Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2020
ՍՈՑԻՈՒՄ


Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները

Կառավարությունը կերկարաձգի 1.2 մլրդ դրամի վկայագրերով բնակարանների ձեռքբերման ժամկետները

1988 թ, Սպիտակի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը 30 տարի անց վերջապես լուծում է ստանում։ Բնակարանների կարիք ունեցող վերջին՝ 453 ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի գործադիրը մարզպետարանների միջոցով հարցում էր իրականացրել շահառուների շրջանում։ Վերջիններիս կեսը՝ 227 ընտանիք, նախընտրել էր բնակարան ձեռք բերելու համար վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունն ընդունեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ որոշումը։
Կատարված հաշվարկների եւ գնահատականների հիման վրա որոշվել էր, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ընտանիքներին կհատկացվեն մոտ 1.2 մլրդ դրամի վկայագրեր։ Այդ գումարից 535.587 հազար դրամը հատկացվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրերի ձեռքբերման համար, 674.932 հազար դրամը տրամադրվել է Լոռու մարզի 121, իսկ 81.053 հազար դրամը՝ Արագածոտնի մարզի կարիքավոր 16 ընտանիքներին։
Բնակարանների գնահատման համար հիմք են ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ սահմանված նորմաներին համապատասխան քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքներին հասանելիք բնակարանի մակերեսը եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները։ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում այն մեկ քառակուսի մետրի համար կազմում է 80600, Լոռու մարզում՝ 75750 հազար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների համար՝ 80250 դրամ։
Վկայագրերում բնակարանների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել այն տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումների պատճառով Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները դիմել են կառավարությանը 6—ամսյա ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
2019 թ. գործադիրի ընդունած որոշման մեջ ասվում էր, որ դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 1—ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Կառավարությունը որոշել է բավարարել մարզպետների խնդրանքը եւ երկարաձգել գործող որոշման ժամկետները։ Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հոկտեմբերի 1—ի ժամկետը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 1—ը։ Նախագծի մեկ այլ կետով սահմանված 6–ամսյա ժամկետի փոխարեն բոլոր շահառուներին հնարավորություն է տրվել մինչեւ նոյեմբերի 1—ը վկայագրերով ձեռք բերել բնակարանները։
Աղետի հետեւանքով տուժած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար 2008—2018 թթ. պետությունը հատկացրել է 65 մլրդ դրամ՝ լուծելով 5396 ընտանիքներից 4839—ի բնակարանային խնդիրները։ 2018 եւ 2019 թթ. պետության հատկացրած 1 մլրդ դամը գերազանցող գումարով եւս 105 ընտանիք ապահովվել է բնակարաններով։
Գործադիրը միայն այս տարվա համար այդ նպատակով նախատեսել է 3 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա վերջնականապես լուծել երեք տասնամյակից ավելի ձգձգվող խնդիրը։ Հիմնահարցի լուծմանը սպասում է տնակներում ապրող աղետյալների արդեն երկրորդ սերունդը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-07-2020





20-10-2020
Թշնամին մեկն է, եւ մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի
Թուրքիայի կողմից Ադրբեջանի «գաղութացման» գործընթացը կշարունակվի

Մենք առիթով ...


20-10-2020
Թիկունք հայոց բանակին
«Մի տեղ պատրաստվում էին թաղել եկեղեցում մեռած երիտասարդին։ Նրա ...


20-10-2020
Իսրայելա-թուրքական սպառնալիք Արցախում՝ ընդդեմ Իրանի
Թեհրանն արդեն զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ...


20-10-2020
ՊԲ-ն ռազմի բոլոր կանոններով հաջող ռազմագործողություններ է վարում ագրեսոր եռյակի դեմ
Պետք է միշտ հիշել, որ մեր դիմաց քաղաքակրթությունից 100 ...


20-10-2020
Անվտանգային հարցն այս պահին տնտեսականից առաջնահերթ է
Կանխարգելվում է թշնամական երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով ...


20-10-2020
Էրդողանի մյուս երեսը
Գիրք, որը բացահայտում է ճշմարտությունը ձմերուկ վաճառողի մասին



20-10-2020
Գազանը պատերազմ է վարելու սրբերի դեմ
Հայտնության գրքի տասներեքերորդ գլխում գրված է, որ «գազանը» համաշխարհային ...



20-10-2020
Առաջինը Թուրքիան է խոչընդոտում հումանիտար զինադադարի հաստատմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ առաջինը ...

20-10-2020
Հյուրընկալվել է Տավուշի թեմի առաջնորդը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

20-10-2020
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

20-10-2020
Մխիթարյանի հարվածային խաղը
«Իմ երկիրն իմ սրտում է». սոցիալական ցանցում այդպիսի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO