Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Երբ 111 հազարից ավելի անհատ ներդրողի արժեթղթերի հաշիվ կա

Բայց փաստացի ֆիզիկական անձ ներդրողները մոտ 2600-3000-ն են

Քանի որ գործադիրը խոսում է կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունից, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ դեր ունեն այդ մասով կուտակային կենսաթոշակային համակարգը, ապահովագրական հատվածը, օտարերկրյա ներդրողները, ՀՀ անհատ ներդրողները՝ ֆիզիկական անձինք, եւ սփյուռքը։
Ըստ էկոնոմիկայի նախարարության, կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ուժեղ կատալիզատոր է։ Կուտակային կենսաթոշակային համակարգի 2014 թ. ներդրման շնորհիվ կենսաթոշակային ֆոնդերն այժմ կապիտալի շուկայի ամենախոշոր ներդրողներից են։ 2020 թ. հունվարի 31—ի դրությամբ շուրջ 364 հազար մարդ կատարում է հատկացումներ, ընդ որում՝ պետական հատվածի մասնակիցները 78 հազար են, իսկ 286 հազարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են։ 2019 թ. ընթացքում պետության եւ մասնակիցների կողմից կատարվել է ավելի քան 69 մլրդ դրամի կուտակային հատկացում, ինչը տարեցտարի ավելանալու է։ 2019 թ. վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվները գերազանցում են 251 մլրդ դրամը, որի 19,2 տոկոսը կառավարման արդյունքում ստացված եկամուտն է։ Եվ չնայած ներդրումային մեծ ներուժին՝ կապիտալի շուկայի որակյալ գործիքների փոքր ծավալը հանգեցնում է նրան, որ կենսաթոշակային ֆոնդերը այս պահին «զուսպ» են մասնավոր հատվածի ֆինանսավորման հարցում։ Կորպորատիվ պարտատոմսերի բաժինը կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ակտիվներում կազմում է ընդամենը 9 տոկոս (23.3 մլրդ դրամ), իսկ բաժնային արժեթղթերում ներդրումները ընդհանրապես բացակայում են։ Կենսաթոշակային ակտիվները հիմնականում ներդրված են ՀՀ պետական պարտատոմսերում, բանկային ավանդներում եւ օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերում։
2020 թ. հունվարի 31—ի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառուցվածքի պատկերը սա է. բանկային ավանդներ եւ հաշիվներ ՀՀ բանկերում՝ 92,7 մլրդ դրամ, ավանդներ եւ հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում՝ 0,2 մլրդ դրամ, ՀՀ պետական պարտատոմսեր՝ 73,2 մլրդ դրամ, այլ պարտատոմսեր՝ ինչպես ասացինք արդեն, 23,3 մլրդ դրամ, օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթեր՝ 74,8 մլրդ դրամ։
Ապահովագրական ընկերությունների մասով. այս ընկերությունները՝ որպես կապիտալի շուկայի ներդրող, 2019 թ. ընթացքում սկսել են ակտիվություն դրսեւորել, սակայն հաշվի առնելով ապահովագրական շուկայի փոքր ծավալը՝ ոլորտի ազդեցությունը կապիտալի շուկայի ակտիվացման վրա թույլ է։ Ոչ կյանքի ապահովագրական շուկայի ոլորտում գործում է 7 ընկերություն։ 2019 թ. դեկտեմբերի 31—ի դրությամբ շուկայի ծավալը (հաշվեգրված ապահովագրական վճարները) կազմում է 49,3 մլրդ դրամ (ՀՆԱ—ի 0,75 տոկոսը միայն)։ Ոլորտի ակտիվները 66,9 մլրդ դրամ են կազմում, որը ֆինանսական հատվածի ընդամենը 1 տոկոսն է։
Ի դեպ, ապահովագրական հատվածն էլ նախորդի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի պես է. ակտիվները հիմնականում ներդրվում են բանկային ավանդներում եւ ՀՀ պետական պարտատոմսերում։ Թեեւ 2008 թ. հետո 2019 թ. առաջին անգամ ապահովագրական ընկերությունների ակտիվներում արժեթղթերում ներդրումները գերազանցում են բանկային ավանդներում ներդրումներին։
Գանք օտարերկրյա ներդրողների հատված։ Կապիտալի շուկայի զարգացման ծրագրից տեղեկանում ենք, որ Հայաստանի կապիտալի շուկայում ակտիվ օտարերկրյա ներդրողների ներգրավվածությունը քիչ է։ 2020 թ. հունվարի 31—ի դրությամբ պահառուական համակարգում մոտ 1418 օտարերկրյա ներդրողի հաշիվ կա, սակայն դրանց առնվազն 30 տոկոսի մնացորդը զրոյական է։ Օտարերկրյա ներդրողների կողմից ներդրումների կազմում 90 տոկոսը բաժնային արժեթղթերն են կազմում։ Ինչպես արդեն նշվեց, բաժնային արժեթղթերում ներդրումների նման բարձր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մի շարք խոշոր ընկերությունների (որոնցից ընդամենը 10 բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն են շրջանառվում ֆոնդային բորսայում) բաժնետերեր օտարերկրյա անձինք են, եւ պետք է հաշվի առնել, «որ այս անձինք ոչ հրապարակային կապիտալի շուկայում են եւ հրապարակային շուկայի պահանջարկի վրա մեծ ազդեցություն չունեն»։
Ինչ վերաբերում է ՀՀ անհատ ներդրողներին՝ ֆիզիկական անձանց։ Փաստ է, որ Հայաստանում զանգվածային մասնավորեցման արդյունքում ձեւավորվել է բաժնետոմսերում անհատ ներդրողների մեծ բանակ։ Այս տարվա հունվարի 31—ի դրությամբ միայն 111439 անհատ ներդրողի արժեթղթերի հաշիվ կա, որից, սակայն, միայն 13 տոկոսն է ընդամենը ակտիվ ներդրողի հաշիվ։ Նաեւ՝ պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ ակտիվ հաշվետերերը իրական ակտիվություն չեն դրսեւորում կապիտալի շուկայում։ Եվ, ըստ այդմ, փաստացի ֆիզիկական անձ ներդրողները մոտ 2600—3000—ն են, որոնք հիմնականում ներդրումներ են իրականացնում պարտքային գործիքներում։
Սփյուռքի ներդրողների փաստացի ներդրումները նույնպես փոքր են, թեեւ սփյուռքի ներդրումային պոտենցիալը բավականին մեծ է։ Էկոնոմնախը վստահ է, որ սփյուռքը կարող է լինել կապիտալի ներգրավման պոտենցիալ աղբյուր, սակայն ներկա պահին առավել հակված է ուղղակի ներդրումներ կատարել, այլ ոչ թե կապիտալի շուկայի միջոցով։ Նման վարքագծին նպաստում է նաեւ արդյունավետ ներդրումային գործիքների բացակայությունը։
Այնպես որ, իրավիճակն ի մի բերելով ու բացերը մեկտեղելով՝ ավելի դյուրին կլինի հասկանալ՝ կապիտալի շուկայի որ հատվածում ինչ գործիք է պետք կիրառել եւ ինչու է առաջարկվել (էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների, ԿԲ-ի կողմից) այս կամ այն գործիքը եւ ընտրվել զարգացման ռազմավարական ուղղությունները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

21-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO