Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.08.2020
ԱՅԼՔ...


ՀՀ մշտական բնակության եկողները կարող են իրենց հետ բերել ունեցվածքը՝ առանց մաքսավճարների

Եվ դրա համար ունեն 18 ամիս ժամանակ այն պահից, երբ կստանան համապատասխան փաստաթուղթը

Ծանոթներիցս մի քանիսը վերջերս ինձ դիմեցին մի հարցով. արտերկրում տարիների ընթացքում աշխատել են, որոշակի ինչք, գույք կուտակել եւ մտադիր են վերադառնալ Հայաստան՝ մշտական արդեն։ Ի՞նչ կարող են իրենց հետ բերել՝ առանց ինչ-որ վճարումներ անելու։ Պարզաբանումներ ստանալու համար դիմեցի պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար ամբողջ ընթացակարգը՝ ինչ ու ինչքան, ինչպես ու ինչ ժամկետներում։
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից։ Եվ այս արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին։ Ընդ որում, դրանք չպետք է գերազանցեն սահմանված չափաքանակները։ Օրինակ՝ կարող են բերել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը՝ ավտոմեքենա, մոտոցիկլետ եւ դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկական։ Կարող են իրենց հետ բերել օգտագործված կահույքը՝ յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ (ասենք՝ ննջասենյակի կահույքի բոլոր բաղկացուցիչները)։ Նաեւ՝ կենցաղային եւ անձնական օգտագործման սարքերը՝ սառնարանը, հեռուստացույցը եւ, ի դեպ, յուրաքանչյուր տեսակից 3 հատ։ Իսկ անձնական գործածության իրերն ու օգտագործված տնային այլ գույքը՝ հագուստը, սպասքը, կարող են բերել առանց քանակային սահմանափակումների։
Փաստորեն, գործնականում կարող են բերել արտերկրում աշխատելու տարիներին իրենց ամբողջ ստեղծածը։
Ավելին, ինչպես պարզաբանեց ՊԵԿ մաքսային վարչարարության եւ մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, այդ չափաքանակներն էլ սահմանված են հայտարարատուի, այլ ոչ թե ընդհանուր ընտանիքի համար։ Ասել է թե՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով ունի անձնական օգտագործման ապրանքներ եւ համապատասխանում է պահանջներին, կարող է օգտվել այս արտոնությունից։

Ովքեր կարող են օգտվել այս արտոնությունից

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ փաստաթուղթ է պետք այս արտոնությունից օգտվելու համար։
ՊԵԿ-ից ստացած տեղեկատվության համաձայն, դրա համար նախ պետք է ստանալ ՀՀ մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը՝ դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն։ Փաստաթուղթը կտրամադրվի օտարերկրյա ֆիզիկական այն անձին, ով ունի ՀՀ քաղաքացիություն, կամ ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված այլ կարգավիճակ։ Ըստ ՊԵԿ մաքսային վարչարարության եւ մաքսային գործի զարգացման բաժնի պետի՝ փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում օտարերկրյա անձն առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) պետք է բացակայած լինի Հայաստանից։ Դիմողը եթե բավարարում է այս պահանջները, ապա մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը նրան կտրամադրվի ոչ ուշ, քան աշխատանքային 5 օրվա ընթացքում։
Այս փաստաթուղթը ստանալուց հետո միայն անձը կարող է դիմում ներկայացնել մաքսային մարմիններին՝ թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային եղանակով։ Դիմումը պետք է ուղարկի ՊԵԿ—ի պաշտոնական հասցեին (secretariat@petekamutner.am)։ Եվ դիմումում պետք է նշի ներմուծված անձնական օգտագործման ապրանքների անվանումը, քաշն ու քանակը։ Դիմումին որոշ փաստաթղթեր էլ պետք է կցվեն (խնդրի կարեւորությունը հաշվի առնելով՝ ցանկն ամբողջական ենք ներկայացնում). 1. ՀՀ քաղաքացիություն, ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։ Սա չի վերաբերում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացածներին։ 2. Օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը։ Իսկ Հայաստանում փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողները պետք է ներկայացնեն կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը։ 3. Մինչեւ Հայաստան ժամանումն այլ պետությունում անձի բնակության փաստը հաստատող փաստաթուղթը։ 4. Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթեր (նավային, ցամաքային բեռնագրեր, ոչ առեւտրային հաշիվ—ապրանքագիր կամ մասնացուցակ, տարանցման հայտարարագիր)։ 5. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծելիս՝ օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ ֆիզիկական անձի անունով գրանցման եւ սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը։
Ի դեպ, եթե մաքսային մարմինը պահանջի, ապա դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաեւ փաստաթղթերի հայերեն թարգմանությունները։
ՊԵԿ—ից կարեւոր մի պարզաբանում էլ ստացանք։ Պարզվում է՝ մաքսային մարմինը դիմումին ընթացք է տալիս նաեւ այն պարագայում, եթե չի ներկայացվել մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը։ Այդ դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային 3 օրում մաքսային մարմինն ինքն է դիմում ոստիկանություն՝ այդ փաստաթուղթը մաքսային մարմին ուղարկելու նպատակով։ Ոստիկանությունն էլ ոչ ուշ, քան աշխատանքային 4 օրում մաքսային մարմնին տրամադրում է օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ գրավոր մերժում է։
Մեկ այլ կարեւոր հանգամանք էլ կա. մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել։ Անհրաժեշտ է նաեւ, որ գույքը ձեռք բերված լինի անձի կողմից մինչեւ մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի տրամադրումը, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենան, մոտոցիկլետն առնվազն 6 ամիս՝ մինչեւ այդ փաստաթղթի համար դիմելը, պետք է հաշվառված լինեն եւ համարվեն տվյալ անձի սեփականությունը բնակության նախորդ երկրում։
Եվ վերջում՝ այս արտոնությունից օգտվելու համար ՀՀ մշտական բնակության եկողը ունի 18 ամիս ժամանակ այն պահից, երբ կստանա համապատասխան փաստաթուղթը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

22-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO