Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի եւ ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ եւ արդյունավետ շրջան։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների փորձով։ «Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով»,–ասել է վարչապետը՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման առումով կարեւորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Երեւանում։ Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ քաղաքական բարձր մակարդարկի հարաբերությունների փաստը եւ շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար։
Վարչապետն ԱՄԷ—ի կառավարությանը շնորհակալություն է հայտնել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար եւ վստահությամբ նշել, որ համավարակը կհաղթահարվի սերտ համագործակցության շնորհիվ։
Իր հերթին Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին եւ ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար եւ հավելել, որ հետագա գործունեության ընթացքում էլ շարունակելու է ջերմ կապեր պահպանել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ։ Դեսպանի խոսքով՝ տպավորված է ՀՀ կառավարության երիտասարդ անդամների արդյունավետ գործունեությամբ, ինչի արդյունքում նախորդ տարվա ընթացքում երկրում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, իրականացվում են խորը բարեփոխումներ մի շարք ոլորտներում։ Մուհամմադ Իսա Ալ Զաաբի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում աճ է արձանագրվել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեջ։ Պարոն Զաաբն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը եւս շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության եւ օդային հաղորդակցության ոլորտներում։ Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակելու է Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումն ու դրանց ընդլայնումը։ Նա նաեւ դրվատանքով է խոսել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին։
Զրւցակիցները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համավարակից հետո երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տարբեր ուղղություններով գործակցությունը կշարունակի զարգանալ ու առաջընթաց ապրել։

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO