չվնասենք ինքներս մեզ։
–Բնական կատակլիզմները, որ միանգամից այսքան շատացան, ինչի՞ մասին են խոսում։
–Մարդկության զարգացումը տեղի է ունենում փոփոխություններով, որոնք ուղեկցվում են կատակլիզմներով։ Ինչպես ասացինք, 3600 տարին մեկ գալիս է տիեզերական գարունը։ Այն սկսվում է մրրիկներով, ռադիացիոն ֆոնի բարձրացումով, փոթորիկներով, ջրհեղեղներով։ Սա էլ է բնական օրենքի դրսեւորում. հիվանդ օրգանիզմները պետք է մեռնեն, որպեսզի տեղ բացվի նորերի համար։ Տիեզերական տարում մեռնում են իրենց սպառած տեսակները։ Եվ այդ փոփոխությունները որպեսզի հախուռն ու անկազմակերպ չընթանան, պետք է ուենենան իրենց կայունության կետը։
1974—75 թթ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան հրապարակել է կլիմայական քարտեզների ատլաս, որում երեւում է, որ երկրագնդի ողջ պատմության ընթացքում անվերջ փոփոխվել են կլիմայական գոտիները, եւ միակ տարածքը, որ մնացել է անփոփոխ բարեխառն կլիմայական գոտում, Հայկական լեռնաշխարհն է իր փոքր շրջակայքով։ Փաստորեն, մեր երկիրն է հենց այդ կայունությունն ապահովող կետը։
–Տիեզերական այս նոր շարում մարդկային ինչպիսի՞ որակներ անհրաժեշտ կլինեն։
–Հավանական է՝ լինեն անգամ ֆիզիկական փոփոխություններ։ Մայաները գրում են, որ ծնվելու են սպիտակ ընձառյուծի կիսաաստվածային երեխաներ, ովքեր իրենց մտքի զորությամբ կարողանում են ազդել շրջապատի վրա։ Կնշանակի՝ մարդու կողմից սեփական ուղեղի օգտագործման աստիճանը կբարձրանա։ Նման պայմաններում, բնականաբար, կփոխվեն նաեւ բարոյական արժեքները։
–Իսկ ինչպիսի՞ արժեքային համակարգի մասին կարող է խոսք լինել։
–Ինչպես ասացի, նյութական արժեքները տեղի են տալու։ Օրինակ՝ հին արիական համակարգում հետեւյալ կերպ էր՝ աշխատավոր զանգվածն ամենից բարեկեցիկ ապրողն էր։ Կարծում էին՝ քանի որ նա նյութի հետ է զբաղվում, նրա նյութական պահանջներն էլ մեծ պետք է լինեն։ Զինվորականությանն ավելի քիչ էր տրվում։ Իսկ քրմական դասը ստանում էր նվազագույնը, չնայած ինքն էր ղեկավարում երկիրը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

09-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO