Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ձկներն «անհաջող թռիչքի» մեջ են

Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների բարձրությունը խանգարում է կենդանիների տեղաշարժին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին մոտ Վեդիի ջրամբարի համար կառուցված ջրընդունիչ կայաններն իսկական պատուհաս են դարձել ձկների համար։ Երեք մետրանոց ամբարտակներն արհեստականորեն խոչընդոտում են կենդանիների բնականոն տեղաշարժին։
Ամբարտակի բարձրությունը կառուցապատողների «մտքի թռիչքի» արդյունքն է՝ գետում ձկները պատվարի վրայով ցատկելու անհաջող փորձեր են անում։ Բնապահպան—լրագրող Նարինե Կիրակոսյանը կատակում է՝ ձկներն ըստ կառուցողների պետք է որ թռիչքների օլիմպիական չեմպիոններ լինեն, չնայած այստեղ ոչ մի չեմպիոն չի հաջողի, առանց տիեզերական գրավիտացիայի։ Գետի վերին հոսանքներ գնալու համար ձկներն օգտվում են այս անհաղթահարելի պատվարից, չնայած այն բանին, որ նոր կառուցված ոռոգման համակարգն ունի միջազգային պահանջներին համապատասխանող ձկնուղի։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտության, էկոտուրիզմի եւ էկոկրթության բաժնի պետ Սմբատ Ղարիբյանը նկատում է. «Երկու տարի առաջ Արարատի մարզի Վեդիի ջրամբարի համար կառուցվեցին երկու ջրընդունիչ կայաններ՝ Վեդի եւ Խոսրով գետերի վրա։ Այս երկու ջրընդունիչ կայաններում ջուրը կուտակվում եւ խողովակներով գնում է դեպի Վեդիի ջրամբար։ Խնդիրը ոչ թե ջրամբարն է առաջացնում, այլ ջրընդունիչ կայանների ամբարտակները, այստեղով ձուկը չի կարողանում բարձրանալ վերեւ։ Ցատկում ու նորից ընկնում են ջուրը։ Պետք է նոր լուծում գտնել, որպեսզի ձուկը կարողանա բարձրանալ հենց ամբարտակներով։ Իմ առաջարկն էր՝ երեք մետրը փոխարինել մեկ մետրանոց կասկադատիպի ամբարտակներով, որպեսզի ձուկը կարողանա կասկադները հաղթահարելով գնալ դեպի գետը։ Կառուցվել է նաեւ ձկնուղի, բայց ձուկը այստեղով չի գնում, գետի հիմնական հոսքը ամբարտակով է գնում»։
Ս. Ղարիբյանի խոսքով՝ գետում մոտ 9 տեսակ ձուկ կա, այս պահին 4—5 տեսակ է պահպանվել։ Սրանց մեջ է նաեւ կարմրախայտ ձկնատեսակը։ Որպես կանոն ձվադրում անում է բարձրադիր վայրերում, սակայն երբեմն գարնան հեղեղումների հետ իջնում է ներքեւ ու այլեւս վերեւ բարձրանալու հնարավորություն չի ունենում։ «Ձկներն իջնում են ներքեւ՝ դեպի ձվադրավայրեր, որտեղից այլեւս չեն կարողանում բարձրանալ նույնիսկ մայրական վտառները։ Ամառվա այս սեզոնին, երբ գետը սկսի ցամաքել, ոչնչացման վտանգի առաջ կկանգնեն ե՛ւ մեծ ձկները, ե՛ւ մանրաձուկը։ Խնդրի մասին բազմիցս խոսվել է։ 2019 թվականին «Ջրառը» մեզ պատասխանեց, որ համապատասխան գումար այդ տարվա համար չկա։ Բյուջեում կընդգրկեն եւ լուծում կտան 2020 թվականին»,–մեկնաբանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտության, էկոտուրիզմի եւ էկոկրթության բաժնի պետը՝ շեշտելով, որ եթե ջրընդունիչ կայանների խնդիրը չլուծվի, ժամանակի ընթացքում գետում այլեւս ձուկ չենք ունենա։
Խնդրի շուրջ ծագած բողոքները հասել են նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։ Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը տեղեկացրեց, որ ամբարտակների հարցը իրենց տեսադաշտում է, քննարկման փուլում է։ Կքննարկվի նաեւ նախագծային փոփոխությունների մասին հարցը։ «Ջրպետկոմի հետ եւս բանակցություններ են ընթանում, այս պահին վերջնական լուծումներ տալու մասին խոսել չեմ կարող, բայց հույս ունեմ, որ այս հարցում վերջնական հանգուցալուծում կունենանք։ Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,–նշեց Վ. Ջիլավյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հ. Գ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թ. մարտին։ Ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցմամբ դրա իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հեկտարով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20—25 տոկոսով, կնվազի Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը, կբարձրացվի մշակաբույսերի բերքատվությունը, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0 մլն կվտ/ժամ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ 75 մլն եվրո վարկային միջոցներ։

15-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO