Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները

Որքանով կնպաստեն երկրի տնտեսության վերականգնման գործընթացին

Սիրիայում հուլիսի 19-ին անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնք տեղի են ունենում նախագահ Բաշար Ասադի նախագահության 20-րդ տարում։ Ի դեպ, 2021 թ. տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչի համար թեկնածու ընտրում է խորհրդարանը։
Նշենք, որ այս ընտրությունները, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երկու անգամ արդեն հետաձգվել էին. նախ, ապրիլի 13-ից տեղափոխվել էին մայիսի 20-ը, ապա՝ հուլիսի 19։ Նույն օրվա դրությամբ Սիրիայում կա 496 վարակակիր, 25-ը՝ մահվան ելքով, իսկ 144-—ն էլ բուժվել են։ Եթե նախորդ երկու ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, երբ երկրի 70—80 տոկոսը տարբեր ահաբեկչական խմբերի, գլխավորապես՝ դաիշականների վերահսկողության ներքո էր, ապա այսօր արդեն երկրի շուրջ 80 տոկոսը վերահսկում են կառավարական ուժերը։ Այժմ լուրջ ջանքեր են գործադրվում ազատագրելու նաեւ Ռաքքա եւ Իդլիբ նահանգներն ամբողջությամբ։ Խորհրդարանը ունի 250 անդամ, որին անդամակցելու համար որպես թեկնածու կարող են մասնակցել18—ը լրացած բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ոստիկանությունից ու բանակից։ Ընտրություններին որպես թեկնածու մասնակցել է 1.656 մարդ, որոնք ընտրվելու են երկրի 14 նահանգում՝ 7 հազար 400 ընտրատեղամասում։ Թեկնածուների թվում են մի շարք ազդեցիկ գործարարներ, որոնք հայտնվել են Սիրիայի դեմ ԱՄՆ—ի կիրառած պատժամիջոցների ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակում։
Հաշվի առնելով երկրի տնտեսական ծանր վիճակը, թեկնածուները խոստացել են լուծել տնտեսական խնդիրները՝ իրենց ներկայացրած ծրագրերում գլխավորապես շեշտը դնելով գների չբարձրանալու, ինչպես եւ երկրի վերականգնման նախագծերի վրա։ Ավելին, եթե նախորդ ընտրություններում խիստ կարեւորվում էր երկրի ու բնակչության անվտանգությունը, ապա այս ընտրություններին խիստ կարեւորվել են տնտեսական խնդիրները, ճգնաժամը, որը այդ երկրի պատմության մեջ աննախադեպ է։ Որոշ տվյալների համաձայն՝ երկրի շուրջ 80 տոկոսը աղքատության շեմին է։
Սիրիայի բնակչության թիվը շուրջ 26 միլիոն է, որի շուրջ 5—6 միլիոնը փախստականի կարգավիճակով հայտնվել է երկրի սահմաններից դուրս։ Ուստի հնչում են քննադատություններ, որ նրանց ընտրելու իրավունքները ոտնահարվում են, ինչին ի պատասխան՝ ընտրությունների կոմիտեի անդամ Հաբա Ֆաթումը նշել է, թե ոչ մեկը նրանց չի արգելում վերադառնալ երկիր եւ օգտվել ընտրելու իրավունքից, դա ընտրություններին մասնակցելու միակ պայմանն է։ Այսուհանդերձ, ընդդիմադիր որոշ ուժեր շեշտում են, որ ընտրությունները լեգիտիմ են։ Եթե նախորդ ընտրությունները տեղի են ունեցել բուռն բախումների, ապա այժմ՝ տնտեսական լրջագույն ճգնաժամի պայմաններում։ Բնակչության 70—80 տոկոսն ապրում է ծանր վիճակում, անգամ հացի խնդիր կա, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 17—ից, ԱՄՆ—ի կողմից «Կեսարի օրենք» անվամբ հայտնի սահմանափակումների պատճառով, որով Վաշինգտոնը նախազգուշացրել է բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու երկրներին, որ ներդրումներ չկատարեն այդ երկրում եւ չհամագործակցեն գործող իշխանությունների հետ, հակառակ դեպքում կենթարկվեն ԱՄՆ սահմանափակումներին։ Եթե մինչ այդ 1 դոլարն արժեր սիրիական 500 լիրա, ապա այսօր արդեն 2500 է, երբեմն նույնիսկ մինչեւ 3000։ Սա այն դեպքում, երբ 2011 թ. ներքին բախումներից առաջ մեկ դոլարի գինն ընդամենը 50 լիրա էր։ Մյուս կողմից, երկիրը 9—ամյա բախումների ընթացքում վերածվել է ավերակների, որի վերականգնման համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ինչի շնորհիվ նաեւ կստեղծվեին բավական շատ աշխատատեղեր, սակայն «Կեսարի օրենքը», կարելի է ասել, հիմնականում կասեցրել է այդ գործընթացը։ Այստեղ կարող են ներդրումներ կատարել այնպիսի երկրներ, որոնք եւս ԱՄՆ սահմանափակումների պատճառով տնտեսական ծանր վիճակում են հայտնվել։ ՄԱԿ—ը, խիստ մտահոգություն հայտնելով Սիրիայի տնտեսական վիճակի առնչությամբ, իր զեկուցագրում նշել է, թե մարդիկ արդեն օրվա հացի են կարոտ, հաճախ Դամասկոսում ու այլ քաղաքներում ապրելու միջոց հայթայթելու նպատակով վաճառում են իրենց կահկարասին ու բնակարանները։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, կարելի է նշել, որ ամենայն հավանականությամբ հաղթողը լինելու է «ԲԱԱՍ» կուսակցությունը, որն այդ երկրի օրենսդիրում իշխում է շուրջ կես դար։ Ընդդիմադիր ուժերը, որոնք չեն ընդունում ընտրությունների օրինականությունը, շեշտում են, որ եթե ընտրությունները լինեին ազատ ու արդար, հաստատ «ԲԱԱՍ»—ը հաջողություն չէր ունենա՝ հաշվի առնելով երկրում տնտեսական ճգնաժամը, դրա պատճառով բնակչության խիստ դժգոհությունն իշխանություններից։ Սակայն պետք է հաշվի առնել նաեւ, որ Ասադին հաջողվել է երկիրը մեծ հաշվով փրկել ահաբեկիչների ճիրաններից, որոշ չափով մարդիկ վերադարձել են իրենց տները, ինչը, անշուշտ, իշխանամետ ուժերի համար կարող է հաղթաքարտ լինել։ Համենայնդեպս, իշխանությունները խիստ կարեւորում են ընտրությունների անցկացումը։ ԱԳ նախարար Վալիդ Մուալեմն այն գնահատել է որպես կարեւոր հաղթանակ, ինչը կնպաստի երկրի վերականգնման գործընթացին։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

21-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO