Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Գիտությունը՝ որպես տնտեսության արդիականացման բանալի

Մեր գիտնականներն այսօր միջազգային նշանակության գիտական արտադրանք են տալիս։ Չափանիշներ կան, որոնցով որոշվում է տվյալ երկրի գիտության արդյունավետությունը։ Մեկը միջազգային գիտական հանդեսներում տպագրվող բնակչության մեկ շնչին բաժին ընկնող հոդվածների թիվն է։ Այս առումով մեր գիտնականները առաջնային տեղերում են աշխարհի մասշտաբով։ Իսկ ԱՊՀ տարածաշրջանում նրանք իրենց արդյունավետությամբ հավասարվում են Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Սա բնական է, ոչ ոք չի կասկածում մեր ժողովրդի գիտական ներուժին։
Բայց կա մի կարեւոր խնդիր. արդյոք գիտական այդ ներուժը ծառայեցվե՞լ է հզոր եւ բարեկեցիկ երկիր ստեղծելու գործին։
Իսկ աշխարհում երկրները հզոր են դառնում եւ բարեկեցիկ կյանք ապահովում սեփական ժողովրդի համար առաջին հերթին հենց գիտության նվաճումներն օգտագործելու ճանապարհով։ Անգամ՝ այլ երկրների գիտության նվաճումները։ Պարզապես գնում են դրանք՝ գիտական հայտնագործություններն ու նորարարությունները եւ կիրառության մեջ դնում սեփական երկրում։ Ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արեց Ճապոնիան։ Գնեց ամերիկացի գիտնականների նորարարական մտքի արդյունքները, դրանք ներդրեց իր երկրում ու տնտեսական զարգացման սեփական մակարդակով ձեռնոց նետեց հենց նույն երկրին՝ ԱՄՆ—ին։
Հիմա մեր գիտնականն էլ է համաշխարհային մակարդակով նկատելի արդյունք ստեղծում։ Սակայն այն չի ներդրվում տնտեսության մեջ։ Այսպես է՝ գիտությունն իր համար է զարգանում ու գնում սեփական ճանապարհով, տնտեսությունն էլ իր վախվորած քայլերն է անում։
Բնականաբար, մեր երկրում զարգացողը պետք է լիներ հիմնարար գիտությունը, ոչ կիրառականը։ Եվ հենց այդպես էլ կա։ Հիմնարար գիտության խնդիրներով զբաղվող գիտնականը հիմնականում ֆինանսավորվում է միջազգային դրամաշնորհներով, մասնակցում է միջազգային ծրագրերին ու սեփական մտքի արդյունքն էլ հանձնում իրեն փող տվողին։
Հարցը, թե ինչո՞ւ մենք ինքներս չենք փորձում մեր տնտեսության զարգացման գործում ներգրավել մեր գիտնականին, օգտագործել նրա միտքը, բազմիցս է բարձրացվել։ Կամ այսպես ձեւակերպենք՝ ինչո՞ւ տնտեսությունը պատվեր չի տալիս իր գիտնականին։ Կամ որ նույնն է՝ ինչո՞ւ չենք ստեղծում պայմաններ, որպեսզի մեր երկրում զարգանա նաեւ կիրառական գիտությունը։ Այն գիտությունը, որը երկրի կյանքում կունենա գործնական նշանակություն, նրա արդյունքը կօգտագործվի տնտեսության այս կամ այն բնագավառում եւ կծառայի մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։
Պատասխանները եղել են տարբեր, տարբեր դիտանկյունով է նայվել հարցին։ Սակայն ընկալումը միանշանակ է՝ խնդիրը կա. այն պետք է լուծվի։ Իսկ լուծման համար կա համընդհանուր մեկ տարբերակ՝ տնտեսությունը, կամ որ նույնն է՝ բիզնեսը, պետք է պատվեր տա գիտութանը։ Գիտությունը չպետք է դիտարկվի ոլորտ, որը բարեգործությունների կարիք ունի։ Գիտությունը պետք է դիտարկվի ոլորտ, որտեղ կարելի է կատարել ներդրումներ ու շահույթ ստանալ։
Բայց գիտական նորարարությունների ոլորտը ռիսկային է, եւ բիզնեսը երկյուղում է մտնել այնտեղ։ Դրա համար էլ կա համաշխարհային փորձը՝ պետությունն ինքն է ստեղծում վենչուրային եւ համանման ներդրումային հիմնադրամներ, առաջին խոշոր գումարն ինքն է ներդնում այնտեղ ու մեղմացնում գործարարի ռիսկը։
Սակայն մեր երկրում դա չի արվել։ Չի արվել երեկ, այսօր էլ չի արվում։ Հիմնականում պատճառաբանվում է, որ դրա համար անհրաժեշտ են երկար փողեր։ Իսկ մեր պետությունը երկար փողեր չունի, որ ներդնի նման հիմնադրամներում ու սպասի, թե, Աստված գիտի, երբ է ինչ—որ ծրագիր հաջողելու։
Մնում է ամեն ինչ թողնել գործարարի հույսին։ Գործարարն էլ չի մտնում նման բեռի տակ։ Նաեւ նա չունի գիտությանը պատվեր տալու ավանդույթը։
Հիմա՝ կրթության մասին, քանզի գիտությունն ու կրթությունը քույր ու եղբայր են։
Կրթությունն էլ է այսօր ապրում սեփական տրամաբանությամբ, սեփական ոլորտային գործերն է առաջ տանում։ Մեր բուհերն էլ չեն մտահոգվում, որպեսզի պատրաստեն այն մասնագետին, որի կարիքն ունի տնտեսության այս կամ այն ճյուղը։ Կամ այն մասնագետին, որն անհրաժեշտ է աշխատաշուկային։
Իսկ դրա համար աշխատաշուկայի շահերը ներկայացնող գոնե հիմնական կազմակերպությունը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (առանձին կազմակերպությունների մասին չենք խոսում), պետք է աշխատի կառավարության, նաեւ բուհերի հետ, որպեսզի նաեւ իրենց գիտությամբ ձեւավորվեն պետական պատվերով սահմանված մասնագիտությունները։
Իսկ միության նախագահ Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ՝ այս հարցում իրենց համագործակցությունը բուհերի հետ դեռեւս չի կարելի համարել հաջողված։ Առավել արդյունավետ է համագործակցությունն ուսումնարանների ու քոլեջների հետ։ Փոխադարձ համաձայնությամբ է ձեւավորվում մասնագիտությունների այն ցանկը, որոնք ուսուցանվում են այս հաստատություններում։
Մի բան էլ. միությունը վերջին տարիներին հարց է բարձրացնում նաեւ, որպեսզի բուհերում գրվող մագիստրոսական եւ թեկնածուական թեզերը վերաբերվեն այն թեմաներին, որոնց պահանջը զգում է տնտեսությունը։ Եվ, փառք Աստծո, կարծես սայլը տեղից սկսել է շարժվել։ Արդեն գրանցվում են համատեղ աշխատանքի հաջողված փորձեր։ Անգամ որոշ բուհերում մագիստրոսական եւ թեկնածուական թեզերի թեմաները տրամադրում է հենց միությունը, իրենք էլ օգնում են, համաղեկավարում գրվող աշխատանքները։ Մի խոսքով՝ արվում է ինչ որ բան, որպեսզի գործնական գիտելիքներ ներառող թեզեր պաշտպանվեն։ Հատկապես գոհ են Գավառի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ իրենց ունեցած համագործակցությունից։
Թե չէ տարեկան գրվող 1000—ից ավելի, ասենք, մագիստրոսական թեզերի մեջ մեկ—երկուսը չէին լինում, որ կապ ունենային իրականության հետ։ Իսկ մագիստրոսների մի 25 տոկոսն էլ բավարարեին, թե չբավարարեին շուկայի պահանջները եւ համապատասխան աշխատանքի անցնեին։
Անշուշտ, հուսադրող իրողություն էր, ինչ եղավ վերջերս, երբ կառավարությունը մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին պատվիրեց կորոնավիրուսային տեստերի արտադրություն։ Եվ մեր երկրի գիտական հաստատությունը հաջողությամբ կատարում է պատվերը։
Հուսանք, որ այս գործընթացը շարունակություն է ունենալու։ Այսօր՝ պետությունը, վաղը նաեւ առանձին մասնավոր տնտեսական կառույցներ հայացքներն ուղելու են մեր գիտնականին ու նրա հետ միասին են իրականացնելու տնտեսության արդիականացման իրենց ծրագրերը։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO