Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը

Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային արձակուրդները

Հանրապետությունում ներկայումս կիրառվող կրթության բովանդակային չափորոշիչները հնարավորություն չեն տալիս ապահովել հավասար կրթամակարդակ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի համար, չեն նպաստում նաեւ ուսուցիչների եկամուտների հավասարաչափ բաշխմանը։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի 38690 ուսուցիչների 10 տոկոսը կազմող աղքատների մեծամասնությունն ապրում է գյուղական բնակավայրերում։ Այս երեւույթն իր ազդեցությունն է թողնում նաեւ ուսումնառության վրա, եւ գյուղական վայրերում այն զիջում է քաղաքային վայրերի մակարդակին։ Օրինակ՝ 12—րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին արդյունքը քաղաքներում 14.3 տոկոս է, այն դեպքում, երբ սահմանամերձ եւ հեռավոր գյուղական վայրերում համապատասխանաբար 12.1 եւ 11.9 տոկոս է, եւ այդ ցուցանիշները տարեցտարի նույն համամասնությամբ վատանում են։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակած եւ հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական չափորոշիչներով նախատեսվում է նաեւ վերոհիշյալ խնդրի լուծումը։ Սակայն երկրում հիմնական խնդիրը մնում է կրթության գործընթացի բովանդակային փոփոխությունը։
Նախագծով առաջարկվում է կրթության բովանդակության ձեւավորման հիմքում դնել կարողությունների վրա հիմնված մոտեցումը, որը կարեւորում է ոչ թե այն գիտելիքները եւ կարողությունները, որոնք սովորողը պետք է ձեռք բերի, այլ այն հիմնական առանցքային ունակությունները՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ, որոնց պետք է տիրապետի սովորողն իր կրթական խնդիրները լուծելու, արդի աշխարհում արդյունավետ գործելու համար։
ԿԳՄՍ նախարարությունը կարողությունների սահմանման համար վերցրել է Եվրոպայի խորհրդի առաջադրած ժողովրդավարական մշակույթի իրավասությունները։ Նոր չափորոշիչներով որոշվել է սահմանել 7 ուսումնական բնագավառ՝
–Հայոց լեզու եւ գրականություն,
–հայրենագիտություն,
–օտար լեզու,
–բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ),
–հասարակություն, հասարակական գիտություն,
–արվեստ եւ արհեստ,
–ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն։
Առաջարկվող նախագծով դպրոցներին կտրվի հնարավորություն հենքային՝ օրինակելի ուսումնական պլանների հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլանը։ Այն թույլ կտա մեծացնել ուսումնական հաստատությունների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը՝ սեփական որոշումներով դրանց կազմումը։ Սակայն պետությունն ինքնավարության հնարավորության ընդլայնմանը զուգահեռ սահմանել է չորս պարտադիր առարկա, որպես պետական պարտադիր բաղադրիչ, որոնք պետք է ունենան երաշխավորված ժամաքանակներ բոլոր դպրոցներում։ Դրանք են՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն եւ գրականություն։
Տարրական դասարաններում ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման նպատակով 3—րդ եւ 4—րդ դասարաններում երկու շաբաթով կրճատվել է նաեւ տարեկան նվազագույն ուսումնական շաբաթների թիվը, որի արդյունքում կերկարացվեն վերջիններիս գարնանային եւ աշնանային արձակուրդները։
Չափորոշիչներում ավելացվել է անհատական բաղադրիչի մասնաբաժինը, որն աշակերտներին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։ Այն շատ կարեւոր է ավարտական դասարանների աշակերտների համար, որոնք հնարավորություն են ստանում իրենց համար ձեւավորել անհատական դասացուցակ եւ ուղեծիր։ Համադրելով կրեդիտային համակարգի ներդրման ծրագրի հետ, որը հնարավորություն կտա սովորողին ճկուն ձեւաչափով ներգրավվելու համայնքում գործող տարբեր ուսումնական հաստատություններում՝ կրեդիտային համակարգի միջոցով ապահովելով այդ արդյունքի գրանցումը հանրակրթական ուսումնական հաստատության կողմից։
Փաստաթղթով նախատեսվում է հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները եւ չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը կսահմանվի առանձին միասնական կարգով։ Միավորային գնահատման համար կիրառվելու է 10 միավորային սանդղակ, որի որեւէ թիվ անբավարար գնահատական չի լինի, եւ յուրաքանչյուր նիշ կնկարագրի աշակերտի հաջողության որեւէ մակարդակը։ Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները. սկսվում է 1 միավորից եւ չունի անբավարար սանդղակ։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, նկատելով, որ ձեւավորվող գնահատման համակարգը ներդրված է դեռ 2004 թվականից, սակայն լիարժեք չի գործել, հայտնեց, որ 30—35 հոգանոց դասարանում 22 ժամվա ընթացքում ձեւավորվող գնահատական իրականացնելը լուրջ բեռնվածություն է իրենից ներկայացնում, եւ պետք է նախագծով այդ խնդիրը նույնպես լուծել։ Վերջինս գտնում է, որ փաստաթղթում սահմանված վերջնարդյունքների թիվը պետք է քչացվի, եւ վերանայվի դրանց համամասնությունը։ Որպես օրինակ՝ նշեց նախագծի այն դրույթը, որով ֆինանսական կրթության համար կա 10, իսկ բնապահպանական կրթության համար՝ 3 վերջնարդյունք, այն դեպքում երբ բնապահպանությանը նախագծով առաջնայնություն է տրված։ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ փաստաթղթում չկան դասավանդման սկզբունքներ, բայց կան գնահատման սկզբունքներ, սակայն դասավանդումը, գնահատումը եւ վերջնարդյունքը եռամիասնություն են, եւ առաջարկեց փոփոխություններ անել նախագծում։
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է նաեւ առարկայական չափորոշիչներ, որոնք առաջիկայում ներկայացվելու են հանրային քննարկման։ Դրանք փորձարկվելու են առաջիկա ուսումնական տարվա ընթացքում։
Առաջարկվող չափորոշիչների նախագիծը հնարավորություն կտա ստանալ ուսումնական նյութի եւ դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի համադրություն, որը հնարավորություն է տալիս աշակերտին հասկանալ, սովորել եւ կարողանալ կիրառել այն։ Դպրոցներին հնարավորություն կտրվի ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել՝ ուսումնական հաջողությունը գրանցելու, բացթողումները տեսնելու եւ դասավանդման ընթացքում դրանք հաշվի առնելու համար։
Չափորոշիչների ընդունմամբ գնահատման քանակական եւ որակական եղանակների միջեւ որակական գնահատման տեսակարար կշիռն էականորեն կբարձրանա՝ նպաստելով սովորողների հաջողությունների եւ բարելավման ուղղությունների որակյալ նկարագրությանը։ Փաստաթղթի ընդունման արդյունքում կմեծացվի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսավորումը՝ աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաեւ խմբակների ֆինանսավորման հնարավորություն ընձեռելով, իսկ անհատական բաղադրիչի ներդրումը հնարարություն կտա ունենալ յուրաքանչյուր աշակերտի կարիքներին եւ պահանջներին ուղղված կրթության կազմակերպում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO