Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՊՆ


Առաջին անգամ հայկական ԱԹՍ-ներ են կիրառվել մարտական պայմաններում

Հայ զինվորները խոցեցին Ադրբեջանի ամենաթանկ, ամենամեծ ու կարեւոր անօդաչուն

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինված ուժերն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններին գրանցվող միջադեպերի ժամանակ բավական ակտիվորեն օգտագործում են իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր ինչպես հետախուզական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներ լուծելու նպատակով։  
Ստանալով իրենց հետաքրքրող տեղեկությունները մեր զորքերի թիկունքում, ինչպես նաեւ առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ, թշնամական ստորաբաժանումները փորձում են պլանավորել իրենց հետագա գործողությունները։ Հենց դրան էին երեկ ձգտում ադրբեջանցիները՝ օդ հանելով իրենց ամենաթանկարժեք ու կարեւոր անօդաչուն՝ «Elbit Hermes 900»-ը, որն իրենից կրակի կառավարման համակարգ է ներկայացնում եւ հետախուզական ԱԹՍ է։ Այն, ի դեպ, Ադրբեջանի ամենամեծ անօդաչուն է։
Անհնարին ոչինչ, սակայն, այս աշխարհում չկա։ Պատմությունը չի հիշում դեպքեր, երբ այս կարգի ԱԹՍ է խոցվել, բայց երեկ Հայաստանի հակաօդային պաշտպանության մարտիկները խոցեցին այն հրթիռով՝ հաստատելով իրենց պրոֆեսիոնալ բարձր կարգն ու աննկուն կամքը։
Մարտավարական այս խոշոր անօդաչու թռչող սարքը, որն արտադրում է իսրայելական «Elbit Systems» ընկերությունը, որոշ գնահատականներով արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Եվ դատելով այն փաստից, որ դրանք Ադրբեջանում գտնվում են պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցող գործողություններին, բանակից բացի, մասնակցում է նաեւ այդ ծառայությունը։ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն ոչնչացնում են թշնամականը, այլեւ ստեղծում են սեփականը եւ դրանց միջոցով հակառակորդին պարտադրում սեփական կամքը։ Նրանք առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել են հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր։
«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր։ Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում եւ փայլուն արդյունքներ գրանցեցին։ Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,–գրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիեւի, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել են նաեւ բանակի գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը եւ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոեւը։

15-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO