Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոն-թանգարանը» 2-ի փոխարեն կունենա 3 հարկ

Աբովյան փողոցի 51/1 հասցեի 360.0 քմ մակերեսով հողամասը կտրամադրվի «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակին հարակից փողոցի 51/1 հասցեի 360.0 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։ Գույքի արժեքը գնահատվել է 14.040.000.0 ՀՀ դրամ։
Վերհիշյալ տարածքի վրա արդեն կառուցվել է «Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոն—թանգարանը»։ 2015 թ. պետությունը ստանձնել էր պարտավորություն, եւ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Շինարարության համար միջոցները հատկացվել էին ՀՀ 2015—2017 թթ. պետական բյուջեների միջոցներից։ Մշակութային կենտրոնի երկու վերգետնյա եւ մեկ ստորգետնյա հարկաբաժինների կառուցման աշխատանքներն ավարտվել եւ հանձնվել էին սահմանված ժամկետում՝ 2018—ին։ Շինության կառուցման համար ծախսվել է 474,586.612 հազար դրամ։ Այն կառուցվել է հատկացվող 360 քմ տարածքի 355—ի վրա։
Մշակութային կենտրոն—թանգարանի կլոր շենքը կառուցվել է գլխատան՝ Հայաստանի լեռնային շրջանների բնակարանների հիմնական տիպի գմբեթաձեւ ծածկով տների սկզբունքով։ Ի սկզբանե նախագծված էր, որ կենտրոնը պետք է ունենար 3 հարկ եւ նկուղ։ Կենտրոնի նկուղային հարկում նախատեսված է ունենալ դահլիճ տարբեր միջոցառումների՝ ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների, խորհրդաժողովների համար։ Առաջին հարկում եւ երկրորդի կեսում լինելու է հիմնական ցուցասրահը։
Գործադիրը նախատեսում է կառուցել նաեւ երրորդ հարկը, որից հետո այն որպես մեկ միասնական կառույց տրամադրվելու է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին։
Մինչ այդ, կառավարության որոշման նախագծով սահմանվում է՝ համայնքի կողմից նվիրաբերելուց հետո, տարածքը ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Երեւան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի քաղաքապետը մեկամսյա ժամկետում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքելու է գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման եւ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կոմիտեին 2020 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին։
Որոշմամբ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվում է նվիրատվության աշխատանքների ավարտից հետո 30–օրյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ հաշվառումը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

22-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO