Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՊՆ


Ենթասպաները եւս կօգտվեն սոցիալական աջակցության ծրագրերից

Փոփոխություններ կկատարվեն կառավարության համապատասխան որոշման մեջ

Օրենքների կիրարկման ժամանակ պարբերաբար ի հայտ են գալիս բացեր, որոնց շտկումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Երբ նման կարգավորումներն առնչվում են Հայաստանի Հանրապետության սահմանը պահող զինծառայողի իրավունքներին, առանձնակի կարեւորություն են ստանում։
Օրենսդրական առկա բացը շտկելու համար ՀՀ պաշպանության նախարարությունը մշակել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար կառավարության 2014 թ. թիվ 145—Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Մասնավորապես, այդ որոշման 31—րդ հոդվածի 2 ենթակետը խոչընդոտներ է առաջացնում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում հերթապահություն կատարող այն զինծառայողների համար, ովքեր ունեն ավագ ենթասպայական կոչում, սակայն նշանակված են շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոնների, այսինքը՝ ցածր պաշտոններում։
Վերոհիշյալ կարգով կարգավորվում են իրենց անապահով համարող ընտանիքի՝ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառելու հետ կապված հարաբերությունները եւ հաշվառվելու համար անհրաժեշտ տվյալների ներկայացման գործընթացը։
Փոփոխության ենթարկվող կետում ասվում է, որ ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների դրամական ապահովությանն ուղղված միջոցները՝ զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի հիման վրա։ Մյուս կողմից էլ՝ ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոն զբաղեցնող զինծառայողի նկատմամբ այդ իրավունքը չի գործում, ինչն արդարացված չէ։
Իրավական կարգավորմամբ ցածր պաշտոններ զբաղեցնող ավագ ենթասպայական կազմի ներկայացուցիչները նույնպես կօգտվեն այդ արտոնությունից, որը հնարավորություն կտա վերջիններիս անհրաժեշտության դեպքում օգտվել նաեւ սոցիալական աջակցության այդ ծրագրից։ Փաստորեն, գործող իրավական կարգավորումը խոչընդոտում է սահմանին կանգնած զինծառայողների այս խմբին՝ լիարժեք իրականացնելու այդ իրավունքը։ Պետական սահմանը պաշտպանելու համար տրվող գումարը հաշվառվում էր նրանց ընտանեկան ամբողջական եկամտի մեջ՝ բարձրացնելով եկամտի չափը եւ զրկելով ընտանիքին սոցիալական աջակցության ծրագրից օգտվելուց, այն դեպքում, երբ նույն կարգավիճակում գտնվող մյուս զինծառայողներն օգտվում են այդ արտոնությունից։
Պարզվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ վերոհիշյալ իրավունքներից չեն կարողանում օգտվել ավագ ենթասպայական կոչում ունեցող կազմի, զինվորական կոչում ունեցող եւ շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող 89 զինծառայողներ։

09-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO