Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մի կտոր սիրտ

Հայրենի դուդուկը երջանիկ մահ պարգեւեց նրան

Մի հիսուն տարի առաջ էր. Խորհրդային Հայաստանից արվեստագետների խումբ էր մեկնել Միացյալ նահանգներ։ Վահագն Դավթյանն էր, Ջիվան Գասպարյանն էր, Բելլա Դարբինյանը, Մելանյա Աբովյանը։ Համերգային շրջագայության ընթացքում նրանք եղան նաեւ Վիլյամ Սարոյանի ծննդավայրում՝ Ֆրեզնոյում։
Համերգը կազմակերպվեց։ Դահլիճը լեփ—լեցուն էր հայերով. բնականաբար, ներկա էր նաեւ մեծ գրողը։ Տաք մթնոլորտ էր. հնչում էին հայ ժողովրդական եւ գուսանական երգեր։ Նաեւ դուդուկն էր «խոսում»։
Այս ի՜նչ անուշ գործիք է՝ մտորում էր գրողը ու վայելում մեղրածոր մեղեդին։ Նա մինչ այդ չգիտեր, տեղյակ չէր դուդուկի մասին. առաջին անգամ էր լսում։ Դուդուկը պարզապես հայտնագործություն էր նրա համար։
Իսկ քառասնամյա Ջիվան Գասպարյանն այդքան հայերի առաջ «խոսեցնում» ու «խոսեցնում» էր աստվածային գործիքը։
Հերթական դադարից հետո, երբ հնչել էր «Դլե յամանը», 80—նն անց մի մարդ բարձրացավ բեմ։ Ու ասես ամբարտակը պոկ գար. տասնամյակների փակված զգացմունքները հոսեցին ու հոսեցին. ծերունին, որը, հետո պարզվեց, Վանից էր, խոսեց ու խոսեց։ Գնաց հասավ իր երկիր եւ պատմեց ու պատմեց։ Ցեղասպանված, հանիրավված ժողովրդի խլյակի խոսքն էր բեմում, ով մի կերպ փրկվել էր մահից։ Հիշեց եղեռնը, հիշեց գաղթի ճամփան։ Հիշեց ու դահլիճում նստածներին կրկին տեսնել տվեց սեփական ժողովրդի գողգոթան։
Երբ համերգն ավարտվեց, առանձին խմբով հավաքվեցին դահլիճի մի անկյունում գցված սեղանի շուրջ։ Վանեցի այս մարդն էլ էր տիկնոջ հետ, նաեւ Վիլյամ Սարոյանն էր։
–Ջիվան, մի անգամ էլ «Դլե յամանը» նվագիր, խնդրեց ծերունին։
Նվագեց։
Արցունքները հոսում էին ծերունու աչքերից. չէր էլ փորձում արգելել հոսքը։ Նորից խոսեց։ Խոսեց կորցրած հայրենիքից, ցավից ու կորստից։
–Տղա՛ս, մեկ էլ նվագիր, լսեմ։
–Դուդուկը հնազանդ հնչում էր Ջիվան Գասպարյանի ձեռքերի մեջ։
Ծերունին ասես այլեւս դահլիճում չէր. հեռակա էր հայացքը։ Հավանաբար, իր երկրում էր՝ իր Վանում։ …Կենդանի էին ծնողները, ու վառված չէին հարազատ քաղաքի այգեստանները։ Ինքն էլ այնտեղ էր՝ իր մանկության քաղցր օրերի մեջ։
Մեկ էլ գլուխը թեքվեց աջ ուսի վրա։ Ներկաները զարմացան. կինը ցնցեց ամուսնուն։ Արձագանք չկար. նա մեռած էր։ Իսկ շուրթերին երջանիկ ժպիտ էր։
Շտապօգնությունը եկավ։ Արդեն ուշ էր։
Հեկեկում էր կինը, հեկեկում էր։ Արցունքների միջից նայեց Ջիվանին ու ասաց.
–Երանի դու եկած չլինեիր մեր կողմերը։
–Ոչ, ինչո՞ւ,–առարկեց Սարոյանը,–երջանիկ մահ էր։ Երանի ես էլ այսպես մեռնեի։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

22-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO