Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նա «ծեփեց» ու մեզ տվեց հայ կնոջ կերպարը

Ութ տարի առաջ այս օրն ընդհատվեց Գալյա Նովենցի երկրային կյանքը

Ո՞րն է հայ կինը։ Ո՞րն է նրա կերպարը։ Նրա կերպարին շատերն են անդրադարձել, շա՛տ արվեստագետներ։ Ամեն մեկը յուրովի է տեսել նրան կամ կյանքի նկատմամբ ունեցած ըստ իր չափանիշների ու ըստ իր նախասիրությունների է ներկայացրել նրան։ Մեկը գիտակ, ինտելեկտուալ հայ կինն է։ Մեկն իր օջախին նվիրված հայ կինն է։ Մեկն իր երեխաների համար ամեն զոհողությունների գնացող հայ կինն է։ Մեկը զավակների սիրուց կուրացած հայ կինն է։ Մեկը…
Հիշում եմ՝ լուսահոգի Հրաչյա Թամրազյանը մի բան պատմեց, երբ Չարենց էր դասախոսում։ Ասաց, որ մեկը Չարենցին պատմում է եվրոպական երկրներից մեկում հաջողությունների հասած մի հայ կնոջ մասին, որ ստեղծել էր իր սալոնը, ուր հաճախում էին ամենահայտնի մարդիկ։ Երբ պատմողը ավարտում է իր հիացական խոսքը տվյալ կնոջ մասին, Չարենցը նայում է նրան ու ասում. ես այդ կնոջը երբ հանդիպեի, կասեի՝ մտի՛ր խոհանոց ու մի բաժակ ջուր բեր խմեմ։
Մեծ բանաստեղծի ներկայացրածն էլ է հայ կնոջ կերպար։
Բայց, ընդունեք, այդ ամեն տեսակները ինչ—որ տեղ վերացական են մեզ համար, վերացականորեն ենք ընկալում դրանք։ Պարզապես գիտենք, որ հայ կանայք կարող են եւ այդպիսին լինել։
Բայց, ա՛յ, որ այդ կնոջ՝ հայ կնոջ կերպարն առարկայորեն կերտեց ու դրեց մեր առջեւ, դա արեց Գալյա Նովենցը։ Նա պարզապես ստեղծեց, «ծեփեց» այդ կերպարը։ Հայ կինը՝ իր բազմազան կերպավորումներով, իր բազմազան դրսեւորումներով։ Բայց ամեն տեղ միանման նաեւ։ Այն ուժեղ մարդն է՝ իր տեսակի մեջ ամո՛ւր, պի՛նդ, անկոտրո՛ւմ։ Կամ թեկուզ այսպես ասենք՝ դժվար կոտրվող տեսակով։
Եվ մենք պարզապես մեր աչքերով տեսանք նրան՝ Հայ կնոջը։ Եվ այդ կերպարի մեջ ամեն մեկս մեզ տեսնելու բան ունեցանք։ Գալյայի կերպարների մեջ ճանաչեցինք ինքներս մեզ։ Այսքա՛նը։ Կամ կարող ենք եւ այսպես ձեւակերպել՝ Գալյան ճանաչեցրեց մեզ... մեզ հետ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

22-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO