Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Մինսկում կայացել է վարչապետ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Մինսկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում եւ անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը։
«Անկեղծ ասած, ԵՏՄ—ում կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել։ Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական սահմաններում կան խոչընդոտներ։ Արդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարում։ Թվում է, թե սահմաններ չկան եւ սահմանին լարվածությունը չափազանցված է։ Դուք դա ինձնից վատ չեք զգում։ Հետեւաբար, անելիքներ կան։ Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը հստակ քայլ էր ԵԱՏՄ տարածքում հարաբերությունների խորացման գործում։ Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ։ Տեղի են ունեցել կարծիքների լուրջ փոխանակումներ։ Որքան ես տեղեկացա, Դուք այդ հանդիպման շարժիչ ուժն եք եղել»,–ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ Բելառուսը եւ Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում։ «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները։ Միգուցե ղրղզները նույն իրավիճակում են, չնայած գուցե դրանք մի փոքր ավելի պարզ են։ Մենք ածխաջրածնային պաշարներ չունենք։ Դա մեզ համար ավելի դժվար է։ Նույնիսկ գների անկմամբ Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն։ Մենք այդ հնարավորությունները չունենք»,–նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Երկար ժամանակ մենք չենք հանդիպել կորոնավիրուսի պատճառով։ Հուսով եմ, որ մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունի, եւ մենք կանոնավորապես կհանդիպենք, ինչպես նախատեսված է։
Այսօրվա նիստում մենք լսեցինք խոչընդոտների վերացման վերաբերյալ զեկույցը։ Եվ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունքներ ունենք։ Կարող եմ Հայաստանի օրինակը բերել։ Մենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ եւ մենք դա արդեն արել ենք։ Մի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ։
Ռուսաստանը եւս վերացրել է երկու խոչընդոտ, մեր մյուս գործընկերներն էլ։ Մենք այսօր լսեցինք զեկույց տասը խոչընդոտների վերաբերյալ, եւ ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել է։ Քննարկվեցին նաեւ շատ կարեւոր հարցեր՝ կառավարությունների ծրագրերին ԵԱՏՄ—ի ձեռնարկությունների եւ կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ։ Մենք այդ հարցում եւս հասանք բավականին լավ որոշման։ Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի այսօրվա հանդիպման արդյունքում։
Լավ հանդիպում էր, ճիշտ է, ձգձգվեց, բայց կարծում եմ, որ աժեր այդքան աշխատել ծրագրերի վրա, քանի որ կոնկրետ հարցեր որոշվեցին։ Այդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիս։ Գիտեմ, որ կան կոնկրետ հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համար, կան հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Հայաստանին։ Կարծում եմ, եթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն։ Մենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ—բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման եւ ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ—ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային եւ մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը։

18-07-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



19-01-2021
Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ ...

19-01-2021
Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ...

19-01-2021
Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ...

19-01-2021
Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO